Գռզոն գազազել է.Yerevan Times
ՀասարակությունՀայտարարելով, թե սահմանազատմամբ Հայաստանը դառնալու է անկախ ու հզոր պետություն, որին, սակայն, խանգարում են Նիկոլի դեմ դուրս եկած ընդդիմադիրները՝ Գռզոն ԱԺ բարձր ամբիոնից ուղիղ կերպով սպառնացել է ընդդիմությանը մահվամբ: «Հիմա ես ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք, և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք: Դուք պետք ա ձեր չափը լավ ճանաչեք: Էդ գործիքները, որոնք որ դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»,-մասնավորապես՝ հայտարարել է ընտանիք, զավակներ ունեցող Գռզոն, որ իր խոսքի նախորդ մասում մեղադրել էր նախկին իշխանություններին ընդդիմախոսներին տեռորի ենթարկելու, սպանելու համար:
Նկատենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբից ի վեր սա Գռզոյի առաջին ելույթն է ներքաղաքական թեմայով. մինչ այդ նա ծպտուն անգամ չէր հանել: Հիմա երևի որոշել է ի տես աշխարհի Նիկոլին հավատարմության հերթական երդումը տալ, որ հանկարծ Բադասյան Ռուստամիկը թարս աչքով չնայի ասենք «Գռզո պլազային» կամ «Սիլին» ու ադամանդներին:
Մյուս կողմից՝ Գռզոյի սպառնալիքներում գուցե զգացվում է նաև ամերիկյան ԿՀՎ-ի փոխտնօրենի ու Նիկոլի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից մի քանիսի շունչը. կանգնել ու ի լուր աշխարհի մահվամբ սպառնալ հայրենիքը փրկել փորձող մարդկանց հենց ԱԺ ամբիոնից թերևս անհնար կլիներ, եթե լիներ մտավախություն, որ կարող է և չմարսեն կարմիր գծերն անցնելու դեպքում:
Այսպիսով՝ Գռզոն ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե ով է ինքն իրականում և թե ինտիլիգենտ բիզնեսմենի շինծու կերպարի տակ ինչ կարգի գազան է թաքնվում: