Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպելու ինձ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպել ինձ: Այս մասին այսօր կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր կողմից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին ուղղված քննադատությունից հետո վերջինս փորձե՞լ է իր հետ հանդիպել, պարզաբանումներ պահանջել կամ տալ:
«Պարզաբանում՝ ոչ, ներողություն՝ այո: Իմ սկզբունքով՝ ոչ մի անձի ոչ վիրավորելու, ոչ անդրադառնալու ցանկություն չունեմ: Դա մեղք է, չի կարելի այդպես: Բայց երբ մարդը 10 օր շարունակ ինչ ուզում, ասում է, եւ ոչ մի բա՞ն: Մի տեղ պետք է գա, որ կտրվի, հայրական ապտակ հասցնես, ասես՝ տղաս, ի՞նչ ես գլուխդ կորցրած խելապակաս ընկել մեջտեղ: Տղա էիք, տղամարդ էիք, էն գործարանը, որ Երասխում կառուցում էինք, կառուցեիք»,-նշեց նա: