Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս Մակգրեգոր Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացում Ո՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Սյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian info Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում

Արդարադատության նախարարությունը Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց

Վերլուծություն

Սկիզբը` այստեղ

Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան» որպես շրջանառվող կեղծ թեզերից 2-րդը ներկայացրել է հետեւյալը. «Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել»։

Վերոնշյալի կապակցությամբ նախարարության պատասխանը հետեւյալն է. «ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին»։

Այս դեպքում եւս նախարարությունը ստում է. նախ, «հայկական» եւ ադրբեջանական հանձնաժողովները սահմանազատման գործընթացում հանցավոր համաձայնությամբ են համաձայնեցրել բացառապես Ադրբեջանի շահերից բխող հին (1970- ական թվականների) եւ իրենց իրավական ուժը 1980-ականների վերջին կորցրած ինչ-որ քարտեզներ: Երկրորդ. այդ ովքե՞ր եւ ինչպե՞ս որոշեցին, որ ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա այս-այս քարտեզներն իրավական ուժ չունեն, իսկ այլ քարտեզներ իրավական ուժ ունեն… Եվ երրորդ՝ բնակավայրերի պատկանելության խնդիրը միայն քարտեզներով չէ, որ որոշվում է…

Եթե քարտեզներով առաջնորդվենք, ապա Աշաղի Ասկիպարա, Բաղանիս- Այրում, Ղըզլհաջըլի, Խեյրիմլի բնակավայրերն ու դրանց տարածքները, որոնք Նիկոլը եւ իր ոհմակն այժմ պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, 1918- 1920 թթ. գտնվել են Հայաստանի առաջին հանրապետության տարածքում, այդ թվականների Հայաստանի քարտեզում Ադրբեջանի Ղազախի դիմաց արտահայտված ընդարձակ հատվածում: Ավելին. նշված բնակավայրերն ու դրանց տարածքները գտնվել են նաեւ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում` ըստ 1926- 1927 թթ. հրատարակված քարտեզի, դա հասկանալու համար բավական է նկատի ունենալ թեկուզ միայն այն, որ նշված քարտեզի եւ համապատասխան ատլասի համաձայն, Հայաստանի տարածքը ոչ թե 29 743 քառ. կմ է, ինչպես այժմ նշված է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական կայքում, այլ` 30 948 քառ. կմ:

Եթե Արդարադատության նախարարությունը խնդրին իրավական տեսանկյունից է անդրադարձել, ապա պարտավոր էր նկատի ունենալ, որ ներկայիս Հայաստանը թե՛ Հայաստանի առաջին հանրապետության, թե՛ երկրորդ հանրապետության իրավահաջորդը համարելու դեպքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը եւ իր իշխանությունը Հայաստանի Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ուժով իրավական պարտականություն ունեն վերոնշյալ հանրապետություններից (կամ, թեկուզ, հանրապետություններից մեկից) ներկայիս Հայաստանին փոխանցված իրավունքներին ու շահերին տեր կանգնելու:

Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի կողմից Ադրբեջանին հանձնելու համար նախապատրաստվող գյուղերից, օրինակ, Ներքին Ոսկեպարի (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա, Aşağı Əskipara) եւ հին Բաղանիսի (Բաղանիս Այրում) հայկական լինելը դուրս է որևէ կասկածից եւ ապացուցվում է մի շարք փաստերով:

«Աշաղի» բառն ադրբեջաներենում նշանակում է ներքին, իսկ «Ասկիպարան» ադրբեջանցիների կողմից հայկական «ոսկի» եւ «պար» բառերից բաղկացած մեր «Ոսկեպար» տեղանվան աղավաղված տարբերակն է: Ադրբեջաներենում «ոսկի» եւ «պար» բառեր գոյություն չունեն: Ըստ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանի` «ոսկի» բառը բնիկ հայկական բառ է: Ինչպես արդեն նշել ենք, ակնհայտ է, որ ադրբեջանցիները «Ոսկեպար» անվանման առաջին բաղադրիչի՝ «ոսկե»-ի առաջին ու վերջին տառերը փոխելով, բառն աղավաղելով, այն դարձրել են ասկի, իսկ երկրորդ բաղադրիչի՝ «պար»- ի վերջում հավելել «ա» տառը:

Հավելենք, որ մեր նախնիները բնակավայրը «Ոսկեպար» են անվանել Հայկական պար լեռնաշղթայի ՝ նմանությամբ եւ ելնելով նրանից, որ Ոսկեպարի շրջակայքում գտնվող լեռնաշղթայի (միմյանց հաջորդող լեռներից մեկի «ձեռքը» կարծես մյուսի «ուսին» լինի եւ այսպես հաջորդաբար, ինչպես մեր ազգային «Քոչարի» պարում պարողների ձեռքերը եւ ուսերը) վրա ծառերը կամ անտառներն աշնանը ոսկեգույն են դարձել:

Բնակավայրերի հայկական լինելը որեւէ կասկածի տեղիք չի տալիս, իսկ հիմա տեսնենք, թե Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926- 1927 թթ. քարտեզից բացի, կա՞ն այլ հիմքեր՝ հիմնավորելու, որ խնդրո առարկա բնակավայրերից, օրինակ, Ներքին Ոսկեպարը ներկայիս Հայաստանի տարածքում է գտնվում:

«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում առկա «Հայաստանի բնակավայրերի ցանկ»-ում՝ կազմված 2018թ. սկզբի դրությամբ, 978 համարի դիմաց նշված Ոսկեպար գյուղից բացի, 977 համարի դիմաց նշված է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կազմում գտնվող Ասկիպար բնակավայրը՝ 41.0656859 լայնության եւ 45.0275946 երկայնության աշխարհագրական կոորդինատներով: Խոսքը հենց Ներքին Ոսկեպարի՝ ադրբեջանցիների կողմից Աշաղի Ասկիպարա անվանված եւ Նիկոլի կողմից ադրբեջանապատկան համարված բնակավայրի մասին է:

Ըստ նախարարության 2024թ. ապրիլի 29-ի «Ի պատասխան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ եւ հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության` «ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները եւ բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն»:

Իրականությունը, սակայն, հետեւյալն է. Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի կողմից Ադրբեջանին հանձնելու համար նախապատրաստվող գյուղերից, օրինակ` Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա) համայնքը, այսպես կոչված, «գորշ գոտում» (միաժամանակ եւ Հայաստանի ԶՈւ, եւ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո) գտնվելու պատճառով լինելով անմարդաբնակ, թեեւ ներառված չէ Տավուշի մարզի բնակավայրերի ցանկում, սակայն օրենքը բաղկացած չէ միայն ցանկից, եւ տվյալ համայնքը ներառված է օրենքում:

Դեռ 1995թ. նոյեմբերի 7-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հավելված 18.39-ով տրված է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Հավելվածում Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի վերաբերյալ նշված է, որ ««Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) եւ Կիրանց գյուղական համայնքների սահմանների հետ: Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի «Ը»- «Թ» հատվածի վերաբերյալ էլ նշված է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) եւ Բաղանիս գյուղական համայնքների սահմանների հետ:

Ընդգծում ենք՝ հստակ նշված է, որ սահմանագիծը «Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) եւ Կիրանց գյուղական համայնքների սահմանների հետ, «Ը»-«Թ» հատվածով՝ Ոսկեպար (Ասկիպար) եւ Բաղանիս գյուղական համայնքների սահմանների հետ, եւ ոչ թե պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), ինչպես նույն հավելվածում մինչ այդ Ոսկեպարի՝ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով Ադրբեջանին սահմանակցության վերաբերյալ է նշված: Այսպիսով արձանագրենք, որ ըստ վերոնշյալ օրենքի, եւ ի հակադրություն Նիկոլ հայադավի ու նախարարության ստերի, Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքը նշված է ՀՀ կազմում:

Ուշադրություն հրավիրենք նաեւ այն հանգամանքի վրա, որ Վերոնշյալ օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.39- ում («ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը») Ոսկեպար- Կիրանց սահմանագծի («Բ»-«Գ») նկարագրությունից բացի, առանձին տրված է նաեւ Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի («Գ»-«Դ») վերոնշյալ նկարագրությունը:

Որպեսզի անտեղյակ ընթերցողը չշփոթվի, ընդգծենք, որ Ոսկեպարը ներկայիս հայկական, հայաբնակ եւ Հայաստանի տարածք հանդիսացող Ոսկեպար համայնքն է, իսկ օրենքում նշված «Ոսկեպար (Ասկիպար)»-ը հայկական, Հայաստանի տարածք հանդիսացող եւ վերոնշյալ պատճառով անբնակ Ներքին Ոսկեպարն է (ադրբեջանական անվանմամբ՝ Աշաղի Ասկիպարան), որը Նիկոլն իր ոհմակի հետ հիմա տալիս է մեր թշնամուն:

Այն փաստը, որ Ոսկեպար (Ասկիպար)-Կիրանց սահմանագծի («Գ»-«Դ») նկարագրությունը ներառված է Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ, իրավական արձանագրումն է նրա, որ Ոսկեպարը (Ասկիպար), այսինքն՝ Ներքին Ոսկեպարը, հայաստանապատկան է, գտնվում է ներկայիս Հայաստանի տարածքում, վարչական սահմաններում: Հետեւաբար, ինչպես Նիկոլը ս. թ. մարտի 31-ին Արտաշատում Արարատի մարզի ՔՊ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ բնակավայրի ադրբեջանական աղավաղված անվանումն, իր հերթին, ավելի աղավաղելով, կեղծեց, թե ՀՀ-ում երբեք չի եղել Աշաղը Աքսիպարա անունով գյուղ, այնպես էլ Արդարադատության նախարարությունն է լկտիաբար կեղծել՝ հայտարարելով, թե «նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող»։

Ավելորդ չենք համարում վկայակոչել նաեւ նույն օրենքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավելված 18.11- ը (Տավուշի մարզի Բաղանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը), ըստ որի, Բաղանիս գյուղական համայնքը «Դ»-«Ե» հատվածով սահմանակից է «Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքին»։ Նույն հավելվածում Բաղանիս- Ոսկեպար սահմանագծի («Գ»-«Դ») նկարագրությունից բացի, առանձին տրված է նաեւ Բաղանիս-Ոսկեպար (Ասկիպար) սահմանագծի («Դ»- «Ե») սահմանագծի նկարագրությունը, ըստ որի, ««Դ»- «Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Բաղանիս եւ Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ»:

Դարձյալ ընդգծում ենք՝ օրենքում «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է ոչ թե պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) հետ, այլ հստակ նշված է՝ «Բաղանիս եւ Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ»:

Ըստ նախարարության հիշյալ պատասխան հայտարարության` ««Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին»: Այո, դա այդպես է, սակայն միայն այն դեպքում, երբ պետական սահմանը որոշվում է առանց Հայաստանի տարածքի փոփոխության, իսկ եթե փոփոխության խնդիր է առաջանում, ապա օրենքից ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

Այսպիսով, դիմելով կեղծիքի եւ մանիպուլյատիվ հնարքի, նախարարությունը փորձում է քողարկել, որ Նիկոլը եւ իր ոհմակը, Հայաստանի Սահմանադրության ոտնահարմամբ, առանց մեր երկրի քաղաքացիների կամքը հարցնելու եւ այդ կամքի հետ հաշվի նստելու, Հայաստանի տարածքը նվիրում կամ վաճառում, միով բանիվ, հանձնում են հայերիս արտաքին թշնամուն, իրենց՝ հայադավների բարեկամին կամ հանցակցին (Ալիեւին, Ադրբեջանին):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է բարբաջելու Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան», երբ Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը (Բաղանիս Այրում) եւ մյուս երկու բնակավայրն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո, Նիկոլը եւ իր ոհմակը կանցնեն ադրբեջանական կողմի հետ իրենց հանցավոր գործարքի 2-րդ մասի կատարմանը, այսպես կոչված, «անկլավները»՝ դարձյալ վերոնշյալ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումը՝ Քյարքի), Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպարը եւ մյուս երկու բնակավայրն իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելուն: Էլի ասելու է, թե դրանք Հայաստանի տարածքի մաս չե՞ն կազմում… Իհարկե, չի՛ կարող, որովհետեւ, օրինակ, Տիգրանաշեն գյուղը օրենքում (Հավելված 2) միանգամայն հստակ կերպով ներառված է Արարատի մարզի բնակավայրերի ցանկում: Վերին Ոսկեպարը, որը 1986թ. դրությամբ եղել է ՀԽՍՀ տարածքում, նույնպես ներկայիս Հայաստանի տարածքում է: Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչպես են վարվելու…

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս ՄակգրեգորԵՎՐՈ-2024. Բելգիան հաղթեց Ռումինիայի հավաքականին (տեսանյութ)Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացումՈ՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն էԿուզե՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. ՍուրենյանԵրեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ Լալային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода