Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.am Թուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմանները Ասպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPD Մեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետ Ադրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան Եթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ Ավետիսյան Չաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումը ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Վաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է Հայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Անհարգելի՛ Համբիկ Սարաֆյան, ո՞ւր նետեցիք հնչակյան նվիրական, բարձր գաղափարները․ Տեր Արարատ քահանա

Ներքաղաքական
«Հայ ազգային-քաղաքական ավանդական կուսակցությունը, որ ազատագրական շարժման պատմությանը տվել է երեւելի անուններ՝ իր ամբողջ գործունեության ընթացքում պայքարելով Հայ դատի համար, այսօր իր Կենտրոնական վարչության, մասնավորպես ատենապետի պատճառով հակառակ քաղաքական ուղեգծի տպավորություն է թողնում՝ կասկածի տակ դնելով կուսակցության երբեմնի հեղինակությունը։ Այլեւս ոչինչ են Հնչակյան կուսակցության ազգային-քաղաքական ծրագրերն ու գաղափարները, եթե չկան դրանք իրագործելու կենսական ուժը՝ քաղաքական կամքն ու արիությունը։ Ի դեմս Համբիկ Սարաֆյանի՝ Հնչակյան կուսակցությունը վերածվում է ՀՀ քաղաքական իշխանության պարզ խոսափողի՝ կրկնաբերելով պաշտոնական հայտնի թեզերը։ Ցավալի է գիտակցել, որ Հնչակյան արժանապատիվ առաջնորդներին այսօր փոխարինելու են եկել համբիկները՝ քաղաքական ինքնության տեղ բերելով անդեմ խամաճիկությունը, աղավաղելով ազգային կուսակցության նախնական դիմագիծը եւ պատմական առաքելությունը։
 
Կուսակցության ներկա ատենապետն իր քաղաքագիտական մտքի սնանկությամբ, ըստ որի՝ սեփական երկրի շահերի պաշտպանությունը պատերազմի հրահրություն է, կամ ազգային իրավունքների համար պայքարը՝ ծայրահեղականություն, ստվեր է նետում Հնչակյան կուսակցության՝ այսօրվա ազգային կյանքում ունեցած դերի եւ նշանակության վրա։ Ատենապետի պատասխանատվություն ստանձնած Համբիկ Սարաֆյանը կուսակցության քաղաքական ուղեգծի տեսական դրույթները նախ՝ մայիսի 10-ին հրապարակեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, ապա՝ մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իշխանահաճո հարցազրույցով։
 
Ատենապետի դեր կատարող Հ․ Սարաֆյանի պարզունակ տրամաբանությամբ՝ ներկա իրողության մեջ իսպառ պետք է բացառել ներգործական կեցվածքը և միմիայն գործել թույլերին ներհատուկ կրավորական հոգեբանությամբ։ Քաղաքական քաջախորհուրդ վարքի անընդունակ տվյալ ղեկավարը համոզված է, որ ոչ թե պետք է վճռական գործողությունների դիմել, որովհետև դա կարող է հանգեցնել պատերազմի, այլ պետք է «խոհեմաբար» հանձնել պահանջվածը կամ խոնարհաբար սպասել «պատերազմի գալուն», ընդ որում՝ պատերազմ հրահրելու մեջ մեղադրում է մի ուժի, որ խոսում է արժանապատիվ խաղաղության հասնելու առկա հնարավորությունների գործադրման և համազգային ինքնահաշտության ու հավաքականության մասին։
 
Անհարգելի՛ Համբիկ Սարաֆյան, ո՞ւր նետեցիք հնչակյան նվիրական, բարձր գաղափարները, որպես «քաղաքական անհատ» կամ ուժ՝ որտե՞ղ էիք, երբ ՀՀ ներկա իշխանության պարագլուխը Արցախի մայրաքաղաքի հրապարակից ամպագոռգոռ հնչեցնում էր քննարկման չենթակա պատմական ճշմարտությունը՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», կամ երբ 2020 թվականի պատերազմից առաջ թշնամու ռազմական ագրեսիայի արդյունքում Տավուշում հաջողություններ արձանագրելով՝ իշխանական թիմը հռչակել էր «Նոր պատերազմ, նոր տարածքներ» ստահոդ կարգախոսը, որ քաղաքագիտական կուրության լիարժեք դրսևորում էր վերահաս պատերազմի աղետաբեր հետևանքներից առաջ։ Ինչո՞ւ որպես քաքաքականության մեջ «գոյություն ունեցող» անձ կամ թիմ՝ այն ժամանակ խոհեմության համանման կոչեր չհղեցիք՝ իշխող քաղաքական ուժի արկածախնդրությանն ի պատասխան, և հիմա, փաստորեն, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ եք մեղադրանքի սլաքներ ուղղում՝ ժողովրդին «հավաքական ուժ դարձնելու եւ զորաշարժի ենթարկելու» փոխարեն «իշխանափոխության հերթական փորձի մեղսակցության» մեջ, կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն եք պախարակում, այն դեպքում, երբ փաստացի տեղի է ունենում ճիշտ հակառակը, այսինքն՝ ժողովրդին հավաքական ուժ դարձնելով եւ զորաշարժի ենթարկելով՝ շարժումը, որի առաջնորդը Բագրատ Սրբազանն է եւ ո՛չ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը, ինչպես ներկայացնում եք, ձգտում է հասնել գլխավոր խոչընդոտի՝ քաղաքական իշխանության հրաժարականին՝ հայրենիքը վակուումային իրավիճակից դուրս բերելու վերջնանպատակով։ Այլ կերպ ասած՝ հայության հավաքականությունն ու զորաշարժը ոչ թե անհամատեղելի են իշխանափոխությանը, այլ, ճիշտ հակառակը, իրագործելի են իշխանափոխությամբ, եւ առնվազը քաղաքական նվազագույն գիտակցություն է պետք՝ այս խորքային խնդիրն ըմբռնելու համար։
 
Իշխանահաճո Ձեր դատողություններում Դուք կրկնում եք քաղաքական մուրացկանության այն սնանկ թեզը, թե «խաղաղության նվազագույն նշույլի հեռանկարն անգամ նախընտրելի է նոր պատերազմից»։ Ձեզ համար «չափազանց ցավալի և անընդունելի է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի քաղաքական պայքարի մեջ ներքաշվելն ու բացահայտորեն այդ շարժման հովանավորությունն ու առաջնորդությունը ստանձնելը»՝ միաժամանակ մտահանգելով, որ «ներհայաստանյան անախորժ իրավիճակը անհարկի կերպով» տեղափոխվում է սփյուռք։ Իսկ Ձեզ համար չափազանց ցավալի և անընդունելի չէ՞ Հայաստանի ներկա քաղաքական կացությունը, երբ խաղաղության սնանկ օրակարգի ներքո թշնամուն զիջվում է Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը։ Դուք սպառնալի՞ք եք համարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ «ոչ միայն Եկեղեցու հեղինակության, այլ նաև սփյուռքի համայնքային համերաշխության ու անդորրի» համար, եւ ո՛չ իրենց քաղաքականությամբ կամ անկարողությամբ ժողովրդին հայրենիքի վերջնական կորստի ողբերգական փաստի առաջ կանգնեցրած գործող իշխանությա՞նը, այն դեպքում, երբ իշխանափոխությունը միջոց է՝ դիվանագիտական նոր ռազմավարություն սկսելու և անհնարինը ճգնելու հնարավոր դարձնելու ․․․
Ինչ-որ անհայտ նախնական պայմանավորվածությունների մասին եք խոսում՝ աչք փակելով Ադրբեջանի կողմից բոլոր պայմանավորվածությունների շարունակական խախտումների վրա, «գոհացուցիչ այլընտրանքի բացակայության» թեզն եք հռչակում՝ խրախուսելով քաղաքագիտական մտքի ծուլությունը և բացառելով հանճարեղ քաղաքագիտական գործոնը, որ վերջին պահին անհնարինը հնարավոր դարձնելու ճիգով կարող է մի ամբողջ ընթացք բեկանել եւ նոր ելք հայտնագործել։
 
Եվ վերջապես՝ հայ ժողովրդին հատվածական մասերի բաժանած Ձեր ներբողած քաղաքական իշխանությունը բնավ Հայաստանի պետականությունը չէ, ինչպես կարծում եք, որի շուրջ և որի պահպանման համար պետք է համախմբվեն բոլոր քաղաքական ուժերը՝ մի կողմ դնելով «իրենց ներքին տարաձայնությունները»․ պետականությունն այսօր անտերության է դատապարտված հե՛նց քաղաքական իշխանության արտաքին դիվանագիտության ձախողման հետևանքով։ Եվ դեռ մտահոգություն եք հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարության վերաբերյա՞լ, որ չի՞ շեղվում «վասն հավատոյ, վասն հայրենյաց» իր պատմական առաքելությունից․․․
 
Մինչդեռ նվիրյալ հնչակյանները, կուսակցության հիմնադրման ժամանակներից սկսած, տոգորված են եղել ազգային-ազատագրական շարժման գաղափարներով, համոզմունքով, որ պետք է օսմանյան բռնապետության դեմ պայքարելով նպաստել հայրենիքի ազատագրության նպատակի իրագործմանը և որ պետք է բարձրացնել ժողովրդի մարտական-դիմադրողական ոգին։
 
Այսօր, ցավոք, կուսակցության շարքերում հայտնվել են նաև այնպիսի մարդիկ, որոնք մերձավոր աղերս իսկ չունեն նրա ազգային գաղափարախոսության հետ։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ անտեղյակ են կուսակցության պատմությանը կամ բնավ նվիրված չեն նրա հռչակած ազգային նպատակների իրագործմանը։ Թե չէ անպատկերացնելի է՝ ինչպե՞ս կարող է հայ ավանդական կուսակցության ժառանգորդը համարվող ներկա կուսակցությունը համակարծիք լինել պարտադրվող սնոտի և ամբոխահաճո խաղաղության օրակարգին, երբ այդ նույն կուսակցության ներկայացուցիչների կազմակերպմամբ ու անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել 1896 թ․ Վանի ինքնապաշտպանությունը, 1897 թ․ Խանասորի արշավանքը, 1890 թ․ Գում-Գափուի ցույցը, 1915 թ․ Զեյթունի և Շապին Գարահիսարի հերոսամարտերը։
 
Միգուցե Հ․ Սարաֆյանը կամ ՍԴՀԿ Կենտրոնականն վարչությունը, հանուն նվաստացուցիչ խաղաղության օրակարգի, պատրաստ են հրաժարվե՞լ նաև ազգային պահանջատիրությունից, հերքե՞լ Հայոց ցեղասպանությունը։ Այսօր խաղաղության օրակարգի այս անարժանապատիվ գործընթացին համախոհ լինելը վստահաբար անպատվություն, անարգանք է թուրքական իշխանությունների կողմից կախաղանի դատապարտված հնչակյան 20 գործիչների՝ Ժիրայրի, Փարամազի և նրանց զինակից ընկերների, բոլոր հայդուկների սուրբ հիշատակի հանդեպ, որոնք մինչև վերջին շունչը գործեցին թուրքական բռնապետության տապալման համար՝ հայրենիքն ազատագրված տեսնելու երազանքով։
 
Ի վերջո, Համբիկ Սարաֆյանն անկեղծ եւ ազնիվ չէ նաեւ Հայոց Եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքի մեջ․ իրեն ներկայացնելով իբրեւ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի համար մտահոգ մեկը՝ այնուամենայնիվ, ձերբազատված չէ նեղ կուսակցական նկրտումներից, որոնց վառ արտահայտությունն է ՍԴՀԿ-ն «էջմիածնական» բնորոշելը՝ դրանով իսկ ինքը դառնալով ազգային պառակտման պատճառ։ Ինքնակոչ «էջմիածնասերին» պետք է ասենք, որ էջմիածնասիրությունը բնորոշ է յուրաքանչյուր ճշմարիտ հայորդու՝ անկախ իր գտնվելու աշխարհագրական վայրից և քաղաքական հայացքներից։
 
Ինչպես Վարպետը՝ Ավետիք Իսահակյանն է բնորոշել. «Հայ ժողովրդի մաշկը քերես, տակից Էջմիածին կերևա», եւ վստահ ենք, որ եթե ինքնակոչ «էջմիածնասերը» համարձակություն ունենար այդպիսի մտքեր բարձրաձայնելու Վարպետի ներկայությամբ, ապա, անտարակույս, Վարպետի արժանահատույց, շառաչուն ապտակը չէր ուշանա», - գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԸ:
 
Armchurchnews





Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.amԹուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըՋուր չի լինի․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top