Բրիտանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին
ՄիջազգայինԲրիտանիայում համընդհանուր ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին, թագավոր Չարլզ III-ն արդեն հավանություն է տվել խորհրդարանի լուծարմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
«Այսօր ավելի վաղ ես խոսեցի Նորին Մեծություն թագավոր Չարլզ III-ի հետ՝ խնդրելով ցրել խորհրդարանը: Թագավորը բավարարեց այս խնդրանքը։ Մենք համընդհանուր ընտրություններ կանցկացնենք հուլիսի 4-ին»,- ասել է Սունակը Դաունինգ սթրիթում:
«Եկել է պահը, որ Մեծ Բրիտանիան որոշի իր ապագան»,- ընդգծել է նա։
Երկրում նախընտրական քարոզարշավը կսկսվի խորհրդարանի արձակումից հետո։