Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում
ՏեսանյութերԱյսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր իր տեսաուղերձում հայտնել է Բագրատ Սրբազանը:
՛՛Միաժամանակ հետևում և մեր զորակցությունն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի և Լոռու շրջանի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ՛՛,-նշել է նա: