Մակրոնը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում, որ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձախողումից և աջերի հաջողությունից հետո կարող է հրաժարական տալ, հայտնում է Europe 1-ը։
Մակրոնին մոտ գտնվող աղբյուրն ասել է, որ իր հրաժարականը տաբու չէ, և որ ինքը պատրաստ է զոհաբերել իր նախագահական ժամկետը։