Բագրատ Սրբազանը հայտարարեց կառավարական ամառանոց գնալու մասին՝ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.
՛՛Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում,մ հեծանիվով էիր պտտում, գետնից աղբն էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել: Հրավիրում եմ,որ գաս այս ժողովրդին և դեռ տասնյակ հազարավորներին հանդիպելու՝ ոչ միայն որպես գործիչ, այլ նաև՝ որպես տղամարդ:
Եթե երբևէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությանդ զուգահեռ, հիմա ևս առավել շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես, և երբ ինքնիշխանության մասին եք խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում, ուրիշ տեղերից են թելադրում, թելադրում են սեփական ժողովբրդիդ ահաբեկել, ծաղրել, և, հետևաբար, այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպելու քեզ:
՛՛Միասին ենք գնալու, հա՞,-դիմեց նա ժողովրդին:
Բոլորը գոռացին՝ այո՜:
՛՛Բայց վախեցած են սարսափելի՛՛,-ասաց Սրբազանը: