Հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավորը գրություն կուղղի ՍԱՏՄ-ին Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում անվանական աշխատավարձի մեծությամբ 6-րդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշով Թրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետ Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. Նեթանյահու Ադրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետ Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնության Թուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում. ԶԼՄ

Չակնկալիքների շարժման տրված 96 ժամի ակնկալիքները

Վերլուծություն

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը շուրջ մեկ ամիս Երեւանում հանրահավաքներ ու ակցիաներ իրականացնելուց հետո կրկին վերադարձավ նույն օրակարգին, ինչով մեկնարկել էր ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած երեւանյան առաջին հանրահավաքը: Այսպիսով՝ ոչ մի նոր բան չգտնվեց այս ողջ ընթացքում, քան նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրենսդրական գործընթաց՝ խորհրդարանով: Իսկ մինչ այս գործընթացը գլուխ բերելը, Բագրատ սրբազանը հունիսի 9-ին կայացած հանրահավաքի ժամանակ հանդես եկավ ուշագրավ հայտարարություններով: Այո՛, հայտարարություններով, որովհետեւ քաղաքական ծրագիր, որպես այդպիսին, հարթակից այդպես էլ չի ներկայացվում՝ կա՛մ չունենալու պատճառով, կա՛մ` չափազանց զգուշավորության:

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ Ո՞ՒՄ ՀԵՏ

Վերստին մանրամասնելով, թե ինչպիսին պետք է լինի իր ղեկավարությամբ անցումային կառավարությունը եւ նրա գործողությունները` Բագրատ սրբազանն ընդգծեց, որ պետք է գործեն հստակ երեք ուղղություններով:

Առաջինը վերաբերում է հաշտության կառավարություն ձեւավորելուն, որը լինելու է վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով եւ նվիրումով: Բայց չի ասվում ամենագլխավորը՝ հաշտություն ո՞ւմ հետ, ՔՊ-ականների՞, թե՞ անձամբ Նիկոլ Փաշինյանի: Այսինքն՝ որեւէ մեկը չի՞ պատժվելու այս վեց տարիների անդառնալի հետեւանքների համար: Օրինակ, հանուն հաշտության, կարո՞ղ է անցումային կառավարությունում տեղ գտնեն ոչ կուսակցական, բայց մերձնիկոլական շրջանակները: Դե ով ով, բայց հո Մհեր Գրիգորյանը մնալո՞ւ է փոխվարչապետ: Ի դեպ, Բագրատ սրբազանը նաեւ շեշտել է, որ ներքին հաշտություն պետք է լինի արդարության սկզբունքով, ինչը թերեւս ամենապարադոքսալն է: Եթե արդարություն պետք է հաստատվի, ապա ինչպե՞ս հաշտվել նիկոլականների հետ, թե՞ դատվելու են, բայց համաներումով ազատվեն:

Երկրորդ ուղղությունը, որը որդեգրելու է Բագրատ սրբազանի ղեկավարությամբ անցումային կառավարությունը, վերաբերում է արտաքին հարաբերություներին, եւ այն լինելու է իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով: Ինչ խոսք, գեղեցիկ է ասված, բայց իրական քաղաքական պլատֆորմում կենացային է հնչում: Վերջիվերջո, այս խիստ բեւեռացված աշխարհում ո՞րն է լինելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ինչպե՞ս ենք հասնելու խաղաղության, հատկապես երբ Բագրատ սրբազանն ասում է, որ «պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը»: Մի՞թե այսօր, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը կատաղի պատերազմի մեջ են, որեւէ մեկը կընկալի Հայաստանի «եւ-եւի» քաղաքականությունը: Չէ՞ որ անգամ Նիկոլ Փաշինյանն իր «գեղցու շուստրիությամբ», այլեւս չի կարողանում երկու լարի վրա խաղալ՝ հայտնվելով երկու քարի արանքում: Ի վերջո, լավ օրից չէ, որ Նիկոլ Փաշինյանին իր տերերն առաջվա պես էլ տեր չեն կանգնում: Եվ եթե անցումային կառավարությունը ռեւանշի չի պատրաստվում Ադրբեջանի հետ, արդյոք նշանակում է, որ սահմանագծում եւ սահմանազատումը շարունակվելու է նույն բնականոն հունով, ինչպես Նիկոլի օրոք է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մինչ այս պահը մնում են օդում կախված:

ԱԺ-Ն ՉԻ՞ ԱՐՁԱԿՎԵԼՈՒ

Իսկ երրորդ կետով Բագրատ սրբազանն ասում է, որ սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների պետք է անցումային կառավարությունը նախապատրաստի երկիրը եւ անցկացնի՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր եւ մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար: Սա փաստացի նշանակում է, որ Բագրատ սրբազանը պատրաստ է ընտրվել վարչապետ խորհրդարանական մեծամասնության՝ ՔՊ-ականների կողմից եւ աշխատել այդ խորհրդարանի հետ: Ավելին՝ իրականացնել նրանց քաղաքականությունը: Չէ՞ որ մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, կառավարության ծրագիրը հաստատվում է Ազգային ժողովի կողմից. եւս մեկ անգամ հիշեցնում ենք՝ այն ԱԺ-ի, որտեղ մեծամասնությունը ՔՊ-ականներն են: Այլապես ինչպե՞ս հասկանալ «կամ հերթական ընտրություններ» արտահայտությունը: Իսկ գուցե սա ՔՊ-ական պատգամավորների նախապայմա՞նն է, ինչի դիմաց պատրաստ են կանգնել Բագրատ սրբազանի շարժման կողքին, եթե իրենց երաշխիքներ տրվի, որ ստիպված չեն լինելու մանդատները վայր դնել: Համենայնդեպս, ՔՊ-ականները որքան էլ հիստերիկ ջղաձգումների մեջ են, բայց երեկ փորձեցին Ազգային ժողովում ի ցույց դնել, որ իրենց շարքերը կուռ են, իսկ «դավաճաններ» իրենց խորհրդարանական խմբակցությունում չկա: Ինչ խոսք, չի բացառվում, որ նրանց «դուխը» տեղն էր եկել` ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի այցով պայմանավորված: Տիկին դեսպանը երեկ հայտնվեց Ազգային ժողովում ճիշտ նույն պահին, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունների պահանջով գումարվել էր ԱԺ խորհրդի նիստ: Իսկ թե ինչ տեղի ունեցավ խորհրդի նիստում, սա էլ ոչ պակաս ուշագրավ է:

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԱԺ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ` «Ընդամենը 4 օր, 96 ժամ, եւ մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը, պատիվ եւ հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած մեր ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, ժառանգությանը մեր գալիքին ու հաղթանակներին»։ Եվ որպես այս նպատակին հասնելու առաջին քայլ` շատ հստակ դիմեց Ազգային ժողովին` ասելով, որ շարժման պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները եւ խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ` հունիսի 11-ին, ժամը 18. 30-ին՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու պահանջով, նույն է թե` սկսել իմպիչմենթի գործընթաց Նիկոլ Փաշինյանի դեմ: Նրա ներկայացրած երկրորդ քայլով` հունիսի 10-ին, այսինքն` արդեն երեկ, ԱԺ-ի Խորհուրդը, ժողվորդի որոշմամբ եւ պահանջով պարտավոր էր որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Սակայն, ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ գումարելու պահանջը: Այն օրենքի ուժով կգումարվի միայն հունիսի 17-ին, այսինքն` երբ վաղուց արդեն ի սկզբանե տրված 96 ժամը լրացած կլինի: Ընդ որում` սա էլ հարց է, թե արդյոք ՔՊ-ականները կապահովեն քվորում, որպեսզի տեղի ունենա նիստ: Դիտարկմանը, որ ՔՊ-ից ասել են, թե հունիսի 17-ին եւս իրենք այդ օրակարգին չեն միանալու, ունիկալ պատասխան տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Իրավունքի ուժով այդ նիստը տեղի է ունենալու ամսի 17-ին, ժամը` 18.30-ին: Եթե չեն գա, դրանով հերթական անգամ կապացուցեն, որ անվտանգության հետ կապված խնդիրներն իրենց չեն հուզում»: Բայց չէ՞ որ ժողովուրդը հավաքվել էր փողոցում, որ ոչ թե հերթական անգամ ապացուցվի, որ անվտանգության հետ կապված խնդիրները ՔՊ-ին չի հուզում, այլ որ ՔՊ-ն հեռացվի իշխանությունից: Թերեւս այստեղ է, որ Բագրատ սրբազանն անընդհատ շեշտում է, որ սա չակնկալիքների շարժում է, իսկ ակնկալիքները, միեւնույն է, գեներացվում են ու մարդկանց սպասումները չեն արդարացվում: Համենայնդեպս, անդրադառնալով Բագրատ սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լավատես է. «Մինչեւ այդ, շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման»։

Ինչեւէ, անդրադառնանք արտահերթ նիստի օրակարգին: Պարզվում է` խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե իմպիչմենթի գործընթաց սկսելու անհրաժեշտ 36 ստորագրություններով էր մտել խորհրդարան, այլ` առավել քիչ: Պատճառը ընդդիմադիր խմբակցության ղեկավարներ Սեյրան Օհանյանը եւ Հայկ Մամիջանյանը ներկայացրին, որ տեխնիկական է: Ընդդիմադիր պատգամավորներից եղել են մարդիկ, որոնք մարզերում են, նրանցից ոմանք էլ թաղում էին գնացել: Իսկ անկախ պագամավոր Իշխան Զաքարյանից ձեն-ձուն չկա: Բայց էլ ավելի հատկանշական է այն, որ խնդիրն ամենեւին էլ ստորագրությունների քանակը չէր, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը բոլորովին էլ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար չէր ԱԺ խորհրդի նիստ պահանջել, այլ` հրաժարականի ուղերձի նախագիծ ընդունելու, ինչի համար առկա ստորագրությունները բավարար էին: Զարմանալի է, մի՞թե այս մասին չէին զգուշացրել Բագրատ սրբազանին, որ արտահերթ նիստ գումարվելու է զուտ ուղերձ ընդունելու համար, ինչը դեռ միանշանակ չէ, որ կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Իսկ եթե ի սկզբանե որոշվել է, որ իմպիչմենթի գործընթաց պետք է սկսվեր, բայց այն տեղի չի ունենում, առնվազն նշանակում է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան նախատեսված ծրագրով չի ընթացել, ավելի կոնկրետ` չեն գտնվել այն 36 պատգամավորը, որոնց ստորագրությունը բավարար կլիներ գործընթացը սկսելու համար: Ու էլի այս ամենին զուգահեռվում է, թե ինչու ԱՄՆ դեսպանը ճիշտ նույն ժամին հայտնվեց խորհրդարանում` այն էլ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի Երեւան այցին ընդառաջ: Կարո՞ղ է, Միացյալ Նահանգներն այլեւս Ալեն Սիմոնյանի հետ են գործ բռնել ու հրահանգել, թե երբ պետք է ՔՊ–ական պատգամավորները անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին, որից անգամ դեռ ՔՊ–ական պատգամավորները տեղյակ չեն: Այնպես որ, այն իրավիճակը, որը կա այս պահին, դեռ չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու:  Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հունիսի 12-ին, ժամը 15:00-ին, կրկին լինելու են Բաղրամյան պողոտայում: «Այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել: Այդ օրը այստեղ գտնվելը մեզ համար չափազանց կարեւոր է: Թե ի՞նչ կանենք, արդեն ուրիշ հարց է»,- կրկին փակագծեր չբացելով ասաց նա` նշելով, որ գիշերը մնալու են Բաղրամյան պողոտայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավորը գրություն կուղղի ՍԱՏՄ-ինՍերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնումՀայաստանն ԱՊՀ երկրների շարքում անվանական աշխատավարձի մեծությամբ 6-րդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշովԹրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետԽաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱյսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամՀաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. ՆեթանյահուԱդրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետՄինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնությանԹուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում. ԶԼՄՄինչև 40 տարեկան կանայք կարող են պետության աջակցությամբ երեխա ունենալ. նախարար (տեսանյութ)Ջուր չի լինի Երևանի և որոշ մարզերի բազում հասցեներում200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայաստանը․ հարցը կառավարության օրակարգում էԵթե 1991-ի քարտեզների հիման վրա չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնումԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել իր ողջ աշխարհաքաղաքականությունը. Իրանցի քաղաքագետըփակագծեր է բացումՀետազոտողները տնային ռոբոտներին սովորեցնում են iPhone-ի սկանավորման վրա հիմնված մոդելավորում«Գժի թղթով» պետությունըԱյս պարզ գործիքը կարող է բացահայտել դեպրեսիայի զարգացման ռիսկըԲուֆոնը` Իտալիայի հավաքականի մարզական տնօրենԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էՄոսկվայում ընթանում է Պուտին-Ասադ հանդիպումը (տեսանյութ)Մասկը ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությանը հակասեմական է անվանելԾեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում․ տեսանյութԲաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի Թուրքիայի ԱԽ նիստումՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ ՊեսկովՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հուլիսի 25-ի աստղագուշակՀուլիսի 25. Այսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի հիշատակության օրն էԲայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումն առողջական վիճակի հետ կապված չէ․ Սպիտակ տունԱնի Երանյանն ու Մհեր Բաղդասարյանը Լոս Անջելեսից նոր լուսանկարներ են հրապարակելՆերեք ինձ, ներեք էլի, ներեք խնդրում եմ․ Իննա Խոջամիրյան«Հրապարակ». Գևորգ Պապոյանը Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» եւ հնարավոր է լքի նախարարի պաշտոնըՀայտնի է Լոռիում ողբերգական ավտովթարից մահացածի եւ վիրավորների անունները. նրանցից երկուսն անչափահասներ ենՓարիզ-2024. Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին«Հրապարակ». Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ«Ժողովուրդ». Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում«Փաստ». Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա«Հրապարակ». Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել«Փաստ». Փաշինյանն իրեն կողմնակից «սփյո՞ւռք» է ստեղծումԽաբեբա Ջո Բայդենը և ստախոս Կամալա Հարիսը մեծ խայտառակություն են Ամերիկայի համար. ԹրամփTOS-1A «Սոլնցեպյոկի» մարտական աշխատանքը ուկրաինական պաշտպանական դիրքերի վրա (Տեսանյութ)«Հրապարակ»․ Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել«Ժողովուրդ», «Ժողովրդավարական ուժերի հարթակը»` ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով«Փաստ». Ովքե՞ր են Հայաստանում օրակարգ թելադրումՋո Բայդենը վերջապես տեսախցիկի առաջ հաստատեց իր հրաժարականըՈւկրաինական զինվորականը հայտնել է Վոլչյե գնակավայրը ռուսների կողմից գրավելու մասին (Քարտեզ)Հարիսը, եթե ընտրվի, կարող է ՍՄՆ-ն Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմի հայցնել. ամերիկյան հետախույզԵւ ես կռվում եմ ԻՄ ԴԵՄՔՈՎ ու ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ, իսկ եթե որեւէ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ կարող է ապավինել հոգեշեղված ու կարծես թե պերեդոզի տակ մնացած բլոգերուհիների օգնությանը.... ՄԵՂԱ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ!!

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода