Կոչ ենք անում սթափվել եւ հրաժարվել նման խայտառակ գործելաոճից հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին. Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակություն
Հասարակություն
Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Տարակուսանքով ականատես եղանք, թե ինչպես մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնին, Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանները և կառավարության անվտանգության աշխատակիցները, բռնի ուժ կիրառելով հոգևորականների նկատմամբ, փորձեցին խոչընդոտել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր։ Խստորեն դատապարտում ենք այս ապազգային գործելաոճը, որը մեծ խայտառակություն է մեր համազգային կյանքում և համահունչ չէ նաև ժողովրդավարական արժեքներին։ Այս քստմնելի երևույթի ամբողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ ներկա իշխանությունները։