Վեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան
ՀասարակությունՆկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ Հայրապետի հետ՝ իր նախագահությամբ, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում, անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց Տավուշի թեմի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այդ պատճառով Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։ Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակընկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»,-ասել է նա։