ԱՄՆ-ը վախեցախ է ռուսական հերթական եզակի զենքերից Տորեցկի ապագա «մեծ կթասան» սկսեց ուրվագծվել Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս Մակգրեգոր Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացում Ո՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը

Որոշակի խնդիր է առաջանալու` կարճ ժամկետում Ռաիսիի նման կերպար առաջ բերելու, որը կրկին կլինի ընդունելի. Վարդանյան

Միջազգային

«Իրավունքի» զրուցակիցն է «Օրբելի» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, Իրանի ռազմական-քաղաքական հարցերով վերլուծաբան, իրանագետ ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Ինչո՞ւ հենց Իրանի նախագահին եւ ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը վթարվեց: Ի վերջո, սպանությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար:

— Իրականում չեմ կարծում, որ որեւէ դիտավորություն կա, այլ պարզապես դժբախտ պատահարի հետեւանք էր այս ամենը։ Այս պահի դրությամբ դեռեւս հրապարակված տեղեկատվություն չկա այն մասին, թե որն է վթարի գլխավոր պատճառը։ Մինչդեռ մինչ այդ հրապարակված տեղեկատվությունն այն է եղել, որ վթարը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Դա բավականին տրամաբանական է՝ հաշվի առնելով, թե ի՞նչ եղանակ էր տիրում այդ տարածքում, որին նաեւ ականատեսը մենք եղանք որոնողափրկարարական աշխատանքներին հետեւելիս։ Այս պահի վարկածը դժբախտ պատահարն է, եւ որպես արտաքին միջամտության ցուցիչներ` չկան ու նման հայտարարություններ պաշտոնական Իրանից դեռեւս չեն եղել։

— Այդուհանդերձ, որոշ կասկածներ հարուցում է այն, որ դեպքը տեղի է ունեցել հենց Արցախի՝ Ջրականի օկուպացված տարածքներից (որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Նշեմ, որ այդ ջրամբարների ամբարտակների բացման արարողությունը եղել է Իրան-Ադրբեջան սահմանին։ Ավելի կոնկրետ՝ Արցախից օկուպացված տարածքների սահմաններին, սակայն իսրայելական բազաների առկայության մասին այդ տարածքներում առկայությունը հաստատող որեւէ տեղեկություն մենք չունենք։ Այո, լուրեր շրջանառվում են, բայց հաստատող ոչ մի տեղեկություն չկա եւ առայժմ ոչ մի նման մատնանշում անգամ չկա, որ դա իսրայելական որեւէ դիվերսիա կամ Իսրայելի կողմից կազմակերպված ահաբեկչության հետեւանք էր։ Այսինքն՝ դրանք ընդամենը շշուկների, լուրերի տեսքով են դեռեւս շրջանառվում։

— Ամեն դեպքում, կատարվածի հետ հնարավո՞ր է, որ կապ ունենան Ադրբեջանն ու Իսրայելը՝ թիրախավորելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանի անձերը։

— Նույն տրամաբանության շրջանակներում է գալիս։ Հստակ կապ մենք չենք կարող տեսնել։ Շատ դեպքերում մեզ համար գուցե ցանկալի է տեսնել այդ կապը, սակայն իրականությունը բոլորովին այլ է։  Կրկնում եմ` իրանական կողմից չկա որեւէ հայտարարություն, որեւէ տեղեկություն, որ Ադրբեջանի կողմից որեւէ միջամտություն է եղել այս միջադեպին, եւ առաջնային վարկածը դժբախտ պատահարն է։

— Տեղի ունեցածը որեւէ կերպ ազդեցություն կունենա՞ Հայաստանի Հանրապետության վրա։

— Ընդհանուր առմամբ մենք պետք է հիշենք, որ Իրանում արտաքին քաղաքականությունը չի որոշվում միայն կառավարական մակարդակով։ Այդ քաղաքականությունը մշակվում է մի քանի ինստիտուտներում եւ արձակվում անմիջապես հոգեւոր առաջնորդի կողմից։ Տվյալ դեպքում նախագահի անձի փոփոխությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա։ Նկատելի է, որ Իրանը, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, որդեգրել է Հարավային Կովկասում ակտիվանալու եւ այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու քաղաքականություն։ Հենց այդ քաղաքականությունը կշարունակվի նաեւ նոր նախագահի օրոք, քանի որ առաջին հերթին հենց գործադիր մարմինն է կատարում այն քաղաքականությունն ու որոշումները, որոնք շատ ավելի բարձր մակարդակով են նախանշվում։ Այսինքն՝ առանձնապես մեծ փոփոխություններ այս պահին չենք տեսնում։

— Այս ամենից հետո որեւէ վարկած կա՞ այն մասին, որ կարելի է նաեւ ադրբեջանական հետք նկատել տվյալ իրավիճակում։

— Որպես վարկած՝ կարող ենք դիտարկել՝ հաշվի առնելով, որ նախկինում եղել են միջադեպեր, երբ Իսրայելը Ադրբեջանի տարածքի օգտագործմամբ որեւէ գործողություն ձեռնարկել է Իրանում կամ իրանցի պաշտոնյաների նկատմամբ։ Մասնավորապես՝ իրանական օբյեկտների եւ իրանցի պաշտոնյաների թիրախավորումը Իսրայելի կողմից։ Բայց տվյալ դեպքում, մենք չենք կարող նախկին փորձառությունը պրոյեկտել այս միջադեպի վրա եւ վստահորեն պնդել, որ այդ ամենում իր դերակատարումն ունի Ադրբեջանը։ Քանի դեռ նման ցուցիչներ իրանական կողմից չկան՝ ես ինքս եւս կխուսափեմ սա որպես առաջնային վարկած դիտարկել եւ առավել հավանական եմ համարում հենց դժբախտ պատահարի վարկածը։

— Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է թողնել այս ամենը։

— Եթե խոսում ենք Իրանի արտաքին քաղաքականության հետ կապված, ապա էական փոփոխություններ չեն լինի, քանի որ, ինչպես ասացի, այդ քաղաքականությունը շատ ավելի բարձր մակարդակով է որոշվում եւ առաջին տեղում է։ Ներքին կյանքում Ռաիսին պահպանողական ճամբարում բավականին ընդունելի կերպար էր եւ առաջխաղացում էր վերջին տարիներին հենց նրա կերպարը, ով համարվում էր նաեւ հոգեւոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը։ Սա կարեւոր է իրանական քաղաքական դաշտում՝ հատկապես պահպանողականների շրջանում։ Որոշակի խնդիր է առաջանալու կարճ ժամկետում Ռաիսիի նման կերպար առաջ բերելու, որը կրկին կլինի ընդունելի, պահպանողական, հոգեւոր առաջնորդի կողմից եւս լինի ընդունելի, եւ, որը, հետագայում կրկին կկարողանա կոնսոլիդացնել պահպանողականներին իր շուրջ, ինչով նաեւ հոգեւոր առաջնորդի հավանական թեկնածուն կդառնա։ Հավանական թեկնածուներ կան, սակայն գուցե կարիք լինի նաեւ այլ թեկնածուների առաջ բերել։ Այսինքն՝ հիմնական ազդեցությունն Իրանի ներքաղաքական կյանքի վրա կտեսնենք, քանի որ վերջին տարիներին Իրանում արդիականացրել են բարեփոխական գործիչներին, հոգեւորականներին եւ գուցե նրանք կրկին փորձեր կատարեն՝ քաղաքական դաշտ մուտք գործելու համար։ Նայած, թե Իրանում բարձր մակարդակով ինչպիսի՞ որոշում կընդունվի։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԱՄՆ-ը վախեցախ է ռուսական հերթական եզակի զենքերիցՏորեցկի ապագա «մեծ կթասան» սկսեց ուրվագծվելՄոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս ՄակգրեգորԵՎՐՈ-2024. Բելգիան հաղթեց Ռումինիայի հավաքականին (տեսանյութ)Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացումՈ՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода