Երեք պատերազմի մասնակցես, չզոհվես, ու քաղաքում սենց սպանե՞ն…
Հասարակություն
Մամուլում երեկ հայտնվեց տեղեկություն, որ գիշերը կրակոցներ են հնչել Նորագավիթում, որից հետո` հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը` հրազենային վնասվածքներով. 30-ից ավելի կրակված պարկուճներ են հայտնաբերվել:
Պարզվում է` սպանվածն արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մհեր Խաչատրյանն է: Ըստ հարազատների` սպանության պատճառ եղել է նրա արած դիտողությունը` երեխաներով լի փողոցում մեքենան արագ վարող մեքենայի վարորդին:
«Երեք պատերազմի մասնակցես, չզոհվես, ու քաղաքում սենց սպանե՞ն…», - դառը կսկիծով նշեց Մ. Խաչատրյանի հարազատներից մեկը: