ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ Կիևում դեռահասները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան սևամորթ աշխատակցի վրա Անգլիայի և Սերբիայի հավաքականների երկրպագուները ծեծկռտուք են սարքել Եվրո-2024-ի խաղից առաջ 61-ամյա Լեպսն ամուսնանում է 18-ամյա ուսանողուհու հետ Թուրքիան կրակի ճիրաններում Արեւմտյան զինամթերքի համար հիմա վճարում են 10 անգամ թանկ Բեմի վրա հերթական անգամ «կախված» Բայդենին Օբաման օգնության հասավ (Տեսանյութ) Հունիսի 18-ից 24-ը մագնիսական փոթորիկների մեծ ալիք է սպասվում. կարող են առաջանալ տարբեր տհաճ ախտանիշներ Պատերազմում նման հրաշքներ էլ են պատահում (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին

«Փաստ». 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 9-ի հանրահավաքում ունեցած ծրագրային ելույթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարավոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը: Տվյալ դեպքում՝ դա անել խորհրդարանի վրա հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի ԱԺ շենք, որի մատույցները ողողված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության «պատասխանով»:

Պարզ ասած՝ ԱԺ հատկապես ծառայողական մուտքին հարող Դեմիրճյան փողոցը ուղղակիորեն «լցոնված» էր ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանության բոլոր վախերի ու սարսափների հնարավորինս պերճախոս այդ դրսևորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխավորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մեղցր էր խոսում ցուցարար Փաշինյանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարավորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հավատարմությունը գործող իշխանությանը, կամ որ նույնն է՝ պարտվող ու հանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսևորվեց, համենայն դեպս, մի քանի անգամ նրա այդ դրսևորումների հետևանքով իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա բավականին լարվեց: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանապետը հենց այդպիսի հանձնառությամբ կամ ցանկությամբ էր եկել «դեպքի վայր»:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հսկայական բազմությունը գլխավորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնվողները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ու ոստիկանների միջև բախում չլինի: Սա հատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրվում է: Ավելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպես ոստիկանության կողմից ներդրված սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետևեցին նրա հորդորին և հեռացան: Բայց ամենից ուշագրավն այն էր, որ ոստիկանության ղեկավարներից մեկը հենց տեղում, շարժման իրավաբանական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի բռնվելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնված ոստիկաններ (իբր՝ «օպերատիվ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառույթներ»):

Մեծ հաշվով, չնայած բազմաշերտ ներկայությանը, ոստիկանությունը տանուլ տվեց իրավիճակն ու բանավեճը թե՛ մարտավարական առումով, թե՛, առավեև ևս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դեպքերի նկարագրությունը, մանավանդ, որ շատերն, անկասկած, իրադարձություններին հետևում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրված գլխավոր հարցին ու նախանշված հանգուցալուծման հնարավորությանը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում առկա է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաև՝ իրավական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրույցի թեմա է: Այդ ճգնաժամը հարուցող գործոնները և պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությանը կառչած մնալուն, որպես իշխանություն «վերարտադրվելուն», ապա նաև խայտառակ ավտոկրատիայի վերածվելուն զուգընթաց, ճգնաժամն ավելի ու ավելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրվել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ իրականացվում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամենը էլ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ավելին, այն այլևս ոչ թե սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակության գոյության քաղաքացիաիրավական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշվով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթե չասվի՝ հենց այդ խնդրի մեջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որևէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականություն ունեցող անձանց որևէ խումբ արդեն վաղուց ինքնուրույն թողած կլիներ իշխանությունը՝ հասարակությանը ընձեռելով հնարավորություն՝ դուրս գալ հենց իշխանության իսկ ստեղծած մղձավանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատվածի մասին չէ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, թե որքան է վախենում Փաշինյանը: Պարզ է նաև, թե ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատված շարասյունը, հետը մի գումարտակ «թիկնազորք» պտտելը հենց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Այդ հանգամանքն արդեն ինքնին պետք է շատ լավ ազդանշան լիներ նույն ՔՊ-ին, եթե ոչ Փաշինյանին, որ հաշվեհարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպես սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովված համարել: Ավելին, Բագրատ Սրբազանը հստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկվում է ստեղծված իրավիճակի, արդեն մոտ 4 տարի ձգվող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ և օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն ավերակած իշխանության անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապես իրավական հրաթության) որին պետք է հաջորդի նոր՝ անցումային կառավարության ձևավորումը: Այո, առաջարկվող լուծումը թե՛ քաղաքակիրթ է, թե՛ անցնցում: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանն է, որն Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաև այդ առումով է «անկյուն մղվել»: Ու, որքան հեզորեն ու պատրաստակամորեն, որքան դյուրությամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականության աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտոնից, հանուն որի նա կանգ չի առնի ոչնչի առջև, նույնիսկ ամենածանր ելքով:

Փաշինյանի հոգին միշտ է փառավորվել նման բաներից: Շատերը կարծում են, թե պայքարի այս փուլը Փաշինյանից ազատվելու վերջին հնարավորությունն է: Իրականում վերջին հնարավորությունն է Փաշինյանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլևս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չհանձնվեն... Բայց Փաշինյանը քանիցս ցույց է տվել, որ պաշտոնն իր համար ավելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կգերադասի, որ կործանվի Հայաստանը, քան թե ինքը կորցնի իր պաշտոնը: Հարցն այն է, թե արդյո՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպես մտածում... Պատասխանը երկար սպասել չի տա: Երեկվա օրը ցույց տվեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինյանի անձնական շահերց վեր դասող քպականներ դեռ չեն հայտնաբերվել: Հունիսի 17-ը հեռու չէ: Ժամացույցը տկտկում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. ՍտոլտենբերգԿիևում դեռահասները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան սևամորթ աշխատակցի վրաԱնգլիայի և Սերբիայի հավաքականների երկրպագուները ծեծկռտուք են սարքել Եվրո-2024-ի խաղից առաջ61-ամյա Լեպսն ամուսնանում է 18-ամյա ուսանողուհու հետԹուրքիան կրակի ճիրաններումԱրեւմտյան զինամթերքի համար հիմա վճարում են 10 անգամ թանկԲեմի վրա հերթական անգամ «կախված» Բայդենին Օբաման օգնության հասավ (Տեսանյութ)Հունիսի 18-ից 24-ը մագնիսական փոթորիկների մեծ ալիք է սպասվում. կարող են առաջանալ տարբեր տհաճ ախտանիշներՊատերազմում նման հրաշքներ էլ են պատահում (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերինԼԳԲՏ-ն Կրեմլի ձեռքի գործն է. Կիեւում վերջնականապես են ցնդել (Տեսանյութ)Մանկապարտեզ. Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջԴավիթ Աֆրիկյանն ամուսնացել է. բացառիկ կադրեր դերասանի հարսանիքիցԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվեց և մի քանի միլիարդ դոլարի զենքն էլ հանձնեց ԱդրբեջանինԱյսօր հրաշալի մոր, 30-ից ավել թոռնիկների տատիկ Տիգրանուհի Կարապետյանի ծննդյան տարեդարձն էՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստումԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին հաղթեց սերբերին, Բելինգեմը` գոլի հեղինակ (տեսանյութ)Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն ՄելիքյանԲա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. ԲաբայանԿյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfըԵՎՐՈ-2024. Դանիան ու Սլովենիան հաղթողին չպարզեցին(տեսանյութ)Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարելԻշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ ԱռաքելյանԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակելՋիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿԼավագույնի հետ. Սպերցյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ)Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial TimesС-500 համակարգերը մարտական ​​դիրերքում են. Military Watch MagazineԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ(տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբանՆացիստները հարամեցին Կիեւի եվրոպական ուղին` հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա (Տեսանյութ)Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկանՀայաստանը եւ եւս 11 երկիր չեն ստորագրել Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովի» հռչակագիրըԿենդանակերպի 3 նշաններին սպասվում է ադամանդե շերտ. Armblog.am Փnղի և հաջnղության ալիfը բաց է. շուտով փողի խիտ տեղատարափ կլինի կենդանակերպի 2 նշանների կյանքումՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներԻնչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանըԱյս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները…էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՏիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասինԵրևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода