Ինչու Պուտինը ներկայացրեց «բանակցային վերջնագիր», քաջ գիտակցելով, որ չի կատարվի Եթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան Ավետիսյան Սա մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս է. Նաիրա Զոհրաբյան Երեք պատերազմի մասնակցես, չզոհվես, ու քաղաքում սենց սպանե՞ն… Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո. ՀԱԿ Իշխանությունը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել է աղբանոց. Աբրահամյան Երկիրը տանում են գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու. Արա Վարդանյան Ստեփանակերտի քաղաքապետն արդեն տանն է՝ հարազատների կողքին ՔՊ-ականը կոչ է անում վերջ դնել ատելության մթնոլորտին Ախխ, Լուլու, Լուլու...

Հավանականությունն առավել քան մեծ է, որ մինչ 2026 թվականը չեն լինի ընտրություններ. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Հաշվի առնելով ներկայիս բավական անորոշ ներքաղաքական պրոցեսների շղթան՝ ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ կլինի ճիշտ, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

— Կարծում եմ՝ ամենահավանական տարբերակը այն ժամանակ կլինի, երբ նախատեսված է։ Այսինքն՝ 2026 թ․-ին։ Իմ կարծիքով՝ հավանականությունն առավել քան մեծ է, որ մինչ 2026 թվականը չեն լինի ընտրություններ։ Իսկ որպեսզի մինչ 2026 թվականը տեղի ունենան արտահերթ ընտրություններ, կարեւոր է, որ համապատասխան աշխատանք կատարվի՝ հաջողության հասնելու համար։ Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր ուզում են իշխանությունը վերցնել՝ եթե իրենց աշխարհաքաղաքական օրակարգը լինի նույնը, ինչ Փաշինյանինն է, ոչինչ չի փոխվի: Իսկ այսօր ընդդիմության եւ իշխանության աշխարհաքաղաքական օրակարգը մեծ հաշվով նույնն է։ Օրինակ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպում են ԱՄՆ դեսպանի հետ, Եվրոպական միության դեսպանի հետ։ Այն մոտեցումները, որոնք իրենք արտահայտեցին, կարեւորումն էր Եվրամիության դերի՝ տարածաշրջանային անվտանգության գործում։ Փաշինյանն էլ է կարեւորում նշված կառույցի նշանակությունն այդ գործում։ Ստացվում է այնպես, որ եթե մոտեցումներում չլինեն տարբերություններ, կարծում եմ՝ հաջողության հասնելու հավանականությունն էապես կփոքրանա։ Հիմնական գերխնդիրը սա է, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ հայ-ադրբեջանական կարգավորումներում։ Դրանք աշխարհաքաղաքական գործընթացների հետեւանքներն են։ Հետեւաբար, չենք կարող խուսափել։ Ներքաղաքական եւ տարածաշրջանային հարցերը քննարկել՝ առանց անդրադառնալու Ռուսաստան-Արեւմուտք հարցերի համատեքստին, եւս ճիշտ չէ։

— Պարոն Այվազյան, իսկ ի՞նչ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմությունն ի վերջո մանդատները վայր դնի:

— Մեծ հաշվով եթե նկատի առնենք, որ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստան եւ Արեւմուտք բախումն է գնում եւ այստեղ Հայաստանին Արեւմուտքը պարզապես փորձում է զոհաբերել՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, ապա ի՞նչ կարելի է ենթադրել։ Բնականաբար զոհաբերվելու ենք։ Չեմ կարծում, որ մանդատները վայր դնելը եւ ներքաղաքական որեւէ ներիրավական գործընթաց կարող է խափանել այդ հզոր ուժային կենտրոնների որոշումները։ Եթե իսկապես մանդատները վայր դնելուց կախված լինեն ԱՄՆ-ի ծրագրերը՝ Հայաստանում եւ տարածաշրջանում հաստատ իրենք կկանխարգելեն այդ գործընթացը։ Նկատի ունեմ, որ ոչ մի կերպ չեն կարող ազդել եւ Արեւմուտքում հիմար չեն, որպեսզի որեւէ մանդատ վայր դնելու պատճառով հանկարծ իրենց ծրագրերը չկատարեն։ Բնականաբար, իրենք դա էլ են նկատի առել։ Նրանք բոլոր հնարավոր սցենարներն արդեն հաշվարկել են եւ շատ հստակ կերպով գիտեն, որ եթե նման բան տեղի ունեցավ, ապա իրենց քայլերն ինչպիսին են լինելու։ Այս դեպքում իրենք գիտեն, թե Հայաստանի համար ի՞նչ է նախատեսված եւ հաշվարկել են բոլոր սցենարները։ Նույնիսկ բացառությամբ անալիտիկ կենտրոնների, որոնք դա արել են ավտոմատ կերպով, քանի որ հատուկ ծրագրեր կան, որոնք հաշվարկում են։ Այնպես որ, մանդատները վայր դնելը կամ չդնելը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ծրագրերը չեն խափանի։ Այստեղ այլ քայլեր են անհրաժեշտ։ Մասնավորապես՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում հստակեցնել դիրքորոշում եւ, ըստ դրա, ձեւավորել հասարակական կարծիք եւ դրանից բխելով արդեն կառուցել մեր բոլոր ծրագրերը։

— Այժմ ինչպիսի՞ գաղափար պետք է դնել պայքարի հիմքում, որպեսզի հանրությունը ավելի լայն մասշտաբով մասնակցի հանրահավաքներին:

— Հարցն այն է, որ մեզ նման երկրներում, առանց տեխնոլոգիաներ կիրառելու, հնարավոր չէ ինչ-որ հաջողության հասնել։ Ով ուզում է լինի, եթե որեւէ մեկն այս ասպարեզ է եկել եւ որոշակի չափով փողոցային պրոցես է սկսել՝ նա ուզած, թե չուզած, պետք է այդ քարոզչական տեխնոլոգիաները կիրառի։ Առանց այդ տեխնոլոգիաների կիրառման՝ հասարակությունն ուղղակի չի մասնակցի հավաքներին։ Ցավոք սրտի, մարդիկ ոչ թե գաղափարների հետեւից են գնում, այլ փիառի հետեւից։ Այս պահին դեռեւս անհայտ է, թե ի՞նչ գաղափար պետք է լինի, որպեսզի ժողովուրդը դրա հետեւից գնա։ Այո, այժմ տարբեր էլեմենտներ կիրառվում են, չեմ կարող ասել, թե գունավոր հեղափոխություն է, սակայն քարոզչական քայլեր չեն կատարվում։ Այլ կերպ մարդկանց փողոց բերել, պարզապես, հնարավոր չէ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)«Զենիթը» դարձյալ կփորձի ձեռք բերել Նաիր ՏիկնիզյանինՆախկինում իսկապես համ ու հոտ կար դպրոցական կյանքում․ հին ժամանակներԻնչու Պուտինը ներկայացրեց «բանակցային վերջնագիր», քաջ գիտակցելով, որ չի կատարվիԵթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան ԱվետիսյանՀենց այսպես էլ ապրում էինք մեր սիրած քաղաքում․ ամեն ինչ հասարակ և գեղեցիկ էր «Կրասնոդարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺՍա մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս է. Նաիրա ԶոհրաբյանԵրեք պատերազմի մասնակցես, չզոհվես, ու քաղաքում սենց սպանե՞ն…Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո. ՀԱԿԻշխանությունը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել է աղբանոց. ԱբրահամյանԵրկիրը տանում են գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու. Արա ՎարդանյանՍտեփանակերտի քաղաքապետն արդեն տանն է՝ հարազատների կողքինՔՊ-ականը կոչ է անում վերջ դնել ատելության մթնոլորտինԱխխ, Լուլու, Լուլու...Հնդիկ աստղագուշակը կանխագուշակել է Երրորդ աշխարհամարտի սկզբի ճշգրիտ ամսաթիվըՏարածաշրջանային իրողությունները կախված չեն ԱՄՆ-ից, առավել եւս՝ ՆիկոլիցԱյսպիսով՝ Նիկոլը խոստովանեց, որ ամեն ինչ արել է դիտավորյալԹայվանի անկախությունը կնշանակի պատերազմ. Չինաստանի պաշտպանության նախարարությունՀյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է գրեթե 5 միլիոն արկՄնացել է արանքում. Ընկեր ՓանջունիՄանդատը պահելու գինն այլեւս ստորացումն էՓաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել. ԲԱՄԲԱՍԱՆՔԲերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ. Լիլիթ ԳալստյանՄոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում` հայկական պատվիրակության այցը ԲուչաԱռեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց. Գեղամ Մանուկյանն ահազանգում էՈւկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. ԶատուլինՀամա թե յոթ ծովի մերան է. ԶԱՐՄԱՆՔ3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, հարվածներ հասցրել, հայհոյել և նրան մեղադրել են սպանության մեջՈւկրաինայի հարցով գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը տեղավորվում է Փաշինյանի ընտրած գծի մեջԱռաքելական եկեղեցին հայ ազգի փրկությունն է. Արամ Մարդիրոսեան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՆորագավիթում սպանված 26-ամյա Մհերը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր․ news.amԴեպի Ռուսաստան հայկական արտահանման համար տնտեսական խոչընդոտներ այժմ չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունըՉէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքումԱրցախցի հայտնի «կամանդույուշին» որոշել է քայլ ձիով անելՓաշինյանը թիմակիցներին վստահեցրել է` կա «պլան Բ»Դոլարի փոխարժեքը աճել էՆոր նշանակում՝ Փաշինյանի որոշմամբՀայտնի փաստաբանը մասնակցել է արյունատվության ակցիային2018-2022 թթ․ Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ PoliticoՀայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակՔնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»․ նոր մանրամասներ Աբրահամ Գասպարյանի առողջական վիճակիցՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆԱրևմուտքում ռուսական ակտիվների գողությունն անպատիժ չի մնա. ՊուտինԵրբեք մտքովս չի անցել, որ ես կարող եմ լինել հայկական ավանդական տարազով հարսիկ. Լիա Զախարյանը պատմել է, որ արտասվել է հարսի զգեստ կրելիսՈՒՂԻՂ. Իրականում ինչու իմպիչմենտը ձախողվեց. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ․ Հայկ ՄամիջանյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода