Տարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ) Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ Սահմանադրությունը Հիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկիննենրի ջեբը» գցելր Ուկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ) Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+) Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառ Թուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել են Ռուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ

Գոռալով երկիր չեն փրկում. Տիգրան Սուչյան

Տեսանյութեր

Ջազ երաժշտությանը կարելի է ասել քմահաճ է. այն ոչ բոլորն են լսում եւ ընկալում: Նրա բնորոշ գծերից են իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան եւ ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով եւ առանձնահատկություններով արեւմտաաֆրիկյան (սեւամորթների) եւ արեւմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։ «Իրավունք»-ը Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար, «Դիալոգ» պրոջեքթի հիմնադիր, ջազ երաժիշտ, շեփորահար ՏԻԳՐԱՆ ՍՈՒՉՅԱՆԻ հետ փորձել է բացել որոշ գաղտնիքներ ոչ միայն ջազի մասին:

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎԵԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ»

Պարոն Սուչյան, որքանո՞վ է այժմյան երիտասարդությունը հետաքրքրված ջազով:

— Հուրախություն բոլորիս՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլոջում, որտեղ դասավանդում եմ՝ ներկա պահին 30-35 ուսանող կա: Ստացվեց այնպես, որ տնօրենի հրավերով այս տարի դասավանդում եմ քոլեջում: Ստեղծեցինք նվագախումբ, ու արդեն առաջին համերգն էր այդ խմբի տեղի  ունեցել: Հրաշալի համերգ էր: Լավ երիտասարդներ կան, ու կամաց-կամաց փորձում ենք նրանց ներգրավել ժամանակակից երաժշտության մեջ, եւ դա ստացվում է: Առհասարակ, երաժշտության հետ առնչվելն իրենից պահանջում է բազմապրոֆիլ մտածելակերպ: Ջազ երաժշտությունը ժամանակակից երաժշտության հիմքն է՝ դասական երաժշտության շարունակությունը, որն առավել ընդլայնված է: Ինչու ոչ, նաեւ շատ ուղղություններ կան, եւ չի կարելի բացառել, թե՝ սա չի կարելի նվագել, նա չի կարելի: Ոչ, պետք է ամեն բան նվագել, միակ պայմանը` որ դա լինի որակով:

Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա ընդլայնվել է ջազ ունկնդրողների լսարանը:

— Այո, մի սերունդ է մեծանում, ովքեր լսում են, սիրում, անգամ՝ ստեղծագործում: Ինչու ոչ, նաեւ տեսնում են, որ դա նախ աշխատանք է, որով հնարավոր է ապրել: Ու եթե դա անում ես որակով, ապա դա ընկալելի եւ ցանկալի կլինի շատերի համար:

Որքանով տեղյակ ենք, սկզբում Դուք երգել եք, ինչո՞ւ որոշեցիք երգը փոխարինել շեփորով:

— Մարդու առաջին գործիքը` իր կոկորդն է: Եթե ցանկանում ես մի բան նվագել, սկզբում երգում ես, այնուհետ փոխարինում գործիքով: Այո՛, սկզբում երգել եմ, ընդ որում՝ երկար տարիներ:

«Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ԲԻԶՆԵՍՈՎ»

Ձեր կողմից հիմնված «Արցախիկներ» խումբն ի՞նչ ճակատագրի արժանացավ:

— Հիմա բոլորը զբաղված են՝ առանձին-առանձին երգում են, սովորում են, կամ այլ մասնագիտություն են ընտրել: Ամենից կարեւորը այն էր, որ պատերազմի ժամանակ ծանոթացա երեխաների հետ, եւ իրենց հոգեբանորեն աջակցել էր պետք, քանի որ տեղահանվեցին: Ընկերներս ծանոթացրին ինձ նրանց հետ, ու միասին որոշեցինք ստեղծել այդ գեղեցիկ խումբը: Նրանք շատ էին ցանկանում նորից վերադառնալ Արցախ՝ հյուրախաղերի... Շատ հաճախ եմ ասում, որ պատերազմի ժամանակ մարդ չպետք է դադարի ստեղծագործել: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով՝ հացթուխը պիտի շարունակի իր աշխատանքը, կոշկակարն՝ իր, երաժիշտն՝ իր: Շատերի մոտ կա մի կարծրատիպ, որ երաժշտությունը միայն քեֆ-ուրախության համար է: Բոլորովին, երաժշտությունը` արվեստի ճյուղ է, ինչպես նկարչությունը, քանդակագործությունը եւ այլն: Հակառակը՝ պետք է հենց այդ պահին առավել մեծ թափով զբաղվել երաժշտությամբ, որովհետեւ դա ինքնություն է: Մշակույթն է պահել մեզ դարերով: Ստեղծագործ մարդիկ չեն կարող չստեղծագործել: Իսկ ո՞վ է ասում, որ պատերազմի ժամանակ միայն պետք է զբաղվել բիզնեսով, առեւտրով: Խոսքերով ու գոռալով` չեն սիրում հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր լուռ են անում իրենց աշխատանքը, բայց առավել նվիրված են հայրենիքին:

Առհասարակ, ի՞նչ է կատարվում այժմ մեր մշակույթի հետ, «հիմա մշակույթի ժամանակը չէ» ասողների պատճառով արդյոք վտանգի տակ չէ մեր մշակույթը:

— Աշխարհում կա տենդենց, որը տանում է պրիմիտիզմի՝ միայն մենք չենք: Գոնե Հայաստանում կան բաներ, որ դեռ պահպանվում է: Կա մի սերունդ՝ մեծ սերունդը, շատ պահպանողական է եւ խանդով է վերաբերվում երիտասարդ սերնդին, ասելով, մի՛ կպեք Կոմիտասին, մի՛ կպեք այլ արժեքներին: Սակայն նոր բան ստեղծելու համար հիմք է պետք: Հին սերնդի եւ նոր սերնդի այս կոնֆլիկտն ակամայից բերում է անդունդի: Նման կերպ երիտասարդը կկտրվի արմատից, ու մշակույթի փոխանցման պահը բաց կթողնվի: Ընդհանրապես շատ մեծ կապ ունի, թե ով է մատուցում երաժշտությունը սերնդին եւ ինչ կերպ՝ դա կլինի ուսուցիչ, շրջապատ, դպրոց եւ այլն: Կարեւոր է ճիշտ մատուցումը, մեթոդաբանությունը, նաեւ չի կարելի շատ կատեգորիկ լինել: Ազատությունն այս հարցում կարեւոր է:

Ովքե՞ր են հայաստանյան ջազմենների շարքում նշանակալի անունները

— Մենք շատ լավ ու հզոր ջազմեններ ունենք՝ Մարտին Վարդազարյան, Կոնստանտին Օրբելյան, Դավիթ Ազարյան, Արմեն Թութունջյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Մարտիրոյան, Խաչիկ Սահակյան եւ շատ-շատ այլ երիտասարդներ, որ հիմա ջազային մշակույթը Հայաստանում արագ տեմպերով են զարգացնում: Հենց «Ուլիխանյան» ակումբը, որը ջազային դպրոցներից ամենաջազայինն է, զարգացնում է ջազը երիտասարդների մեջ, առաջացնելով հետաքրքրություն, սեր դեպի այդ մշակույթը: Եվ երիտասարդների հոսքն օր օրի ակումբ մեծ թվով ավելանում է:

«ՆՎԱԳԵԼ ԿԱՄ ԵՐԳԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՃԻՇՏ ՉԷ, ԱԶՆԻՎ ՉԷ՛»

Որպես դասախոս, որպես երաժիշտ, ինչպիսի՞ն կլինի Ձեր խորհուրդը երիտասարդներին:

— Թող շատ սիրեն երաժշտություն: Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի ծնունդ ունի այդ նախընտրած երաժշտությունը: Ամենից կարեւորը, որ ճանաչեն իրենց արմատները, որովհետեւ համաշխարհային մշակույթի մեջ՝ երաժշտական մշակույթում յուրահատուկ է նա, ով իր արմատները լավ գիտի, լինի դա եկեղեցական երաժշտություն, 3-5-րդ դարից եկած երաժշտություն, թե՝ ժամանակակից, պետք է հստակ իմանալ եւ ուսումնասիրել երաժշտության ակունքները: Դա բերում է մեծ պաշարի, որն օգնում է հետագայում զբաղվել ցանկացած ոճի երաժշտությամբ՝ լինի ռոք, էստրադա, թե մեկ այլ երաժշտական ոճ: Կարեւորը՝ չնվագեն թշնամու երաժշտությունը: Ասել` այսինչ ազգը մեր թշնամին է, բայց նվագել, կամ երգել թուրքական երաժշտություն, այն վերագրելով հայկականի, ճիշտ չէ, ազնիվ չէ՛: Կրկին վերադառնում ենք նույն խոսքիս, որ երեխան պետք է ստանա երաժշտական ճիշտ դաստիարակություն հենց մանկապարտեզից, այնուհետ դպրոցից, էլ չեմ խոսում ընտանիքի մասին: Թուրքական երաժշտության տակ երգող-պարող մարդիկ հետո կանգնում, ասում են՝ թուրքն իմ թշնամին է:

Հաճախ շատերը քմծիծաղով ասել են, որ Բեթհովենի երաժշտության տակ չեն կարող հարսանիք անել, պիտի պարեն ռաբիս ոճի երաժշտության տակ:

Եթե ցանկություն լինի, ապա կլինի նաեւ Բեթհովինի երաժշտության տակ հարսանիք անել, նաեւ հայկական ժողովրդական երաժշտության տակ կարող են պարել, հոգեւոր երաժշտությամբ էլ կլինի հարսանիք, միայն ցանկություն լինի: Այստեղ որակն ու դաստիարակությունն է կարեւոր: Ինչ էլ անեն, պետք է անեն ազնիվ, որակով եւ խիստ պրոֆեսիոնալ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Տարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկիննենրի ջեբը» գցելրՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԹեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարումՄասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառԹուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել ենՌուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն«Տանգոն 2-ով են պարում»․ ՌԴ-ի հետ կապերի արդյունքը կախված է Երևանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակԻնչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔԴոլարի փոխարժեքը աճել էԻնչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանումՈղջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՊաշտոնական. Նաչոն հեռացավ Մադրիդի «Ռեալից»Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ)ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվելՀայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանԹափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ)ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ ԴանիելյանԵրևանի նորաբաց մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը շահագործման է հանձնվել 1981 թվականինՉես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի ՍամսոնյանԿարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ ՓամբակումԹուրքիայում սպասում են ՊուտինինՍեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1. Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին (տեսանյութ)20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան (տեսանյութ)ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ ԼավրովԱլիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) «Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկըՄինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցություններըՄիասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն. ԱվինյանՉենք իմանալու, թե ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար. ավագանու անդամԶինծառայող է հանկարծամահ եղելՓողոցներ ունենք՝ դեռ «պարկովշիկներ» կան, փողոց են փակում, փող վերցնում, ի՞նչ է լինելու (տեսանյութ)Ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարնմազանովի ասուլիսըՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ 1 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ ԲՐԻԿՍ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄՀաշմանդամության կարգ ունեցղ հիվանդները ահազանգում են, սակայն Առողջապահության նախարարությունը կտրականապես հերքում է«Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբը խստիվ դատապարտում է Սեւաստոպոլի խաղաղ  բնակիչների դեմ  ահաբեկչական հարձակումըԿհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայելու պայմանները. ՊՆ փոխնախարար (տեսանյութ)ՀՀ-ն ենթարկվում է կիբեռհանցագործների անախադեպ տեռորի` թիրախում Iravunk.com-ն է. Friend ընկերության տնօրենը փակագծեր է բացումՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԵրբ տեղի կունենա Վիոլետա Գեւորգյանի վերջին հրաժեշտըՓաշինյանն ասում էր՝ Սամվել Ալեքսանյանը ՀԱԹ-ը դարձրել է «Օսվենցիմ», բայց արտոնություններ եք տալիս (տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Իտալիան զրկեց Խորվաթներին փլեյ-օֆֆից, Իսպանիան հաղթեց Ալբանիային (տեսանյութ)Աստղագուշակ՝ հունիսի 25-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода