ՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. Լուսանկար ՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվել Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղել ՇՏԱՊ. Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. (Տեսանյութ) Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստները Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելու Սիցիլիա դարձած իմ Հայաստան Նի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ

Մյուռոնին թույն խառնողների խրախճա՞նք, թե՞ «ռիտուալ»

Վերլուծություն

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման միամսյակը Երեւանում ի ցույց դրեց իշխանության անաստվածության ողջ էությունը: ՔՊ-ականներն արդեն շարժման առաջնորդին էլ մոռացած` բացահայտ ծաղրում ու անարգում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Բանը հասել է նույնիսկ նրան, որ իշխող խմբակցության աթեիստ պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկ է անում, թե` «Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի»: Ապա ԱԺ-ում հայտարարում, որ պետք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադրած եւ արդեն երկար տարիներ գործող «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության հարցը փակել ընդհանրապես։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս միացել է հակաեկեղեցական խրախճանքին, թեպետ ժամանակին լուսանկարվում էր Վեհափառ Հայրապետի հետ: Նա էլ մասնավորապես ընդգծել է. «Եկել է նաեւ ժամանակը, որ մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար ՀՀ-ում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»: Էլ չասենք, որ սահմանադրական անկախ մարմին հանդիսացող ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որի քաղաքական չեզոքությունը օրենսդրական պահանջ է, շարունակում է քաղաքական հաղորդում վարել եւ թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին: Ակնհայտ է, որ այս ամենը բոլորովին էլ պայմանավորված չէ Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու հռչակվելու հետ, այստեղ հարցն ավելի խորքային է: Այս մարդիկ ոչ թե զբաղված են քաղաքականությամբ, այլ եկեղեցին վարկաբեկելու սատանիզմ հիշեցնող «ռիտուալ»-ով: Պարզապես, սկիզբ առած շարժումն առիթ էր վերջապես իրենց թույնը թափելու 1700-ամյա եկեղեցու վրա: Ինչ խոսք, մարգարեություն էր սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը. «Դուք մեռոնին թույն կխառնեք…»: Եվ բոլորովին պատահական չէ այս ամենը, որովհետեւ առնվազն «Իրավունք»-ը զգուշացրել է, որ աղանդավորները ձեռքները ծալած չեն նստում, վերջին օրերին հրատապ փակ հավաքներ են անցկացրել եւ մշակել այն մեծ ծուղակը, որով փորձելու են սասանել Հայ Առաքելական եկեղեցու սյուները: Թեպետ շատ մեծ աշխատանք էլ չի մնում աղանդավորներին, ինչպես Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրական կենտրոնի տնօրեն, ռուսական բանակի պահեստազորի գնդապետ,Սիմեոն Բաղդասարովն է ասում. «Փաշինյանի համար այս ամենում ոչ մի անսովոր բան չկա` հաշվի առնելով նրան աղանդավորական-սատանիստական նկրտումները` «բարեփոխումների» տեսքով»:

ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ` Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ

Թերեւս այս իշխանության հետ ամեն ինչ պարզ է, բայց արդյոք իր ողջ ռեսուրսները ներդրել է պարզ հայ քրիստոնյան, ընդդիմությունը, նույն հենց Բագրատ սրբազանի շարժումն ու Հայ Առաքելական եկեղեցին` փակելու անաստվածների բերանը: Չէ որ սա առաջին փորձը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը եկած իշխանության, անմիջապես ծլեց հակաեկեղեցական շարժում ու տեւական պայքարից հետո` հօդս ցնդեց: Իհարկե, այն ժամանակ դեռ բացահայտ չէին սատարում հակաեկեղեցականներին դեռեւս նոր-նոր պաշտոնների տեղավորվող ՔՊ-ականները, իսկ այսօր իրենք են սեփական դեմքով անցել եկեղեցու դեմ արշավի: Ի՞նչ արեց առաջին քրիստոնյա ժողովուրդը, երբ իր հոգեւոր առաջնորդի առաջ ճանապարհ էին փակում: Եղան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր թեմերի խիստ հայտարարությունները եւ վերջ: Իսկ Բագրատ սրբազանի շարժումն այս հարցը ոչ թե սրեց, այլ սահմանափակվեց դատապարտումներով ու մի քանի մանր ակցիաներով: Եվ, ի վերջո, հարց է ծագում, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա եկեղեցին պետք է բանադրանք կիրառի: Հիշեցնենք, որ եկեղեցուց դուրս հրավիրելը եւ կամ եկեղեցի մուտք գործելու արգելքը կոչվում է բանադրանք: Բանադրում են կռապաշտներին, աղանդավորներին եւ ուխտադրուժ դավաճաններին… Իհարկե, անգամ այդ դեպքում դժվար է պատկերացնել, որ աթեիստ Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ դիսկոմֆորտ կնկատվի, բայց, այդուհանդերձ, սա օրվա հրամայականն է: Վերջիվերջո, ոչ թե հայելիներ պետք է պարզել անաստված պաշտոնյաներին, որոնք իրենց ինչ լինելը գիտեն` դեռեւս 2018-ին անցնելով համապատասխան «քաստինգ», այլ հանրությունը պետք է իմանա, որ այս մարդիկ այլեւս եկեղեցու ծիրից դուրս են եւ ուրեմն` կա՛մ կռապաշտ են, կա՛մ աղանդավոր, կա՛մ էլ ուխտադրուժ դավաճան, որոնց հետ համերաշխությունն այլեւս անհնար է, ինչքան էլ Բագրատ սրբազանը հարթակներից շեշտի, թե` համերաշխություն են բերելու…

ՄԻԱՄՍՅԱԿԸ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ԿԱՄ ՎՃՌՈՐՈՇ, ԿԱՄԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ

Ակնհայտ է, որ Բագրատ սրբազանի շարժումն իր քայլերում եւ ապագայի տեսլականում պետք է հստակություն մտցնի: Հարցերը շատ են, պատասխանները` հեղհեղուկ: Օրինակ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը բավական ուշագրավ հարցեր է բարձրացնում: Ասում է` քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձգտում է Հայաստանում իշխանափոխության, անձամբ կցանկանար շարժման առաջնորդներից լսել հետեւյալ առաջնահերթ հարցերի պատասխանները.

— Կվերականգնվի՞ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, եւ կունենա՞ Հայաստանը լիարժեք մասնակցություն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովմանը ՀԱՊԿ շրջանակներում։

— ԵՄ դիտորդները, որոնք, ըստ Ռուսաստանի հայտարարությունների, հետախուզական գործունեությամբ են զբաղված Ռուսաստանի եւ Իրանի դեմ, դուրս կհանվե՞ն Հայաստանի տարածքից։

— Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի ֆինանսավորմամբ գործում է առնվազն 12 կենսաբանական լաբորատորիա։ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությունը աշխարհում սպառնալիք են համարում։ Դրանք սպառնալիք են նաեւ Հայաստանի համար։ Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը։

— Ռուսաստանի օգնությամբ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքներ կտարվե՞ն, թե՞ կյանքի կկոչվի ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթը, որը նախատեսում է Մեծամորի ատոմակայանի փակումը։

— Հայաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք կընդունվի՞, Հայաստանը դուրս կգա՞ այն եվրոպական կոնվենցիաներից, որոնք հակասում են հայ ժողովրդի հոգեւոր եւ բարոյական արժեքային համակարգին, եւ կչեղարկվե՞ն այն օրենքները, որոնք ընդունվել են ԵՄ-ի ճնշման ներքո։

Այս հարցերի պատասխանները, իհարկե, դժվար թե հնչեն հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Բայց անհերքելի է այն, որ եթե կրկին չարդարացվեն հանրահավաքի մասնակիցների հույսերն, այլեւս գրեթե անհնար է լինելու արդեն արձակուրդային տրամադրություններ ունեցող հանրությանը մոբիլիզացնել` հետագա պայքարի համար: Սակայն, մյուս կողմից էլ անդառնալի կարող է լինել պայքարը կես ճանապարհից թողնելը, ինչը հենց առաջին իսկ օրից բացառում էր Բագրատ սրբազանը: Չէ որ այս պահին զոհասեղանին է դրված ոչ թե շարժման, այլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վարկանիշը: Եվ ուրեմն` սպասե՞լ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինքն էլ չգիտի: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ասած. «Փաշինյանի ձեռքում չէ հրաժարական տալը. այդ հարցի որոշողն Էրդողանն է»։

ԻՆՉՈՒ ՉԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԳՐԱՆՑԵՑ

Այդուհանդերձ, վերջին օրերի հռետորաբանությունը, անցումային կառավարության անդամների շուրջ ակտիվ քննարկումները եւ Բագրատ սրբազանի ինքնավստահությունը հուշում են, որ ամեն ինչ դեռ կորսված չէ` շարժման հետ կապված: Պատահական չէ շարժման առաջնորդի ակնարկը, թե

շուտով ամեն բան կավարտվի, ու մարդիկ վերջապես կհանգստանան, կգնան արձակուրդ: Հենց այս հայտարարությունն էլ ոգեւորում է շարքային քաղաքացիներին, իսկ քաղաքական գործիչներին` շտապեցնում պատրաստվել արտահերթ ընտրությունների: Ասել, թե քաղաքական թեժ ամառ է սպասվում, այլեւս ոչ ոք չի հավատա, ուստի` մնում է սպասել կիրակնօրյա հանրահավաքի արդյունքներին: Իսկ ի՞նչ արդյունքներ գրանցեց շարժումը այս մեկ ամսում: Ցավոք, ի սկզբանե հենց այս մասին էր զգուշացնում Բագրատ սրբազանը, որ սա չակնկալիքների պայքար պետք է լինի: Ամեն դեպքում, գոնե չակնկալե՞լ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի կասեցումը, ինչի համար էլ մարդիկ երթով, շարքով Կիրանցից եկան ու մայիսի 9-ին հավաքվեցին հրապարակում: Էլ չասենք, որ ոչ միանշանակ ընդունվեց տարբեր պետական կառույցներ այցելելն ու հանդիպումներ խնդրելը։ Վերջապես, պետք է ընդունել, որ այդ բոլոր պաշտոնյաներն ընդամենը կատարում են մեկ հոգու հրամաններ, եթե չասենք` կամակատար են: Կամ ի՞նչ քննարկել հողեր հանձնած ու դեռ հանձնող իշխանության այս կամ այն չինովնիկի հետ: Հատկապես, երբ լուծումը Ազգային ժողովում է, իսկ եկեղեցու հասցեին ցեխ շպրտող պատգամավորները, որոնք իբրեւ հանրային ճնշմամբ պետք է միանային Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, դեռ մի բան էլ սկսել են սանձարձակ հոխորտանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին: Եվ ամենակարեւորը` առավոտ կանուխ, թե` թաքուն, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, իսկ կինը` զբոսնում երեւանյան փողոցներում, կարծես, ոչինչ չի էլ կատարվում երկրում: Այս ամենն առնվազն փաստում է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, իսկ դրանք մատնանշողների հանդեպ ոչ թե պետք է սվիններով հարձակվել` այն էլ դեռ երեկ նիկոլական, այսօր ընդդիմադիր զգեստավորված նորաթուխ քաղաքական դեմքերով, այլ` շտկվել, պնդանալ, մաքրել շարքերը պատեհապաշտներից ու Աստծով հաղթել այս պայքարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. ԼուսանկարՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվելՄոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է ԹուրքիայումԹրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղելՇՏԱՊ. Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. (Տեսանյութ)Փարիզ-2024. Իսպանիան հաղթեց, Արգենտինայի ընտրանին` ոչ-ոքի կորզեց (տեսանյութ)Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստներըԱվագանու մանդատներն աշնանն են հաշվելուՍիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնումՆյու Յորքում ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզվել է. ռազմական աղբյուրներԱՄՆ-ում վերջապես կարողացան գտնել երկրի նախագահին (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ագրարայինի մասնաշենքը՝ ֆրանսիական համալսարանի՞ն«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու գործով 6 կալանավորվածներին. ժամկետները մոտենում են ավարտինԻլոն Մասկի սարսափելի ողբերգությունը. «Որդիս «սպանված» է» (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ռուսական բանակը գրոհում է Մաքսիմիլյանովկա՝ ճեղքելով 3 կմ և մտնելով կենտրոն (MAP)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է. Forbes⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода