Եթե նույնիսկ սրբազանը միայնակ մնա, ես լինելու եմ իր կողքին. Անահիտ Մութաֆյան Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ. ՀԱՊ կուսակցությունը դիմում է իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին ու լրագրողներին Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Անտանելի էր... նույնիսկ չէին հաշվարկում ինչ ուղղությամբ են նետում նռնակները. Արմինե Սնդոյան Շտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր Վարդանյանին Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Եթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն Գրիգորյան Մանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. Մամիջանյան Ինչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերը Քաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերով

Առանց մշակույթի` ժողովուրդը դատապարտված է վաղվա օր չունենալուն. Գարեգին Դավթյան

Տեսանյութեր

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական լարված իրավիճակը՝ երբեմն փախուստը իրականությունից օգնում է առավել սթափ դատել եւ վերլուծել: Իսկ իրականությունից փախուստի լավագույն միջոցը` մշակույթն ու արվեստն է, որը օգնում է լիցքաթափվել, խորհել եւ կրկին տրվել իրականության ճիրաններին: «Իրավունք»-ը զրուցել է մի արվեստագետի հետ, ով այս տարի պատրաստվում է իր 70-ամյակն առավել հիշարժան դարձնել՝ հեղինակային ցուցահանդեսով: Նրա հեղինակային աշխատանքները զարդարում են Երեւանը, որոնցից են Նանսեի, Հերմեսի արձանները եւ այլն: Խոսքը` ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆԻ մասին է՝ Նկարիչների միության անդամ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դասախոս, Հռոոմի պապի ոսկե շքանշանակիր, տասնյակ ցուցահանդեսների հեղինակ, որոնցից մեկը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակին, այնուհետ երկար տարիներ եղել նույն մրցույթի ժյուրիի անդամ:

«ՑԱՎՈՔ, ԱՅԴ ԵՐԱՆԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԱՆ»

Պարոն Դավթյան, ընդհանուր հաշվով քանի՞ արձանի հեղինակ եք, որոնք այժմ զարդարում են մայրաքաղաքի փողոցները:

— Իրականում արձանների քանակով չէ որոշվում քանդակագործի, հեղինակի չափը, բնականաբար, նաեւ նրա նշանակությունը դրանով չի որոշվում: Ես եմ հեղինակել Գյուլբեկյանի արձանը, Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ցեղասպանությանը նվիրված հուշարձանը, մի շարք հուշատախտակներ: Շատ կան, տարբեր աշխատանքներ ունեմ:

— 1990 թվականին արժանացել եք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի ոսկե մեդալին

— Այո, այն ժամանակ դեռ Սովետական Միությունում էինք: Դանթեին նվիրված միջոցառմանն եմ դա ստացել, որն իմ առաջին խոշոր միջազգային մրցանակն էր:

Դուք բազում ցուցահանդեսների հեղինակ եք, հանդես եք եկել տարբեր երկրներում, ներկայացրել Ձեր աշխատանքները: Ինչպես նաեւ Իտալիայում ստացել եք «Գրան Պրի» մրցանակը:

— Ցավոք, այդ երանելի ժամանակները անցան, եւ այժմ այդ մրցույթն ակտուալ չէ: Դա հնարավորություն էր տալիս քանդակագործներին՝ հիմնականում բրոնզե քանդակագործությամբ դրսեւորվելու: Այնտեղ բավականին բարձր որակի համաժողով էր, որտեղ շատ ու շատ 20-րդ դարի դասականներ ունեցել են իրենց մասնակցությունը: Ցավոք, այժմ այդ մրցույթը չի կայանում, քանի որ կազմակերպիչը մահացավ, եւ իր աշխատանքը շարունակող չեղավ: Մոտավորապես՝ ամեն անգամ 2-3 հազար հեղինակ էր մասնակցում՝ հինգ մայրցամաքներից: Կարող եմ հպարտորեն նշել, որ 1990 թվականից այս կողմ բավականաչափ հայ հեղինակներ են պարգեւատրվել Բիենալեյում: Մեկ անգամ նույնիսկ Ֆլորենցիայի կողմից ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող երկրի մրցանակը Հայաստանը վերցրեց: Ցավով եմ ասում, որ այսօրվա մշակույթը փոքր-ինչ անտեսված եւ ստվերի մեջ է: Սակայն, վստահորեն պիտի ասեմ, որ այս պրոցեսը ողջ աշխարհում է: Մշակույթը դարձել է «էգոիստ» սպառողի առարկա, այսինքն՝ եթե մարդկանց ներքին պահանջը չի բավարարում այս կամ այն տեսակը, ապա նրանք չեն խրախուսում եւ մոտենում այդ մշակույթի տեսակին: Հայաստանում դա առավել ցայտուն է երեւում, քանի որ փոքրաքանակ ենք: Պրոֆեսիոնալ մշակույթը քաղաքակրթաշին կատեգորիա է, այսինքն՝ եթե կա պրոֆեսիոնալ մշակույթ, ազգը լիարժեք է դառնում: Եթե կա պրոֆեսիոնալ երաժշտություն, արվեստ, ապա ազգաբնակչությունը դառնում է ազգ, որն ունի իր տեսլականը: Այդ թվարկածներիցս ամենից նուրբ կտորը մշակույթն է, որը շատ շուտ է մարում: Հետեւաբար, պետք է ամեն բան անել, որպեսզի այն չմարի:

«ՇԱՏ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆ»

 Ես գիտեմ, որ Դուք անգամ Ձեր միջոցներից պարգեւավճար եք հատկացրել Ձեր լավագույն ուսանողին:

— Դա եղել է մեկ անգամ, եւ չեմ ցանկանա այդ մասին խոսել (արվեստագետին վայել ժպտում է, - հեղինակ): Ինչպես եւ մնացած ճյուղերի դեպքում ՝ նկատի ունեմ քանդակագործություն, գունանկարչություն, գրաֆիկա, ես ուսանողների փոքր նվազում եմ նկատում, ուսանողների պակաս կա: Դա ես բացատրում եմ ավելի պրագմատիկ իրավիճակով՝ երիտասարդությունը մտածում է օրվա հաց վաստակելու մասին, քան` մշակույթի: Եվ պետք է նաեւ ասենք, որ ներկայիս մշակութային շատ գործիչներ բարեկեցիկ վիճակում չեն:
Վերադառնամ Իտալիայում անցկացվող մրցույթին, դա խրախուսանքի նման բան էր: Քանդակագործների համար աստղի նման շողում էր եւ խրախուսում, որ պետք է զբաղվել քանդակով: Դա միջազգային ասպարեզ դուրս գալու մի պարզ միջոց էր:

Արդյոք Հայաստանում հնարավո՞ր չէ նման միջոցառում կազմակերպել եւ աշխարհի քանդակագործներին հրավիրել Հայաստան:

— Իհարկե, հնարավոր է: Սիմպոզիումային շարժում գոյություն ունի ողջ աշխարհում, որը հիմա էլ է տեղի ունենում: Սիմպոզիումն այն է, որ մտքերը, որոնք չես կարող քեզ թույլ տալ իրականացնել տարբեր պատճառներով, սիմպոզիումի միջոցով ունենում ես այդ հնարավորությունը: Ժամանակին Հայաստանում արվում էին սիմպոզիումներ, հիմնականում քարի հետ կապված, եւ շատ հեղինակներ մասնակցում էին այդ ակցիաներին: Հիմա մարել է: Կարծես, այդ ամենը այլեւս հետաքրքիր չէ պետությանը:

Ներկայիս Երեւանում ի՞նչ կփոխեիք:

— Միանշանակ կփոխեի արվեստային մթնոլորտը: Քանի որ արվեստը չի կարող առանց մթնոլորտի զարգանալ: Եթե մթնոլորտ չկա, խրախուսանք չկա, առաջին հերթին բարոյական, այնուհետ ֆինանսական, ապա արվեստը չի զարգանա: Եթե չկա մթնոլորտ, ամենաթողություն է առաջ գալիս, եւ տեսնում ենք ցածրորակ աշխատանքներ: Ես առհասարակ գիտությունն ու մշակույթը չեմ բաժանում իրարից: Դա նույն պրոցեսն է եւ այն ասպարեզն է, որը մարդկությանը տանում է առ Աստված: Առանց մշակույթի, կարծում եմ՝ ժողովուրդը դատապարտված է եւ վաղվա օր չի ունենա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Եթե նույնիսկ սրբազանը միայնակ մնա, ես լինելու եմ իր կողքին. Անահիտ ՄութաֆյանԵՎՐՈ-2024. Շոտլանդիան ու Շվեյցարիան ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ. ՀԱՊ կուսակցությունը դիմում է իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին ու լրագրողներինԱմփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծըՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրումԱնտանելի էր... նույնիսկ չէին հաշվարկում ինչ ուղղությամբ են նետում նռնակները. Արմինե ՍնդոյանԱյս լուսանկարը շատերին կտեղափոխի ջերմ հիշողություններՄեր Հին Երևանից մի փոքրիկ հիշողություն․ լուսանկար, որում սեր կարՇտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր ՎարդանյանինԵՎՐՈ-2024. Գերմանիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ)Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացըԵթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն ԳրիգորյանՄանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. ՄամիջանյանԻնչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերըՔաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերովԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստինԱդրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արելԻնչ են քննարկել ԱԺԲ-ականները Բագրատ սրբազանի հետՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցներըՎրաստանն ակտիվորեն հեռանում է Արևմուտքից. երկրում կարգելվի ԼԳԲՏ-ների հանրային քարոզչությունըԿիմ Չեն Ինին այցելելով, Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ խփեց»Հայաստանը` անդունդից մեկ պակաս վիճակումԲաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի. Սուրենյանց«ՀԱՂԹԵՑԻ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆ։ԵՎՐՈ-2024. Խորվաթիայի անհաջողությունները շարունակվում են(տեսանյութ)Կուլ տրված մեկ ծամոնը վնաս չի պատճառի առողջությանը. LifeScience Այս ժամանակահատվածում շատ մարդկանց երեսներ պարզվեցին. Անաստաս Իսրայելյան «Случай чего» Ավինյանը կամաց-կամաց իր գլխի ճարը տեսնում է. ԲԱՄԲԱՍԱՆՔԱնցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, քննարկվեց տարեկետման տրամադրման հարցերըՈւղեղն ինչիս ա պետք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ. Նիկոլ ՓաշինյանՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ՝ ԱռինջումԲա մի ամիս փողոցը եռացնելն ի՞նչ նպատակ ուներ. ԶԱՐՄԱՆՔ«ՀՀ-ն դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ Ադրբեջանի ԱԳՆՆոր մանրամասներ Ֆազի սպանությունից. Ոնց էին բնшկիչները փшխչում կրшկոցներից՝ «ՖԱԶԻ» uպшնությшն ժամանակՖրանսիայից գնված 36 CAESAR թնդանոթները ՀՀ կմատակարարվեն առաջիկա 15 ամսում․ Le Figaro-ի փոխտնօրենՈր անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան Շապիտո-կրկեսն Ազգային ժողովումԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ՝ հո՜պ, բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության իր պայմանըՆոր լույս է վառվել, ծնվել է պատերազմում զոհված Արգիշտի Ստեփանյանի եղբայրը՝ ծնունդ որն ապրելու հույս է տալիսՏաճատ Վարդապետյանի գործողությունները եղել են իրավաչափ. Հայտնի փաստաբանը նախկին պատգամավորի գործի մասինԱյսօր առավոտյան իր տանից առևանգել են 44-օրյայի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորըՀՀ-ն չպետք է որպես սրբապատկեր ընկալել, որի առաջ մոմ են վառում, դա կենդանի օրգանիզմ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Դոլարը և ռուբլին թանկացել են․ ինչպիսին են տարադրամի շուկայի փոփոխություններըՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Լյուքսեմբուրգ Ինչ է նվիրել Պուտինը Կիմ Չեն ԸնինԲաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանըԱռինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվելՎեհափառն ինձ ասել է՝ քո անձնական որոշումն է. իմ անձի համար մտահոգություն է ունեցել. Սրբազան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода