Լավրովը ժամանել է Ալմաթի, որտեղ վաղը կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը ՌԴ-ի համար ռազմավարական պարտությունը կնշանակի նրա պետականության ավարտն․ ավելի լավ է գնալ մինչև վերջ․ Պուտին Ադրբեջանին բելառուսական զենքի ինտենսիվ մեծ ծավալի խմբաքանակներով վաճառք սկսվել է 2018-ից հետո. Ջամալյան 1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդում Հանձնվել ցանկացող ուկրաինացի վիրավոր զինվորին յուրայինները սպանել են դրոնով (Տեսանյութ) Արթուր Աբրահամը Գերմանիայում հետևում Եվրո-2024-ի խաղերին Հոտառության կորուստը վկայում է սրտի աշխատանքում հնարավոր խնդիրների մասին Կարո՞ղ է արդյոք Երկիրը դիմանալ մոտակա գերնոր աստղի պայթյունին ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը․ Բորել Պուտինը կարծում է, որ Արևմուտքը Զելենսկիին կփոխի 2025 թվականի առաջին կեսին

Աղանդավորները ներգրավված են Սրբազանի առաջնորդած շարժման հաջողությանը խանգարելու գործին. Աղաջանյան

Հանդիպում

Ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության` Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 13-ին տեղի է ունեցել «Կյանքի խոսք»-ի միջազգային խորհրդի հրատապ փակ նիստ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տարբեր երկրներում «Կյանքի խոսքի» բոլոր ղեկավարների մասնակցությամբ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը Հայաստանից մասնակցել են «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանի տեղակալ Արմեն Լուսյանը, նրա կինը՝ «Կյանքի խոսքի» իրավաբան Հասմիկ Հովսեփյանը: Համենայնդեպս, նույն աղբյուրները պնդում են, թե հանդիպմանը եղել է նաեւ Շվեդիայից «Կյանքի խոսքի» միջազգային խորհրդի ղեկավար Քրիստիան Աքերհելմը, որն ԱՊՀ-ում զբաղեցնում է «Կյանքի խոսքի» հիմնադիր Ուլֆ Էքմանի պաշտոնը (հիշեցնենք, որ Ուլֆ Էքմանը հրաժարվել է իր իսկ ստեղծած կրոնական կազմակերպությունից)։ Ի դեպ, վերջինս, ասում են, թե օրերս հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բաքվի «Կյանքի խոսք»-ի աղանդի առաջնորդ Ռասիմ Խալիլովի հետ։ Ներկա է եղել Մացոլա Իշոելը եւս, որը հանդիսանում է համայն Ռուսաստանում «Կյանքի խոսքի» բարձրաստիճան քարոզիչ՝ իր տեղակալների Յուլիա Պոպովայի եւ Վասիլի Վիտյուկի հետ, Ալեքսանդր Ներետին, որն Ադրբեջանի «Կյանքի խոսքի» հովիվ է, Էյուբ Գուրբանովը, որը Թուրքիայում «Կյանքի խոսքի» աղանդի ղեկավարն է, նախկինում «Կյանքի խոսքի» հովիվ է եղել Բաքվում, Սերգեյ Նեպոմնյաշչիխը, որը նախկինում գլխավորում էր «Կյանքի խոսքն» Ուկրաինայում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ:

— Որքանո՞վ են, ըստ Ձեզ, հավաստի այն տեղեկությունները, թե «Կյանքի խոսքի» միջազգային խորհուրդը Ստամբուլում քննարկել է Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ստեղծված շարժումը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է լուրջ վտանգ հանդիսանալ ՀՀ-ում աղանդավորական կազմակերպությունների հետագա գործունեության համար:

— Եկեք նախ խոսենք Հայոց Եկեղեցու դերի մասին` հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանության գործում։ Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգեւոր դրոշմը դնել` հոգեւոր մի նոր փայլ հաղորդելու ազգային արժեքներին։ Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր եւ մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է` Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի եւ Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին եւ Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային եւ նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է «Կյանքի խոսքին» եւ մնացած աղանդներին, իրականում պետք է աղանդավորները մտավախություն ունենան, քանի որ այս շարժումը գլխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Հայրը։ Ընդամենը օրեր առաջ` մայիսի 15-ին, «Կյանքի խոսք» կոչվող հակապետական աղանդավորական խմբավորման առաջնորդ Սիմոնյան Արթուրը շտապ համաժողով է կազմակերպել։ Ժողովը հիմնականում նվիրված է եղել հայ֊-ադրբեջանական հարաբերություններին։ Աղանդավորների առաջնորդը իր ելույթում յուրայիններին քարոզել է ադրբեջանցիների հետ «խաղաղ համակեցություն» հաստատել եւ բարեկամաբար վերաբերվել։ Ինչպես նաեւ Սիմոնյանի ելույթի մի հատված էլ  նվիրված է եղել երկրում ձեւավորված հայրենասիրական շարժմանը։ Մասնավորապես, վերջինս շարժման անդամներին եւ մասնակիցներին անվանել է «սատանայի մարդիկ»։ Սա եւս մեկ վառ ապացույց է, որ նախ մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ հետո առավել քան վստահ եմ, որ շարժումը հաջողելու է ու իր առաջ դրված բոլոր խնդիրները լուծելու է։

Ժամանակին շատ է մամուլում արծարծվել, որ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության մեջ իրենց լուման են ներդրել նաեւ «Կյանքի խոսքի» անդամները, ի՞նչ եք կարծում՝ հիմա՞ էլ են փորձելու անմասն չմնալ այս ուրվագծվող իշխանափոխությունից: Իհարկե, այս դեպքում՝ ոչ թե սատարելու, այլ խանգարելու տեսանկյունից:

— Նախ՝ ոչ թե «Կյանքի խոսքի», այլ խարիզմատիկ եկեղեցիների առաջնորդ Բեն Հինն է նման հայտարարություն արել։ «Կյանքի խոսքը» մտնում է խարիզմատիկ եկեղեցիների մեջ։ Բեն Հինի ասելով՝ հեղափոխությունն իրենք են իրականացրել։ Իշխանազավթման գործընթացում խարիզմատիկ եկեղեցիների մասնակցությունը եղել է։ Ինչպես նշեցի, Սիմոնյանի ելույթի մի հատված մայիսի 15-ին եղել է երկրում ձեւավորված հայրենասիրական շարժման մասին։ Մասնավորապես, վերջինս շարժման անդամներին եւ մասնակիցներին անվանել է «սատանայի մարդիկ»: Սա արդեն նշանակում է, որ աղանդավորական կազմակերպությունները ներգրավված են, որպեսզի խանգարեն շարժման հաջողությունը։

Ադրբեջանի «Կյանքի խոսք»-ի ղեկավար Ռասիմ Խալիլովը տարիներ շարունակ իր աղոթքներում նշել է, որ պետք է աղոթել, որ «Ղարաբաղը լինի Ադրբեջանինը»: Նա իր քարոզներում հանդես է եկել ընդգծված հակակահայկական դրսեւորումներով: Հետեւապես, ի՞նչ վտանգներ եք տեսնում, որ նրա հետ այս օրերին հանդիպում են ունենում հայաստանյան «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները, եթե, իհարկե, տարածված լուրերը ճիշտ են:

— Թուրքիայում, ինչպես նշեցիք, «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներին, ինչը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում գործող «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները, ինչպես Հայաստանում գործող իշխանությունները, սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ովքեր այսօր սպասարկում են այս իշխանություններին, կլինեն աղանդավորներ, թե ինչ-որ կազմակերպություններ, բոլորը սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ցանականում եմ եւս մեկ անգամ հայտնել իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունը Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Անգլիան ու Դանիան ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մի քանի հիանալի գաղափարներ` տան մուտքի ձևավորման համարԼավրովը ժամանել է Ալմաթի, որտեղ վաղը կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստըԵրևան, վարդագույն մեր քաղաք․ ժամանակներ, երբ ամեն ինչ այլ էրՌԴ-ի համար ռազմավարական պարտությունը կնշանակի նրա պետականության ավարտն․ ավելի լավ է գնալ մինչև վերջ․ ՊուտինԱդրբեջանին բելառուսական զենքի ինտենսիվ մեծ ծավալի խմբաքանակներով վաճառք սկսվել է 2018-ից հետո. Ջամալյան1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդումՀանձնվել ցանկացող ուկրաինացի վիրավոր զինվորին յուրայինները սպանել են դրոնով (Տեսանյութ)Արթուր Աբրահամը Գերմանիայում հետևում Եվրո-2024-ի խաղերինՀոտառության կորուստը վկայում է սրտի աշխատանքում հնարավոր խնդիրների մասինԿարո՞ղ է արդյոք Երկիրը դիմանալ մոտակա գերնոր աստղի պայթյունինԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը․ ԲորելՊուտինը կարծում է, որ Արևմուտքը Զելենսկիին կփոխի 2025 թվականի առաջին կեսինՊապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարի հետ․ քննարկվել է երկրների միջև անվտանգության ու պաշտպանության բնագավառում հեռանկարներըԻրանում բացվել է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ կապող Ռեշտ-Կասպյան երկաթգիծըԱրդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումըՄոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԵՎՐՈ-2024. Սերբիայի և Սլովենիայի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցերԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերումԱռաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ)Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվԿլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian infoԱդրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանըԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացելԴատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода