ԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվեց և մի քանի միլիարդ դոլարի զենքն էլ հանձնեց Ադրբեջանին ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն Մելիքյան Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. Բաբայան Կյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfը Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարել Իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակել Ջիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿ

Այս իրավիճակում Նիկոլը կարո՞ղ է Մոսկվայի «գլխից թռնել»

Տնտեսություն

Ցն­ցող հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Գ­եւորգ Պա­պո­յա­նը։ Ըստ նրա, 2023 թվա­կա­նին ըն­դուն­ված ա­նաս­նա­բու­ժա­կան լրա­ցու­ցիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը Հա­յաս­տա­նին հնա­րա­վո­րութ­յուն տվե­ցին սկսել միս ար­տա­հա­նել Վ­րաս­տան։

ՊԱՊՈՅԱՆԱԿԱՆ «ԲԼԵՖ»

­Միայն թե, մար­դու լե­զուն էլ չի պտտվում ա­սել`ըստ նախա­րա­րի, կար վա­րակ­նե­րի վտանգ, եւ դա մի փոքր մռայ­լում է վրա­ցա­կան շու­կան հե­րո­սա­բար նվա­ճե­լու դա­րա­կազ­միկ այդ ըն­թաց­քը: «Այդ վա­րակ­նե­րի տա­րած­ման վտանգ կար, ինչ­պես դա ե­ղավ հար­եւան Վ­րաս­տա­նում։ Հի­մա միս չեն կա­րո­ղա­նում ար­տա­հա­նել։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մենք կա­րող ենք, բայց ժա­մա­նա­կին աշ­խա­տան­քի շնոր­հիվ... Ես այս օ­րի­նա­կը բե­րե­ցի՝ բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի օգ­տա­գործ­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը հստակ ցույց տա­լու հա­մար»,- նշել է Պա­պո­յա­նը։ Բ­յու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի ծախսն է, ե­րե­ւի, վե­րա­բե­րում գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րում բրու­ցել­յո­զի, սի­բի­րախ­տի, դա­բա­ղի եւ­ այլ հի­վան­դութ­յուն­նե­րի խորը կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րին։ Չէ, ըստ նրա են նման ծախ­սեր ար­վել, պար­տա­դիր չէ, որ դա ի­րա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նի, բայց խոսքն այս մա­սին է:

Գ­յու­ղատն­տե­սութ­յան ո­լոր­տը հա­մա­կար­գող սույն անձ­նա­վո­րութ­յա­նը կա­րե­լի է հու­շել. գ­յու­ղատն­տե­սութ­յա­նը քիչ թե շատ ծա­նոթ ա­մեն մաս­նա­գետ կվկա­յի, թե հայաս­տան­յան ա­նաս­նա­պա­հութ­յունն ինչ խո­րը ճգնա­ժա­մի մեջ է: Նաե­ւ վի­ճա­կագ­րութ­յունն է դա հաս­տա­տում, ինչ­քան էլ որ գյու­ղատն­տե­սութ­յանն անդ­րա­դառ­նում են ե­ռամս­յա­կը մեկ եւ խղճուկ տվյալ­նե­րով: Չ­նա­յած դրան, վի­ճա­կագ­րութ­յու­նը փաս­տում է, որ այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կին (վեր­ջին տվյա­լը) Հա­յաս­տա­նում ա­նաս­նա­պա­հութ­յան ո­լոր­տում 0.4 տո­կոս աճ կա, եւ ե­թե թան­կա­ցում­նե­րը հաշ­վենք, դա, ըստ էութ­յան, բա­ցա­սա­կան ցու­ցա­նիշ է: Ու հի­մա կա­րո՞ղ է ո­րե­ւէ լուրջ մարդ ա­սել.մի եր­կիր, ո­րի ա­նաս­նա­պա­հութ­յու­նը ոչ մի կերպ ի զո­րու չէ տե­ղա­կան սպա­ռու­մը գո­նե 1/3-ով բա­վա­րա­րել, այդ ինչ­պե՞ս է միս ար­տա­հա­նում, ու դա ներ­կա­յաց­նում են, որ­պես մե­ծա­գույն ձեռք­բե­րում:

Չ­նա­յած, Պա­պո­յա­նի այդ խոս­քե­րը սո­վո­րա­կան քա­րոզ­չութ­յու­նից այն կողմ չեն անց­նում. ի­րա­կա­նում ա­նաս­նա­պա­հութ­յան ո­լոր­տում ոչ մի լուրջ, ան­գամ` ան­լուրջ ար­տա­հա­նում էլ չու­նեն: Նույն ա­ռա­ջին եռամս­յա­կում, ան­ցած տար­վա հա­մե­մատ, Հա­յաս­տա­նում ոչ թե միայն մսի, այլ, առ­հա­սա­րակ, «կեն­դա­նի­ներ եւ կեն­դա­նա­կան ծագ­ման ար­տադ­րանք» ապ­րան­քախմ­բով Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը նվա­զել է մոտ կի­սով չափ` 41.7 տո­կո­սով. ա­հա եւ քեզ վրա­ցա­կան շու­կա նվա­ճել: Մոտ 25 տո­կո­սի չափ նվա­զել է նաեւ «կեն­դա­նա­կան եւ բու­սա­կան ծագ­ման յու­ղեր եւ ճար­պեր» ապ­րանք­նե­րի ար­տա­հա­նու­մը: Պատ­րաս­տի սննդի ար­տա­հա­նու­մը, այն հաշ­վով, որ մի­գու­ցե այդ­տեղ ա­նաս­նա­բու­ծա­կան ար­տադ­րանք կա, է­լի վի­ճա­կը չի փրկում. այս­տեղ եւս ան­կում է` 7 տո­կոս: Կարճ ա­սած, ո´չ նախ­կին նա­խա­րար Քե­րոբ­յա­նը, ո´չ­ էլ ներ­կա նա­խա­րա­րը «քոռ կո­պե­կի» օ­գուտ ան­գամ գյու­ղատն­տե­սութ­յա­նը չեն տվել:

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՃՈԽ ԱՃԵՐԸ

­Բայց այս պատ­մութ­յա­նը մո­տե­նանք մեկ այլ կող­մից. քիչ բա­ցա­ռութ­յամբ, խո­րը ան­կում­ներ են հա­յաս­տան­յան ոչ միայն գյու­ղատն­տե­սութ­յան, այլ, առ­հա­սա­րակ, ողջ տնտե­սութ­յան հա­մար: Ու այս­տեղ պարզ հարց է ա­ռա­ջա­նում: Այս­պես, վի­ճա­կագ­րութ­յունն այս տար­վա ա­ռա­ջին չորս ա­միս­նե­րին (վեր­ջին տվյալ­նե­րը` ա­ռանց գյու­ղատն­տե­սութ­յա­ն) ար­ձա­նագ­րել է 5 990 521.9 հա­զար կամ մոտ 6 մի­լիարդ դո­լա­րի ար­տա­հա­նում` ան­ցած տար­վա մոտ 2.2 մի­լիար­դի դի­մաց: Ա­ճը ֆան­տաս­տիկ է` 3.8 մի­լիարդ դո­լար կամ 2.8 ան­գամ: Եվ ե­թե տնտե­սա­կան բո­լոր հիմ­նա­կա­ն ուղ­ղութ­յու­նե­րում ար­տա­հան­ման նման ան­կում­ներ են, որ­տե­ղի՞ց ծլեց ընդ­հա­նուր ար­տա­հան­ման այդ ֆան­տաս­տիկ ա­ճը:

Ո­րոշ ուղ­ղութ­յուն­նե­րում աճ, ի­հար­կե, կա: Օ­րի­նակ` «բու­սա­կան ծագ­ման ար­տադ­րանք» ապ­րան­քախմ­բում մոտ 7 մի­լիո­նի, «հան­քա­հում­քա­յին ար­տադ­րան­քի»` 60 մի­լիո­նի եւ այլն, ո­րոն­ցով 3.8 մի­լիարդ աճ չես ա­պա­հո­վի: Ու միակ ապ­րան­քա­խում­բը, որ­տեղ վի­ճա­կա­գի­րնե­րը թռիչք են ար­ձա­նագ­րում, դա «թան­կար­ժեք եւ կի­սա­թան­կար­ժեք քա­րեր, թան­կար­ժեք մե­տաղ­ներ եւ դ­րան­ցից ի­րերն» է: Այս ուղ­ղութ­յամբ ան­ցած տար­վա ա­ռա­ջին չորս ա­միս­նե­րի մոտ 510 մի­լիոն դո­լա­րի փո­խա­րեն այս տա­րի ար­տա­հա­նու­մը կազ­մել է մոտ 4.6 մի­լիարդ: 9.0 ան­գա­մա­նոց աճ կամ մոտ 3.9 մի­լիար­դի:

Ա­վե­լի պարզ ա­սենք. այդ «թան­կար­ժեք» ո­լոր­տին գու­մար­վել է մեկ-եր­կու այլ ուղ­ղութ­յու­ննե­րով հի­շա­տակ­ված ան­հա­մե­մատ ա­ճը, եւ է­լի ու­նե­ցել ենք ընդ­հա­նուր ար­տա­հան­ման ա­վե­լի հա­մեստ` 3.8 մի­լիար­դա­նոց աճ: Սա ար­դեն «եր­կաթ­բե­տոն­յա» ա­պա­ցույց է, որ հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան մյուս բո­լոր ճյու­ղե­րը, ճիշտ տեր­մի­նով ներ­կա­յաց­նենք, «սատ­կած» վի­ճա­կում են: Ընդ ո­րում, «թան­կարժեք քար-մե­տաղ­նե­րի» ուղ­ղութ­յամբ ար­տա­հան­ման 3.9 մի­լիար­դա­նոց ա­ճը չի նշա­նա­կում, որ այս ո­լոր­տը ծաղկ­ման մեջ է: Հաս­կա­նա­լու հա­մար անց­նենք ներ­մուծ­մա­նը: Այս­պես, նույն «թան­կար­ժեք եւ կի­սա­թան­կար­ժեք քա­րեր, թան­կար­ժեք մե­տաղ­ներ եւ դ­րան­ցից ի­րեր» ուղ­ղութ­յամբ այս տար­վա չորս ա­միս­նե­րին նոր­մու­ծումն ան­ցած տար­վա 450 մի­լիո­նից հա­սել է 4.9 մի­լիարդ դո­լա­րի: Ա­ճը մոտ 4.3 մի­լիարդ է կամ 10.8 ան­գամ, այ­սինքն` հա­մադ­րե­լի ցու­ցա­նիշ այդ ո­լոր­տում ար­տա­հան­ման ա­ճի հետ:

Ե­րե­ւի թե պարզ է, թե ինչ է կա­տար­վում. ինչ-որ տե­ղից, դի­ցուկ` Ռու­սաս­տա­նից (որ­տե­ղից ներ­մու­ծու­մը մոտ 1 մի­լիար­դից հա­սել է 5.5 մի­լիար­դի) մե­ծա­ծա­վալ ոս­կի, այլ թան­կարժեք մե­տաղ­ներ եւ քա­րեր են գա­լիս Հա­յաս­տան, ու ինչ­պես գալիս են, այդ­պես էլ գնում են մեկ այլ եր­կիր, ա­սենք` Է­մի­րատ­ներ ու այլ ա­րա­բա­կան երկր­ներ: Արդ­յուն­քում, ու­նենք ար­տա­հան­ման 2.8 ան­գա­մա­նոց աճ, եւ Նի­կոլն ինքն ի­րեն եր­կինք է թռցնում, թե տե­սեք ինչ լավ եմ ղե­կա­վա­րում: Ի­րա­կան պատ­կե­րը, սա­կայն, տնտե­սութ­յան այն մյուս ճյու­ղե­րի հի­շա­տակ­ված «սատ­կած» վի­ճակն է, ո­րը կդառ­նա Հա­յաս­տա­նի ա­մեն մի քա­ղա­քա­ցու հա­մար ի­րա­կան «սատ­կած» վի­ճակ այն պա­հին, երբ կկանգ­նի Ռու­սաս­տա­նից ե­կող այդ հոս­քը:

Ու այս պարզ ի­րո­ղութ­յու­ննե­րից հե­տո ի հայտ է գա­լիս ա­մե­նա­պարզ հար­ցը. ի­րե­րի նման վի­ճա­կում Նի­կո­լը կա­րո՞ղ է Մոսկ­վա­յի «գլխից թռնել»…

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ



ԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվեց և մի քանի միլիարդ դոլարի զենքն էլ հանձնեց ԱդրբեջանինՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստումԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին հաղթեց սերբերին, Բելինգեմը` գոլի հեղինակ (տեսանյութ)Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն ՄելիքյանԲա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. ԲաբայանԿյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfըԵՎՐՈ-2024. Դանիան ու Սլովենիան հաղթողին չպարզեցին(տեսանյութ)Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարելԻշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ ԱռաքելյանԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակելՋիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿԼավագույնի հետ. Սպերցյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ)Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial TimesС-500 համակարգերը մարտական ​​դիրերքում են. Military Watch MagazineԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ(տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբանՆացիստները հարամեցին Կիեւի եվրոպական ուղին` հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա (Տեսանյութ)Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկանՀայաստանը եւ եւս 11 երկիր չեն ստորագրել Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովի» հռչակագիրըԿենդանակերպի 3 նշաններին սպասվում է ադամանդե շերտ. Armblog.am Փnղի և հաջnղության ալիfը բաց է. շուտով փողի խիտ տեղատարափ կլինի կենդանակերպի 2 նշանների կյանքումՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներԻնչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանըԱյս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները…էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՏիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասինԵրևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա ԱբրահամյանԱմերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա ԱբրահամյանԽորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասինՄեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներինՇՏԱՊ. անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода