Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Սյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian info Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում Եվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.am Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Արեւմուտքը տարածաշրջանը եւ կոնկրետ ՀՀ-ը մաքրում է ռուսներից՝ թուրքերին նվիրելու համար. Համբարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:

«ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ՝ ԻՆՉԱՄԵՏ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ»

— Նախորդ շաբաթ ականատես եղանք ՔՊ-ական պատգամավորների ջղաձգումներին ԱԺ ամբիոնից եւ նիստերի դահլիճից դուրս: Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին է սա փաստում:

— Ամեն դեպքում, իրենց ջղաձգումները եւ ցինիկ պահվածքն առավել շատ ցույց են տալիս նրանց վախերն ու կասկածները, ինչպես նաեւ այդ ջղաձգումներն առավել քան շատ ագրեսիվ են։ Ինքնավստահ քաղաքական ուժը չի կարող այդ աստիճանի ջղաձգումների մեջ հայտնվել եւ ուղղակիորեն անցնել հակառակորդին անձնական վիրավորանքների։ Զրպարտություններ եւ կեղծիքներ, մանիպուլյացիաներ տարածելու այդ ուղին չէր անցնի, եթե այս իշխանության թիմն այդքան ինքնավստահ լիներ։ Հետեւաբար, նրանց վարքագիծն ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որն արդեն սպասելի էր։

— Ուշագրավ էր նաեւ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հերթական անգամ Պապ թագավորի հետ համեմատվելով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ սկսենք նրանից, որ այս մարդն արդեն վաղուց է փորձում իրեն համեմատել ինչ-ինչ հերոսների հետ։ Հիշում ենք, որ նա մի որոշ ժամանակ առաջ իրեն Հիսուս Քրիստոսի տեղն էր դրել, մեջբերումներ էր անում։ Հետո նա փորձեց նաեւ վերաշարադրել Աստվածաշունչը։ Հաճախ տողեր էր մեջբերում իր ֆեյսբուքյան էջում՝ ուղղակիորեն լրացնելով Աստվածաշնչի այն մասերը, որոնք իրեն ձեռք չէին տալիս։ Այժմ արդեն կոնկրետ անցել է Պապ թագավորին։ Օրերս իր աշխատակազմի ղեկավար եւ թյուրիմացություն Արայիկ անունով մեկն ինչ-որ գրառում է արել եւ նշել, որ իրենք շարունակելու են Պապ թագավորի գիծը, որն ընդհատվել է նրա սպանությամբ։ Հասկանալի է չէ՞, որ փորձ է կատարվում մանիպուլյացիաների եւ կեղծիքների միջոցով ներկայացնել, որ ինքն իբրեւ թե գործ է անում։ Գիտեք, սա եզակի երեւույթներից է համաշխարհային պատմության մեջ, երբ անձը, լինելով պարտված, կապիտուլացված, ստորացված թշնամու կողմից եւ շարունակելով այդ քաղաքական գիծը՝ արդեն մի քանի տարի փորձում է իր բոլոր պարտությունների եւ ստորացումների մեջ նաեւ ներքաշել մի ողջ ժողովրդի եւ պետության: Ու սա ներկայացնել՝ որպես հաղթանակ։

Անգամ տարրական գիտելիքներ ունեցող մարդը գիտի, որ Պապ թագավորը, չնայած քիչ է կառավարել, բայց իր կյանքում գոնե ճակատամարտ է հաղթել։ Պապ թագավորը երբեք հող հանձնող չի եղել, ընդհակառակը՝ եղել է հող հավաքող անձնավորություն, Պապ թագավորը երբեւէ իր գործունեության կարճ ժամանակվա մեջ Հայկական բանակը չի՛ քանդել, այլ ընդհակառակը՝ հարյուր հազարանոց բանակ է կառուցել։ Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է համեմատվում Պապ թագավորի հետ, որը ցանկանում էր անկախ լինել եւ չենթարկվել որեւէ հարեւան պետության ազդեցության, որի պատճառով էլ սպանվեց։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը կետ առ կետ սպասարկող, Ռուսաստանի դեմ արեւմտյան շահերը կյանքի կոչող անձը Հայաստանում կարո՞ղ է ասել, որ ինքը ինչ անում է՝ անում է Հայաստանի ինքնիշխանության համար։ Իհարկե՝ ո՛չ։ Ենթադրաբար եթե վերցնենք, որ նախկինները ռուսամետ են եղել, բա ինքն ինչամե՞տ է։ Մենք այս տարածաշրջանում երկու հնարավորություն ունենք՝ ինչամետ լինելու առումով։ Մեկը ռուսամետ, մյուսը՝ թուրքամետ, որովհետեւ այլ «մետ»-ի հնարավորություն մենք չունենք։ Արեւմուտքը մեզ շատ պարզ հասկացնում է, որ տարածաշրջանը եւ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը մաքրում է ռուսներից՝ թուրքերին նվիրելու համար։

«ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԻԿՈԼԸ ՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ»

— Բայց օրվա իշխանությունը հստակ քայլերով գնում է դեպի Արեւմուտք, իսկ արեւմտամետները ամեն կերպ գովազդում են, թե ազգային եւ անվտանգ պետություն ունենալու ճանապարհը հենց սա է…

— Պատերազմից երեք ու կես տարի է անցել։ Որեւէ անգամ տեսե՞լ ենք, որ, ասենք, նույն Արեւմուտքը՝ ի դեմս Ֆրանսիայի, որն, ի դեպ, մեզ այդքան սիրում եւ հարգում է, իր կողմից հայտարարի, որ դուրս բերեք ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից, եւ ես նրանց կփոխարինեմ ֆրանսիական լեգեոնի 3,5 հազար զինվորներով։ Լսե՞լ եք, չե՛ք լսել, որովհետեւ Ֆրանսիան շատ անկեղծ է մեզ հետ։ Ֆրանսիան շատ պարզ կերպով ասում է, որ չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն տարածաշրջանում, որի արդյունքում Հայաստանը պետք է հայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ։ Ամենասարսափելին գիտե՞ք որն է, երբ նույն թուրք-ադրբեջանական շահերին սպասարկող Նիկոլ Փաշինյանն իր հակահայկական ծրագրերն իրականացնում է՝ երկրի ինքնիշխանությունը եւ անկախությունը վերականգնելու քողի ներքո։ Այն դեպքում, երբ մենք ինքներս շատ պարզ գիտենք, որ նույն Բաքուն եւ Անկարան բացարձակ նպատակ չունեն Հայաստանի հետ հաշվի նստելու, ցանկություն չունեն հաշվի առնելու հայ ժողովրդի եւ ՀՀ շահերը եւ նրանք առաջնորդվում են հետեւյալ տեսակետով՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը արեւմտյան Ադրբեջան է եւ վերջ։ Երբ ընդդիմադիրների հասցեին ամենավերջին վիրավորանք տվող Ալեն Սիմոնյանն օրերս լրագրողներին ասում էր, թե ինքը չգիտի՝ Ադրբեջանի նախագահն ինչեր է ասել Նիկոլի կամ ՀՀ հասցեին, իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ դա իրականությունից փախչելն է եւ, միեւնույն ժամանակ, չմեկնաբանելն իր տիրոջ՝ Նիկոլի քաղաքական հայր Ալիեւի հակահայկական զառանցանքները։ Բոլորս ենք տեսնում, որ ՀՀ վարչապետը եւ իր խումբն ամբողջությամբ կատարում են Բաքվից հնչող պահանջները, եւ ինչպես նշեց Ալիեւը՝ դա այդպես էլ պետք է լինի։

Այո, ինքս էլ, լինելով  պատմաբան, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ պարտվածը միշտ էլ անելու է այն, ինչն իրեն հաղթածը թելադրում է։ Մինչդեռ դա ինքներս ենք թույլ տվել, քանի որ հնարավորություն ունեինք, որպեսզի պարտությունից հետո փոխեինք Նիկոլի նմանին, որպեսզի մեզ չպարտադրվեր անել այն, ինչ ցանկանում է թշնամին։ Սակայն, քանի որ հայ ժողովուրդը համաշխարհային պատմության մեջ կրկին վերընտրեց պարտված լիդերին երկրի ղեկավար, ապա հայ ժողովուդը պետք է ամբողջությամբ ըմբոշխնի այն բոլոր նվաստացումները եւ նսեմացումները, որոնք իր համար պատրաստել է Ալիեւը՝ այդ ամենն իրականացնելով հենց ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի միջոցով։

— Որքանո՞վ արդարացվեցին սպասելիքները մայիսի 26-ին Բագրատ սրբազանի կողմից հրավիրված հանրահավաքից։

— Այստեղ կարեւոր է մի հարց։ Սա Բագրատ սրբազանի վերջին հնարավորությունն է, քանի որ ցավով պետք է արձանագրեմ, որ մարդիկ սկսում էին արդեն հիասթափվել։ Մարդիկ հոգնել էին այն ամենից, ինչպես նախկինում արեցին մեր ընդդիմադիրները։ Մարդկանց հանել փողոց, քայլերթերով տանել ու բերել եւ ոչնչի չհասնել, այժմ ոչ ոք էլ այդ գիծը չի էլ ընդունի։ Բագրատ սրբազանն էլ պետք է կոնկրետ նշի, թե ի՞նչ ծրագրեր ինքն ունի։ Բավական ժամանակ կար, եւ սրբազանն այդ ժամանակը էապես արդյունավետ օգտագործեց՝ տարբեր խմբերի, գործիչների, մասնագետների հետ հանդիպելու համար։ Այժմ հարկավոր է, որպեսզի կոնկրետ նշվեն ծրագրեր, իսկ այդ ծրագրերի թիվ մեկ խնդիրը նախ այն է, թե ով է լինելու ՀՀ վարչապետը։ Ես ինքս էլ համարում էի, որ ամենաօպտիմալ տարբերակը՝ հենց սրբազանն ինքն է։ Ժամանակավոր վարչապետի պաշտոնն ինքը պետք է զբաղեցնի, որոշ ժամանակ ինքը պետք է ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը, եւ երկրում ստեղծվի այնպիսի վիճակ, որն այս անորոշ դրությանը ավարտ կտա։ Թեկնածուների մի շարք կա, որը նաեւ ընդունելի է, բայց ես գտնում եմ, որ ճիշտ տարբերակը հենց ինքը՝ Բագրատ սրբազանն է։ Նախ արտաքին ոլորտում մենք պետք է փորձենք շատ արագ կերպով զսպել թուրք-ադրբեջանական ագրեսիան, քանի որ Նիկոլն այնքան է տվել այս տարիների ընթացքում, որ թշնամին արդեն սովորել է, որ Նիկոլի միջոցով կարելի է ամեն ինչի հասնել եւ ամեն ինչ ստանալ։ Իսկ Նիկոլի հեռացումն ուղղակի անընդունելի է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, եւ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլը մնա Հայաստանի իշխանության ղեկավար, քանի որ իրենք Նիկոլի պես նվեր, երեւի թե, 20-րդ դարի կեսերից մինչ 21-րդ դարը չեն ունեցել։ Նիկոլը թուրքից թուրք է, եւ ինքըստինքյան առաջնայինը պետք է արտաքին քաղաքականության ակտիվ գործունեության արդյունքում մենք չեզոքացնենք թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան՝ եւ՛ բանակցությունների, եւ՛ մեր գործընկերների միջոցով։ Այլ տարբերակ չկա, որովհետեւ Նիկոլը հետպատերազմյան շրջանում ուղղակիորեն դիտավորյալ չի վերականգնել բանակը, որպեսզի կարողանար համարժեք հարված հասցնել հավանական ագրեսորին։ Այս պարագայում՝ Ադրբեջանին։ Դա դիտավորյալ է ինքն արել, քանի որ այժմ նկատում ենք՝ ինչպես է շատ հանգիստ թուրքին նվիրում հայկական հողերը։ Դա անում է, որպեսզի կարողանա շեշտել անընդհատ բանակ չունենալու, բանակի թույլ լինելու եւ հասարակությանը պատերազմի ու շանտաժի միջոցով պարտադրելու ընդունել այն նվաստացումները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնում է ՀՀ-ի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Հայաստանում նոր կկազմակերպվեն կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ կձեւավորվի նոր իշխանություն։ Իհարկե, այս դեպքում եւս պետք է արգելվի ՔՊ-ի գործունեությունը ՀՀ-ում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն էԿուզե՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. ՍուրենյանԵրեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ ԼալայինՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրցախի ներկայացուցչության դարպասները կոտրելն ու ներխուժելն Ադրբեջանին մատուցված ծառայություն էր. Տիգրան ԱբրահամյանԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներ Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. ուր էր անհետացել Սուրեն Պետրոսյանը բացում է գաղտնիքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода