Արհեստական ինտելեկտի ֆինանսական արդյունքների պարադոքսը Ավանդական հարսանիք չենք ունեցել, Հրանտի ծննդյան տարեդարձին հարսի զգեստով դուրս եմ եկել Սունդուկյանի բեմ. Լուիզա Ներսիսյան Թրամփը անհասանելիորեն առաջ է ԱՄՆ նախագահի մյուս հմարավոր եւ անհնար թեկնածուներից «Հիմա նա արդեն հաղթել է: Եթե միայն ​​նրան չսպանեն». Մեդվեդև «Իսկանդեր»-ները հարվածել են Օդեսայի ռազմական օբյեկտներին (Ֆոտո) Տվերի գլխավոր հետիոտնային փողոցը վերածվել է գետի (Տեսանյութ) Արեգակի վրա տեղի ունեցավ ուժեղ բռնկումների նոր շարք Չեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ` փոխել իմ գրաֆիկը. Թրամփը շարունակում է ընտրարշավը Ազդակներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտից մեկ ամիս առաջ Կա՞ կապ Թրամփի դեմ մահափորձի և Ուկրաինայի միջև

Դաժան իրականություն է, բայց առավել քան ցավալին առջեւում է. Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

«ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՆ` ԱՅՈ՛, ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ ՎԵՐՑՆԵԼ»

— Որքանո՞վ են ճիշտ շրջանառվող լուրերն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում են արդեն գտնվում Ալիեւի չափագրողները եւ առայժմ 12 մարտական դիրք պատրաստվում են վերցնել:

— Չեմ ուզում հարյուր տոկոսով նշել, բայց կարծում եմ, որ դա իրականություն է, քանի որ տեղեկություններ են շրջանառվում տարբեր տեղերից։ Ընդ որում` արդեն մի քանի օր է, ինչ խոսակցություններ են գնում այն մասին, որ նաեւ Գեղարքունիքի մասում են փորձում անցկացնել դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում), եւ այնտեղ ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մասնագետներ են, այլ նաեւ` Թուրքիայի Հանրապետության։ Այսինքն՝ այս ամենին միայն ադրբեջանցիները չեն մասնակից։ Ինքս հաշվի առնելով նաեւ ներքաղաքական լարված իրավիճակը՝ չցանկացա ավելորդ տեղեկություններ նշել։ Ես գիտեի, որ հաջորդիվ Գեղարքունիքի մարզն է լինելու` Վարդենիսով, Շորժայով, քանի որ, ինչպես գիտեք, ավելի վաղ զգուշացրել էի, որ ադրբեջանական կողմը երբեք միայն Տավուշի մարզով չի հանգստանա։ Մեր հասարակությունը եւս պետք է հասկանա, որ ամենավտանգավորը դեռեւս առջեւում է։ Այժմ ասես փաստերը դա են արձանագրում, եւ հակառակ կողմն` այո, արդեն սկսել է հայկական դիրքեր վերցնել։

Հայկական կողմը պետք է ասիմետրիկ լուծումներ գտնի՝ հակառակորդի առավելությանը պատասխանելու համար։ Նյութական, տեխնիկական, քանակական, ֆինանսական առումներով զիջում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ասիմետրիկ պատասխաններից մեկը՝ պասիվ պաշտպանությունն է։ Հայկական կողմը այդ պասիվ պաշտպանությունը նվիրեց ադրբեջանական կողմին։ Այժմ ադրբեջանական կողմը գալիս եւ դիրքերը վերցնում է։ Շատ դաժան իրականություն է այն, թե այժմ ինչ է տեղի ունենում, բայց առավել քան ցավալին նաեւ առջեւում է, թե ինչ է տեղի ունենալու մի փոքր ավելի ուշ։

Արդյո՞ք հենց այդ 12 դիրքերի մասին է խոսքը, թե՞ դրանք իրականում շատ ավելին են։

— Հնարավոր է, որ 12-ն է, սակայն իրականում շատ ավելին են։ Կարեւոր մեկ բան եւս արձանագրենք, որ այդ 12-ը վերցնելու են բոլոր բարձունքները։ Հիմա այդ մարտական դիրքերը, որոնք տալիս են՝ դրանց տակով անցնում են կարեւորագույն ռազմավարական ճանապարհներ, որոնք սնուցում են Հայաստանի Հանրապետության ԶՈՒ առաջատար դիրքերը, մարտական հենակետերը եւ բնակավայրերը։ Ադրբեջանցիները նաեւ զերծ են մնում այս ամենի մասին հայտարարելուց։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ միայն ռազմավարական կողմից է դիտարկում ամեն ինչ, այլ նաեւ բնապահպանական, քանի որ այն ջրային ռեսուրսները, որոնք ունեն սկզբնաղբյուր՝ դրանք սարի վրա են գտնվում։ Հակառակորդն այնպիսի ռազմավարական պլան է մշակել, որ բոլոր այդ ջրային ռեսուրսներով կողմերն անցնեն իրեն։ Այժմ էլ Գեղարքունիքի մարզում իրենց աչքերը դրել են այնպիսի ուղղությունների վրա, որտեղ հենց նշածս ջրային ռեսուրսներն են սկիզբ առնում։

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՄԵՆ ԱՆԿԼԱՎԻ ՀԱՄԱՐ ՍՆՈՒՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՈՒԶՈՒՄ»

— Այս ամենից ի՞նչ կարելի է եզրակացնել, ադրբեջանական կողմի հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

Ինքս դեռեւս մի քանի օր առաջ գիտեի, որ ադրբեջանական կողմի հաջորդ քայլը լինելու է Գեղարքունիքի մարզը, հետո դուրս է գալու դեպի Արարատի մարզ։ Այդ ամենից հետո ամենավտանգավորն է սկսվելու հայկական կողմի համար։ Իմ կարծիքով` իշխանությունները չեն ասում մեկ կարեւոր բան։ Հայկական կողմը ոչ մի տեղ չի նշում այն մասին, որ ադրբեջանական կողմն ամեն անկլավի համար սնուցող ճանապարհ է ուզում, միջանցք է պահանջում։ Հերիք չէ անկլավ են վերցնում, դրանից բացի նաեւ սուվերեն ճանապարհ են ուզում, ընդ որում` ոչ թե պարզապես անցնելու համար։ Ես զերծ կմնամ ավելի խորանալ։ Եթե քարտեզն ուղղակի վերցնենք եւ նայենք, ապա Տավուշի մարզով գալիս ենք Ջերմուկի բոլոր բարձունքները`Վայոց ձորով, այնուհետեւ գալիս ենք Գեղարքունիքով։ Փաստացի բոլոր բարձունքները՝ անգամ Իշխանասարը, լիովին կերպով անցան նրանց։ Հիմա տեսեք, ադրբեջանական կողմը բոլոր բարձրադիր դիրքերը վերցնում է, եւ ստացվում է այնպես, որ հայկական կողմին արդեն իրենք են վերեւից նայում։ Այսինքն՝ առաջ եթե հայկական դիրքն էր նրանց վերեւից նայում, ապա այժմ ստացվում է բոլորովին հակառակը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Ավանդական հարսանիք չենք ունեցել, Հրանտի ծննդյան տարեդարձին հարսի զգեստով դուրս եմ եկել Սունդուկյանի բեմ. Լուիզա ՆերսիսյանԹրամփը անհասանելիորեն առաջ է ԱՄՆ նախագահի մյուս հմարավոր եւ անհնար թեկնածուներից«Հիմա նա արդեն հաղթել է: Եթե միայն ​​նրան չսպանեն». Մեդվեդև«Իսկանդեր»-ները հարվածել են Օդեսայի ռազմական օբյեկտներին (Ֆոտո)Տվերի գլխավոր հետիոտնային փողոցը վերածվել է գետի (Տեսանյութ)Արեգակի վրա տեղի ունեցավ ուժեղ բռնկումների նոր շարքՉեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ` փոխել իմ գրաֆիկը. Թրամփը շարունակում է ընտրարշավըԱզդակներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտից մեկ ամիս առաջԿա՞ կապ Թրամփի դեմ մահափորձի և Ուկրաինայի միջևԱրգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթը (տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուներըԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չենԵրևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը«Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղելԲրոկոլիի պատրաստման յուրօրինակ ձևը և օգտակար հատկությունները Աստղակերպիա՛յս նշանների հմայքով՝ հիացած են բոլորը«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ ենԿոկոլը Մոսկվայում կապիկ էր աշխատումՍարսափ. Արմավիրի գյուղերից մեկի տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինըԵՎՐՈ-2024. Իսպանիայի և Անգլիայի հավաքականների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնենՊուտինը չի նախատեսում զանգահարել ԹրամփինՄանրամասներ հնդիկ տղամարդուն խոշտանգելու գործովՔրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել Պարկ քաղաքից է․Հայտնի է, թե ով է Թրամփի վրա մահափորձ կատարած երիտասարդըՍուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնըԾառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրաԳեներալը այն զորավարն էր, ով ոսոխին վազել սովորեցրեց․Հայտնի փաստաբանի շնորհավորանքը, ով դիմակայելով ու պայքարելով ընտրովի արդարադատության դեմ ազատեց գեներալին կալանքիցԵրեկոյան ժամերին՝ անձրև և ամպրոպ. Եղանակային կանխատեսումՍծիպանակերտցի որոշ «կույսեր,» իրենց լավ չեն զգում.Վահրամ Աթանեսյանի բացահայտումըԿվճարի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ ՀԱՊԿ-ի 2025թ․-ի վճարը․ Մանրամասնում է Հովիկ ԱղազարյանըԿգա պահն ու Ալիեւ  ամեն ինչից կզրկվի․Իշխանական պատգամավորը բացահայտում է, թե ինչ ընտրության առաջ է կանգնած երկիրըՇնորհավորում ենք մեր գործընկերոջ 50-ամյակըՎերահաստատում եմ Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը․ Փաշինյանի ուղերձը՝ ՄակրոնինԷլինա Ջանիբեկյանը յուրահատուկ հոլովակ է հրապարակել Սոֆի Դևոյանի ծննդյան առթիվՇՏԱՊ. Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետումԴոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. PoliticoԱյո…Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է ամուսնության անակնկալ առաջարկը `ԴուբայումԿատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասինԶախարովան մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձըԻնչ ազդեցություն է ունենում կեռասը օրգանիզմի վրաՀայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղելԱյսօր ՀՀ-ում գործող խոշորագույն սուպերմարկետների ցանցի՝ MG գրուպի տնօրեն Արսեն Վարդանյանի տարեդարձն էՏեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. ՄիջազգայնագետԵվրո-2024-ի ամենաշատ հիասթափեցրած ֆուտբոլիստները. Give me SportԹրամփի որդին` հոր մահափորձի մասինԱշխարհի քաղաքական առաջնորդները՝ Թրամփի դեմ մահափորձի մասինԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանն ամուսնացել է. ով է ամուսինը․ ԼուսանկարԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսական բանակը ներխուժեց Ժելեզնոյե՝ դեպի Տորեցկ ճեղքելով մեկ այլ ուղղությամբ եւս (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода