Աշխարհահռչակ երգիչ Գրեյգ Դեյվիդը «պայթեցրեց» դահլիճը՝ հանրահայտ հիթի կատարմամբ Պետք է ամուր կապ ստեղծենք՝ պետությունների միջև առաջ գնալու համար. Գե Ջիլի  Պուտինը հայտնել է, որ ինքը, Ալիևն ու Տոկաևն անհանգստացած են Կասպից ծովի ծանծաղացումով Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը Ինչո՞ւ են «ասֆալտին փռելով» բերման ենթարկել և ձերբակալել քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոյին» (Video) Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. Ղազարյան Տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդները.FIFPRO Որոնք են «Գուգլում» ամենաարագ աճող որոնված թեմաները Օրգանիզմը մաքրող լավագույն ըմպելիքները

Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման հայտարարությունը

2018 թվականին արեւմտյան ուժերի կողմից Հայաստանում կազմակերպվեց նարնջագույն հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունը տրվեց սորոսականների մի խմբակի` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն անմիջապես սկսեց իրականացնել հակահայ, հակահայաստանյան ու հակասահմանադրական գործունեություն: Այդ քաղաքականության հետեւանքով կործանվեց եւ հայաթափվեց Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մշտապես գտնվում է պատերազմական վիճակում` կորցնելով իր զավակներին, հայրենի հողը, միջազգային հեղինակությունը: Ըստ էության, Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից` դառնալով Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական միութենական պետության կամակատարը: Հայաստանի եւ հայ ժողովրդի կորուստները պայմանավորված են նաեւ նրանով, որ ՀՀ-ում օտարների կամքը իրականացնող նիկոլական խմբակը նպատակադրված եւ հետեւողականորեն փչացրել եւ փչացնում է մեր հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:

Այս օրերին իշխանությունը կորցնելու սպառնալիքի ներքո Նիկոլը եւ նրա թիմակիցները հանդես եկան հակառուսական նոր հայտարարություններով` անհիմն ու շինծու մեղադրանքներով եւ կատարեցին միտումնավոր քայլեր ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ ավելի բարդացնելու ուղղությամբ, դրանով իսկ էլ ավելի թուլացնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը ու անվտանգության համակարգը եւ Հայաստանը էլ ավելի ստորադասելու արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական շահերին:

Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի` այս օրերին հետեւողականորեն հնչող հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչը նույնպես թիրախավորված է Հայաստանի անվտանգությունը թուլացնելու Նիկոլի կողմից հետեւողականորեն իրականացվող նպատակին:

Նիկոլը ու նրա հանցավոր խմբակը շարունակում են այն թեզը, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Այդպիսի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին: Մենք բազմիցս ապացուցել եւ հիմնավորել ենք, որ Եվրամիությունը ոչ միայն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչպես դա չի արել վերջին տարիների ընթացքում, այլեւ հակադրվում է հայ ժողովրդի արժեհամակարգին:

Մենք դատապարտում ենք ապօրինի վարչախմբի ներկայացուցչի այցն ուկրաինական Բուչա քաղաք եւ այդտեղ արտահայտած հակառուսական եւ իր էության մեջ հակահայկական հայտարարությունները:

ԱԺ ամբիոնից ապօրինի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` ո՛չ նա, ո՛չ ՀՀ որեւէ ներկայացուցիչ չեն այցելելու Բելառուսի Հանրապետություն մինչեւ այդտեղ իշխանության է գտնվում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Չենք կարծում, որ դա Բելառուսի համար մեծ կորուստ է կամ էլ թե չէ պատիժ, սակայն ի՞նչ հիմնավորմամբ է Նիկոլը այդպես արագ փչացնում հարաբերությունները մեր ավանդական բարեկամ եւ տնտեսական գործընկեր ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ, երբ նույն Նիկոլը մեծ հաճույքով այցելում է Թուրքիա, վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ եւ մեծագույն հաճույքով հանդիպում է Իլհամ Ալիեւին:

Հասկանալի է, որ այս օրերին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ատելությամբ է լցված Նիկոլի հանդեպ եւ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ պահանջում են հրապարակներում ու փողոցներում Նիկոլի հրաժարականը, Նիկոլի միակ փրկության թելը գալիս է Արեւմուտքից, եւ Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար Նիկոլը անում է ավելի ու ավելի աբսուրդային հայտարարություններ, որոնք արդյունքում վնասում են Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների այցերը խորհրդարան եւ կառավարություն անմիջական ազդեցություն ունեցան Նիկոլի ու նրա շրջապատի արեւմտահպատակ եւ ռուսատյաց կեցվածքի վրա: Նիկոլին պաշտպանում է այսօր ԱՄՆ-ի կողմից ձեւավորված եւ դասընթացներ անցած ոստիկանությունը: Ցանկացած պահի, երբ Արեւմուտքը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը դադարեցնեն իրենց աջակցությունը Նիկոլին, նրա ապօրինի եւ հակահայ ռեժիմը կդադարեն գոյություն ունենալ:

Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի ռեժիմի կողմից հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ապօրինի ուժը, որի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ ցուցարարներ ստացել են ծանր եւ միջին մարմնական վնասվածքներ: Սակայն, եթե այլ դեպքում Արեւմուտքը անասելի հիստերիա կբարձրացներ մարդու իրավունքների խախտման առումով, ապա Նիկոլի պարագայում Արեւմուտքի թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունները, թե՛ համապատասխան կազմակերպություններն ու մամուլը քար լռություն են պահպանում, ինչը ցույց է տալիս Արեւմուտքի խորին շահագրգռվածությունը Նիկոլի իշխանությունը Հայաստանում երկարաձգելու, իրենց կամքը Հայաստանում եւ տարածաշրջանում իրականցնելու նապատակով:

Միաժամանակ մեզ համար տարօրինակ է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմությունը եւ թե՛ փողոցային պայքարի մասնակիցները չեն դատապարտում Նիկոլի ագրեսիվ կեցվածքը Ռուսաստանի Դաշնության եւ մեր այլ բարեկամ պետությունների հանդեպ: Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նիկոլի հրաժարական պահանջելու պատրվակով փողոցային պայքարում ակտիվություն են ցուցաբերում նաեւ Նիկոլին իշխանության բերելու գործընթացի կազմակերպիչները եւ ծայրահեղ ռուսատյաց տարրերն ու խմբավորումները: Այս առումով անհրաժեշտ ենք գտնում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը նպատակ ունի վերցնել իշխանությունը ՀՀ-ում, հստակեցնի իր դիրքրոշումը Նիկոլի հակառուսական թեզերի ու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակի իր հստակ մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ապագա կառավարության կազմի վերաբերյալ:

Մեր Շարժումը պատրաստ է անցկացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կոնսուլտացիաներ եւ ավելի մանրամասն ներկայացնել մեր դիտարկումները վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա այդ թեզը մեր Շարժումը ընդունել եւ հետեւողականորեն պաշտպանել է իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, այսինքն` 2021թ. փետրվարի 6-ից:

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ»

ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ






Աշխարհահռչակ երգիչ Գրեյգ Դեյվիդը «պայթեցրեց» դահլիճը՝ հանրահայտ հիթի կատարմամբՊետք է ամուր կապ ստեղծենք՝ պետությունների միջև առաջ գնալու համար. Գե Ջիլի Պուտինը հայտնել է, որ ինքը, Ալիևն ու Տոկաևն անհանգստացած են Կասպից ծովի ծանծաղացումովԷլթոն Ջոնը կորցրել է տեսողությունըԻնչո՞ւ են «ասֆալտին փռելով» բերման ենթարկել և ձերբակալել քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոյին» (Video)Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակըԱյս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. ՂազարյանՏարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդները.FIFPROՈրոնք են «Գուգլում» ամենաարագ աճող որոնված թեմաներըՕրգանիզմը մաքրող լավագույն ըմպելիքներըԱշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են. ՖԻՖԱԷրդողանը հավատացրել է, որ Սիրիայում իրադարձություններն իրեն «հանկարծակիի» են բերելԹեհրանում բողոքի ցույց է անցկացվում ընդդեմ Սիրիայում Անկարայի գործողություններիՎրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց. ԿոբախիձեԴեկտեմբերի 3-5-ը փակ կլինի Երևանի «Բարեկամության ուղեանցը»Մեր կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Իրանի փոխնախագահԲելառուսի ԱԽ պետքարտուղարը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունըԻնչպիսին կլինի եղանակը Հայաստանում դեկտեմբերինԱրա Մարտիրոսյանի դուստրը`Վիվիենը, նշում է ծննդյան տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈւԹՀովհաննիսյան Արծրունի մեյդան գալը կարող է շատ վատ նախանշան լինել.Armenian infoԵթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավորՀայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերըԲալթյան երկրները պատժամիջոցներ կկիրառեն Վրաստանի նկատմամբՀայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըՉանչարևիչի տպավորիչ ցուցանիշը` Կոնֆերենցիաների լիգայումԴատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամՌուսական և սիրիական զորքերը հարվածել են Հալեպում ահաբեկիչների դիրքերինՀերի՛ք է ինքներս մեզ խաբենք. Անաստաս ԻսրայելյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՀՀԿ֊ն հարգանքի տուրք մատուցեց Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակինԱտեստավորման քննությունների գերազանցիկը. փոխգնդապետ Արմեն ՀովհաննիսյանՇատ դեպքերում ոլորտի ազդեցիկ ֆիգուրները մնում են ազգիս իրավաբանի «կոկորդին».երբ առողջապահության համակարգը «բլանդում» է Ավանեսյանը. Newsmedia.amՍտիպված եմ մերժել Փաշինյանի խնդրանքըՏիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին(տեսանյութ)Էրդողանը կարող է 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը մեզ անհրաժեշտ է գոյատևելու համար․ ԶելենսկիԲժիշկը թվարկել է այն ապրանքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր ամանորյա սեղանին2013թ. Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, որոշվեց ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտՆոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևորՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԿԱԴՐԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անչափահասի նկատմամբ nտնձգության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել էՇոլցը ժամանել է ԿիևՇրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԵրբ ասում եմ՝ Նիկոլին ներել եմ, չի նշանակում, որ Նիկոլը ճիշտ էր. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Երևանի մանկապարտեզներից մեկում երեխա է մաhացել․ ի՞նչ է տեղի ունեցել, մանրամասներԴատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքըՔՊ-ից չկա մեկը, որն ինձ աջակցում է, նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի ինձ անձեռնմխելիությունից. Հովիկ ԱղազարյանԴու մանդատը վայր դնելու իրավունք չունես․ ինչ են քննարկել Նազարյանն ու Ռոբերտ Քոչարյանը«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ինՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 2«Իրավունք»֊ը ՌԴ ՏԱՍՍ գործակալությունում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top