Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ «Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian info ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքից Գաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.am Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև 34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ռուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով Ուկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. Կոբախիձե

Ն.Փաշինյանն իր քաղաքականությամբ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը

Վերլուծություն

Վարչապետը փաստացի միակողմանիորեն Լեռնային Ղարաբաղը «նվիրեց» Ադրբեջանին եւ տեղի հայ բնակչությանը թողեց բախտի ողորմածությանը։ Հաստատելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում (այդ թվում՝ 2022 թվականի Պրահայի համաձայնագրերի շրջանակներում)՝ Ն.Փաշինյանը «կանաչ լույս» վառեց Բաքվին եւ Անկարային՝ էթնիկ հայերին վտարելու Ղարաբաղում իրենց պատմական բնակության վայրերից։

Իրավիճակին առանձնահատուկ ցինիզմ էին հաղորդում Ն.Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորումից հեռու մնալու գործողությունները եւ տեղի հայերին ուղղված նրա բազմիցս «հանձնարարականները»՝ առանց Երեւանի օգնության Բաքվի հետ ինքնուրույն փոխադարձ ընդունելի լուծման հասնելու։ Այսպիսով` Հայաստանի ղեկավարը բացահայտ ցույց տվեց իր անտեսումը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագրի նկատմամբ, որոնք Ն.Փաշինյանի կառավարության փաստացի դավաճանության արդյունքում ստիպված եղան մեկ գիշերվա ընթացքում փախչել՝ թողնելով իրենց պատմական հայրենիքը, տները եւ նախնիների գերեզմանները։

Միեւնույն ժամանակ, մի քանի տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին իշխանության գալուց անմիջապես հետո, Ն. Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, եւ ինքը թույլ չի տա Ադրբեջանի որեւէ ոտնձգություն այս տարածքի նկատմամբ։ Ցավոք սրտի, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնային պլանում դրեցին արեւմտյան հովանավորների բարեհաճ վերաբերմունքը եւ նրանց հրահանգով մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեցին իրենց հրապարակայնորեն հայտարարված դիրքորոշումներից՝ անգամ համաշխարհային հայ համայնքի համար այդքան զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ անկախությունը:

Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկումը, հավանաբար, հայկական ողբերգության միայն սկիզբն է: Այժմ օրակարգում է բուն Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, հատկապես Ն.Փաշինյանի՝ Երեւանի ՀԱՊԿ-ում մասնակցության «սառեցման» մասին հայտարարությունների եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի «զրոյացման» օրեցօր ավելի ընդգծված մտադրությունների լույսի ներքո։

Թուլացած Հայաստանը ադրբեջանա-թուրքական տանդեմի համար կդառնա «համեղ պատառ», որը, անկասկած, վերջնականապես կճնշի Երեւանին։

Հարձակման թիրախ է դառնալու Հայաստանի Սյունիքի մարզի տարածքը, որը բաժանում է Ադրբեջանի հիմնական տարածքը իր էսկլավից՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից եւ Թուրքիայից։ Բաքուն եւ Անկարան վաղուց են մշակում Սյունիքի (թյուրքական տեղանունով՝ Զանգեզուր) միջանցքի ստեղծման ծրագրերը. մի կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ մյուս կողմից՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ ուղիղ տրանսպորտային կապերի համար։

Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ այն միակ աշխարհագրական օբյեկտն է, որը կապում է Իրանը (եւ նրա միջոցով Հնդկաստանը) Եվրոպայի հետ՝ շրջանցելով «թուրքական աշխարհը»։ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավմամբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը եւ Հնդկաստանը, որտեղ ապրում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ (մոլորակի բնակչության 20 տոկոսը), մեծ կախվածության մեջ կհայտնվեն Անկարայից: Ավելին` Սյունիքի մարզն իր գոյությամբ Հայաստանի կազմում խոչընդոտում է «Մեծ Թուրան» նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններից։

Ի վերջո` Սյունիքը հարուստ է բնական պաշարներով: Այստեղ է գտնվում մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 տոկոսը (Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը), կան երկաթի, ոսկու եւ այլ մետաղների հանքավայրեր։ Տարածաշրջանում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերությունը:

Միաժամանակ Բաքուն չի բացառում Սյունիքի մարզի մի մասի վրա վերահսկողություն սահմանելու ռազմական տարբերակները՝ Ադրբեջանին եւ Թուրքիային այդքան անհրաժեշտ տրանսպորտային երթուղու գործունեությունը ապահովելու նպատակով։ Այս համատեքստում Ն.Փաշինյանի՝ Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից հնարավորինս հեռու մնալու ցանկությունը՝ միաժամանակ աշխարհագրորեն Արեւմուտքից մեկուսացված լինելու պայմաններում Երեւանը դնում է ծայրահեղ խոցելի վիճակում։

Բացի այդ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) եւ անցյալ տարվա սեպտեմբերի Լեռնային Ղարաբաղում Բաքվի «հակաահաբեկչական գործողության» փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված իրական վտանգի դեպքում սահմանափակվում են միայն բանավոր հայտարարություններով եւ դեկլարատիվ բնույթի հարձակումներով Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, սակայն իրական քայլեր չեն ձեռնարկում՝ աջակցելու իրենց հայկական «խնամարկյալներին»։

Այս առումով Ն.Փաշինյանի անհեռատես արտաքին քաղաքականությունը, որն արդեն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկմանը, ապագայում կարող է հանգեցնել բուն Հայաստանի մի շարք տարածքների կորստի եւ, հնարավոր է, Հայաստանի պետականության փլուզմանը, իսկ հանրապետությունը կվերածվի Թուրքիայի տարածաշրջանային «վիլայեթներից» մեկի։

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. ՏոկաևԱջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակՈրևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն ՍիմոնյանՄարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան(տեսանյութ)Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս. News.amՄարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաքԱրմավիրի իր հյուրատան լոգարանում ինքնասպանություն գործած 38–ամյա տղամարդը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան էՆիկոլը մի բան է ասում իր պատգամավորիկները այլ բան․ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ)Տպավորություն եմ ստանում, որ Արցախահայությունը ինքը իրեն ցեղասպանել, էթնիկ զտման է ենթարկել ու ցրվել աշխարհով մեկ«Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար». Միջադեպ դերասանուհի Լիա Զախարյանի և Յանդեքսի վարորդի միջևԿամանդյուշին «քսիֆ» է ուղարկել. Բացառիկ մանրամասներԱրդարադատության նախարարի տեղակալը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ ունեցած լուսանկարի մասինՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. ՊուտինԳազ չի լինելուԼույս չի լինիԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չի կարող լինել խաղաղություն մեկին ոչնչացնելու հաշվին. Կարեն ԲեքարյանԱնդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծինԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատըՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատժվի». Վարդգես Գասպարին փակել է ԱԺ մուտքըԴավիթ Անհաղթի փողոցը փակ է վթարի պատճառովԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ ՈսկանյանՍա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում էԿհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել. սեպտեմբերի 9-ի աստղագուշակՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԱզգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը(տեսանյութ)Սպառնում էր ինձ «խփել». Լիա Զախարյանը մանրամասներ է պատմում իր և տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպիցԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց էՍուրեն Պապիկյանը Հրվ. Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըԱյսօրվանից Ազգային ժողովն ունի իր սրճարանը.ԼուսանկարներՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի ՀանրապետությունՀայտնաբերվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհետացած 8-ամյա աղջկա մարմինը. հորեղբայրը ձերբակալվել էԳերմանական հերթական Leopard-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Սկսվում է Սուրբ Խաչի հնգօրյա պահքը. Ինչից պետք է հրաժարվել այսօրվանից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода