ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշը Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներ Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք... Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը 36-ամյակին «Գոյ»-ն ազդարարեց նստացույցն ավարտելու եւ ակտիվ ԳՈՅապայքարի անցնելու մասին Բաշար ալ-Ասադը կնոջ և երեխաների հետ ժամանել է Մոսկվա. Ռուսական աղբյուր Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղ Թրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոք Թուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրա

Մի՛ վարանեք, պետք է բարձրաձայնել. Պապ Իսպիրյանը փակագծեր է բացում

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք դերասան, երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ, ում համար բացարձակ արժեք է արվեստը։

«ՀԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄՈՌԱՆԱԼ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»

Ի՞նչ է կատարվում մեր մշակույթում։

— Ցանկացած արտասահմանյան երկիր մեկնելով՝ դու ներկայացնում ես մի մշակույթ, որը քոնն է, քո գենետիկան է, ինչը քո նախնինները դարերով ստեղծել ու պահպանել են, եւ հիմա հերթը քոնն է։ Ցավոք, այսօր մեր մշակույթը, կարծես, տկարացել է, որովհետեւ ժամանակները փոխվել են՝ փոխելով մտածելակերպ, արժեքներ։ Մենք ապրում ենք այնպիսի մտավորականների կողքին, որոնց խոսքը կարող է լինել ուսուցողական, ցավոք, քիչ ենք լսում այն իմաստուն խոսքերը, որոնք պետք է կրթեն մարդկանց եւ հիշեցնեն պատմությունը, որը շատ կարեւոր է մեզ համար։

Հետեւաբար, ո՞ւր են այդ կարեւոր ասելիք ունեցող մշակութային գործիչները, ինչո՞ւ են լուռ։

— Հարցն ունի երկու ենթատեքստ։ Կա սուտ մշակութային ճանապարհ եւ կա` իրական։ Գուցե վախենում են, գուցե արդեն մտավոր այդ կարողությունն ավարտվել է: Ուղղակի մարդիկ լինելով մշակութային մեծ ժառանգության կրողներ՝ պարտավոր են խոսել, որ մեր հասարակությունն ու մշակութային օջախները ստանան այդ իմպուլսը։ Բոլորը չեն, որ լուռ են։ Ես ունեմ ընկերներ, որոնք տեր են այս ամենին, որ խոսում եւ բարձրաձայնում են ցանկացած խնդիր, որը միայն մշակութային չէ։ Ցավոք, բոլորը չեն խոսում։ Այսօր պակասել է հայի մշակույթը։ Պիտի պահպանողական լինենք մեր ավանդույթներին, մեր պատմությանը։ Չէ որ ունեցել ենք այնպիսի մտավորականներ, ովքեր մի ողջ սերունդ են կրթել։ Անշուշտ, ժամանակակից մշակութային գործիչներ էլ կան, որ ապրում են ներկայիս ցավով, օրինակ, Հրաչյա Գասպարյանն անդադար բարձրաձայնում է ներկայիս խնդիրներն ու փորձում հային տանել ճիշտ ուղիով։ Խոսքս հետեւյալն է՝ մի՛ վարանեք, եթե գիտեք մեր պատմությունը, ապա պետք է բարձրաձայնել, քանի որ լինում են մարդիկ, ովքեր մոռանում են։ Հայն իրավունք չունի մոռանալ իր անցյալը։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԿԼԻՆԵՐ` ԿԵՐՏԵԼ ՄՈՆԹԵԻ ԿԵՐՊԱՐԸ»

Ինչու՞ չեն նկարվում պատմական ֆիլմեր, որը եւս շատ կարեւոր է։

— Կինոարտադրության ոլորտում, չգիտես ինչու, սերիալային հիմքն է դրվել։ Մեզ պակասում է մեր պատմության իսկությունը։ Ունենք հրաշալի ֆիլմ՝ «Գարեգին Նժդեհ», որը ներկայացնում է Սյունիք աշխարհի իրական մի պատմություն։ Նժդեհը եղել է մեծ արծիվ ու մղել է իրական պայքար։ Շատ կցանկանամ, որ ֆիլմ նկարվի Վարդան Մամիկոնյանի, Վազգեն Սարգսյանի, Դուշման Վարդանի, Մոնթեի մասին։ Շատ պատմական հերոսներ ունենք, ովքեր մեզ պարգեւել են ամենակատարյալը՝ անկախությունը։ Մեր նոր սերունդը պետք է իմանա մեր պատմությունն ու ճանաչի մեր հերոսներին։ Ցավոք, ժամանակների հետ, կարծես, փոփոխվեցին հերոսները։ Պիտի մեր կինոռեժիսորներին խնդրեմ, հորդորեմ, որ մեր պատմությունը վերանայեն։ Անշուշտ, մեծ ֆինանսների հետ է կապված, եւ այստեղ անմիջական մասնակցություն պետք է ունենա պետությունը եւ հավասար քայլի մշակույթի կողքին։

Եթե վերջապես նկարահանվի պատմական ֆիլմ, ո՞ւմ կերպարը կցանկանայիք մարմնավորել։

— Ինձ համար շատ կարեւոր կլիներ` կերտել մեր ժամանակների հերոս Մոնթեի կերպարը։ Մոնթեն թողնելով ամեն բան՝ վերադարձավ Հայաստան եւ իր կյանքն ու գաղափարը դրեց երկրի կառուցման ու պահպանման համար։ Մեր բոլոր հերոսներն էլ շատ հզոր մարդիկ են եղել՝ հայի ոգով ու խնդրով ապրող։ Բայց Մոնթեին առանձնացնում եմ, որովհետեւ շատ բան կա իր մասին ասելու ու ներկայացնելու։ 90-ականների պատերազմում ինձ շատ հարազատ մարդիկ մասնակցել են եւ անձամբ ճանաչել են Մոնթեին ու պատմել են ինձ նրա մասին։ Մոնթե խաղալու համար պետք է նրան շատ-շատ ուսումնասիրել, որովհետեւ նա այն կերպարն է, ով իր մեջ ունի հույզեր, ուժ, որը տվել է մեր պատմությանը։

«ՄԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅԼ ՄԱՐԴ ԷԻ, ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ՝ ԱՅԼ»

44-օրյա պատերազմի մասնակից եք եւ ունեք վիրավորում։ Ե՞րբ մեկնեցիք մարտի դաշտ, որտե՞ղ ստացաք վիրավորում։

— Հոկտեմբերի 1-ին քեռիներիս հետ մեկնեցի մարտի դաշտ։ Շուշիում ստացա վիրավորում։ Չեմ սիրում այս մասին խոսել, որովհետեւ ես մինչ պատերազմն այլ մարդ էի, պատերազմից հետո՝ այլ…

Դուք նաեւ ներկայացում եք բեմադրում: Նաեւ այսկե՞րպ եք փորձում սերունդ կրթել:

— Դա ամենաառաջնային կետն է։ Բեմադրում եմ եւ բեմադրել եմ, ինչպես նաեւ խաղացել եմ ներկայացումների մեջ։ Մենք ունենք հրաշալի ներկայացումներ, ու շատ կցանկանամ, որ մեր թատերային հասարակությունը մեծանար։ Դրա համար, կրկնում եմ, պետությունը պիտի կանգնի մեր կողքին, ոչ թե անջատի, ասելով` դու կանգնում ես սրա կողքին, նրա կողքին։ Այդ մոտեցումը քաղաքական դիրքորոշումների արդյունքն է, որը չպիտի ոչ մի կերպ ազդի մշակույթի վրա։ Անգամ եղել են խոսակցություններ դպրոցականների համար ֆիլմ նկարելու, որը իր մեջ ներառելու էր մեր դպրոցական պաատմությունը եւ ներկայացվեր, թե դպրոցը որքանով է կարեւոր։ Կոչս մեր գալիք սերնդին այս առումով կլինի հետեւյալը՝ ոչ մի դեպքում մի կտրվեք գրքից, սովորելուց, թատրոնից։ Ցավոք, Հայաստանը այնպիսի աշխարհագրական դիրքում է գտնվում, որ մեր տարածաշրջանի ամեն սանտիմետրի վրա գտնվող կրթական ոլորտները պետք է ուժեղացնենք։

Իսկ ի՞նչ կասե՞ք ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի մասին:

— Միշտ ասել եմ եւ նորից կրկնեմ՝ ուժեղների հետ են հաշվի նստում, իսկ թույլերի հետ չեն էլ ցանկանում անգամ բանակցել։ Ցավոք, մեր դիվանագիտական հարթակներում մեծ բացթողումներ եմ տեսնում։ Դրանք այնպիսի ճակատագրական բացթողումներ են, որոնք մեզ կանգնեցրել են բախումների ու տարբեր հարցերի առաջ։ Ես շատ կցանկանամ, որ հայ ժողովուրդը մի բան լավ հիշի՝ մեզ համար չկա ոչ-մի այլընտրանքային ճանապարհ. հայը ինքն է տերը իր պետության, իր հողի։ Եթե մենք չենք պայքարելու, ապա հանձնվելու ենք։ Այսօրվա իրավիճակը քաղաքական դաշտում ինձ համար ծիծաղելի եւ ցավալի է։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշըԷրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներԲաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք...Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը36-ամյակին «Գոյ»-ն ազդարարեց նստացույցն ավարտելու եւ ակտիվ ԳՈՅապայքարի անցնելու մասինԲաշար ալ-Ասադը կնոջ և երեխաների հետ ժամանել է Մոսկվա. Ռուսական աղբյուրՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղԹրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոքԹուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրաԶելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալԻրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց ԱսադինՍիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան ԳեղամյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ինՀիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. ԱբրահամյանԹրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասինԴամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top