Ընկեր Փանջունի
Ընկեր Փանջունի
ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ Ա
(ԻՐ ԷՋԵՐԻՆ ՆԻԿՈԼԻ ՆԿԱՐԸ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Եթե ուզում եք ինձ սպանել, ինձ Շիրակ Թորոսյան անվանեք, եւ ես կմեռնեմ ամոթից։
**
ՄԵՂԱ ԱՍՏԾՈ
(ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ` ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԻՆՁ ՏԱՐԱՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԻՐԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների Հայտնության գրքի` ապոկալիպսիսը, ըստ երեւույթին, Տավուշից ա սկսվում, քանի որ թե՛սատանան, թե՛ հրեշտակները Տավուշից են։
**
ՄԻԼԻՑԻԱ -ՊԵՊԵԼՆԻՑԱ
( Հ1-Ի ՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԽՄԲԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԹԱՔՈՒՆ ԿԻՐԱՆՑ ՄՏՑՆԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կինոլոգների` վերոնշյալ օպերացիան իրականացնելիս Տավուշի մարզի ոստիկանության վարչության պետը շարժվել է` «Շունը պոչին ա վկա բերում» հանրահայտ ասացվածքով։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Եթե «Կյանքի խոսք» աղանդը, որը դեմ է սրբազան շարժմանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից համարվում է աղանդ, ապա Կոտայքի թեմի առաջնորդը, որը նույնպես դեմ է շարժմանը, նա ի՞նչ է։
**
ԹՌՉՆԱԿՆ ԱՓՍՈՍ Է
Ավիացիայի վարչությունից հայտնում են, որ, եթե ՀՀ իշխանությունների ինքնաթիռը վթարվի հայ ժողովուրդը կտխրի, բայց միայն ինքնաթիռի կորստի համար:
**
ՈՐՏԵՂ Է ԹԱՔՆՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
(ԹԱՓԱՌՈՂ ԿՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՆԻԿՈԼԸ ԽԱԲԵԼ Է՝ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կենդանիների պաշտպանության խորհրդի նիկոլենք թափառող կենդանիների հարցրեը չեն լուծելու, քանի որ նրանք այդպիսի ճանապարհով են եկել իշխանության եւ ինչպես ասվում է հայտնի ասույթում «շունը` շան թաթ չի կծի»: