Պատգամավորական անձեռնմխելիության եւ աշխատավարձերի տակ մի՛ պախկվեք. Լեւս Դավթյան Վստահեցնում եմ` գալիք ընտրություններին մասնակցելու ենք, պատրաստվում ենք դրան. Խուդավերդյան Լիանա Անթառանյանն իր նոր բեմադրությամբ միավորեց ռուս Մալվինային՝ իտալացի Պինոկկիոյի հետ 1955 սրտի զարկ՝ մեկ բեմում. Կասկադը շնչեց հայկական պարով Երկու միջուկային տերությունների միջև մարտեր. պայթյուններ և կրակոցներ որոտում են բոլոր կողմերից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (Տեսանյութ) Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄ ԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Լավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասին Հեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալ

Այսպիսով՝ Նիկոլը խոստովանեց, որ ամեն ինչ արել է դիտավորյալ

Վերլուծություն

Եվ այս­պես, Նի­կոլն ԱԺ վեր­ջին նիս­տին բա­ցեց նաեւ այն փա­կագ­ծե­րը, ո­րոնք թեեւ ի սկզբա­նե էլ հաս­կա­նա­լի էին, սա­կայն այլ բան, երբ այդ ա­մե­նը ստա­նում է «ինք­նա­խոս­տո­վան­ա­կան ցուց­մուն­քի» տեսք: Խոսքն այն մա­սին է, թե ի­րա­կա­նում ժա­մա­նա­կին ին­չի հա­մար Նի­կո­լը հա­սավ իշ­խա­նութ­յան, նաեւ, թե ինչ­քա­նով է կա­րո­ղա­ցել «իր հան­դեպ բարձր վստա­հութ­յու­նը» ար­դա­րաց­նել:

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ»

«2018-ից ա­մե­նա­մեծ պրոբ­լե­մը, ո­րի հետ մենք առնչ­վել ենք ԼՂ խնդրի հետ կապ­ված, հե­տեւ­յալն է ե­ղել, որ 2018-ի ապ­րի­լի դրութ­յամբ մի իրադ­րութ­յուն ենք ու­նե­ցել, որ մենք ան­խու­սա­փե­լիո­րեն պետք է գնանք զի­ջում­նե­րի ճա­նա­պար­հով, կամ պա­տե­րազ­մի ճա­նա­պար­հով»,- ԱԺ-ում հայ­տա­րա­րեց Նի­կո­լը: Ի­րոք այդ­պես է, ստիպ­ված էինք «զի­ջում­ներ ա­նել», թե Նի­կոլը դեռ շա­րու­նա­կում է փոր­ձել էա­ժան մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րով «ար­դա­րաց­նել» իր հո­ղատ­վութ­յուն­նե­րի շար­քը, այս­տեղ ա­մե­նաէա­կա­նը դա չէ: Այլ բուն փաս­տը. նա խոս­տո­վա­նում է, որ 2018թ.-ին, երբ ե­կավ իշ­խա­նութ­յան, ար­դեն իսկ մտա­ծում էր հո­ղատ­վութ­յան մա­սին: Միայն թե՝ էն ժա­մա­նակ «լե­զուն չէր պտտվում», որ՝ «Տենց բան ա­սեի»:

Ինչ ա­սել է «զիջում»՝ ըստ Նի­կո­լի: «Մեր զի­ջում­նե­րի սահ­մա­նը պետք է լի­նի 29 743 քկմ-ը»,- նո­րից պնդում է նա: Եվ սրա­նով էլ ա­վե­լորդ ան­գամ բա­ցում է ի­րա­կան պատ­մութ­յու­նը: Ով չգի­տեր, որ դեռ 2018թ.-ից էլ ա­ռաջ օ­րա­կար­գում էր 5 շրջան վե­րա­դարձ­նե­լու թե­ման՝ «5+2» բա­նա­ձե­ւով: Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նում, թե Հա­յաս­տա­նից դուրս, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նում ան­գամ ո­րե­ւէ մե­կի մտքով ան­գամ այդ պա­հին չէր անց­նում, որ դրա­նից զատ, հնա­րա­վոր է Ար­ցա­խի լիա­կա­տար հա­յա­թա­փում՝ ա­մեն ինչ տա­լով: Նի­կոլն էր, որ սկսեց, թե տե­սեք ինչ բա­նակ եմ կա­ռու­ցում, հե­տո՝ «Ինչ որ պետք է, դա էլ բա­նակ­ցում եմ», «Սկ­սում եմ զրո­յից», ա­մե­նա­լավ բա­նա­կը մերն է, ա­պա՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ՝ վերջ»: Ու հի­մա խոս­տո­վա­նում է, որ գի­տեր միան­գա­մայն հա­կա­ռա­կի մա­սին, այ­սինքն, որ այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով պար­զա­պես 2018թ.-ից ի վեր խա­բել է ժո­ղովր­դին: Խա­բե­լով հա­սել է վար­չա­պե­տի ա­թո­ռին՝ հիմ­նա­կան ծրա­գիր ու­նե­նա­լով՝ «զի­ջել» առն­վազն մին­չեւ «29 743 քկմ-ը»: Ու քա­նի որ այն ժա­մա­նակ «լե­զուն չէր պտտվում», մի քա­նի պա­տեր­ազ­մով ան­ցանք, հա­զա­րա­վոր զո­հեր ու­նե­ցանք, որ «պտտվեր»: Ա­սենք, ժա­մա­նա­կին նա էլ մի պահ խոս­տո­վա­նեց՝ կա­րող էինք այս ա­մե­նը տալ ա­ռանց պա­տե­րազ­մի, բայց տվեց պա­տե­րազ­մով՝ մի ամ­բողջ սե­րունդ կո­տո­րա­ծի մատ­նե­լով, բա­նա­կը պար­տութ­յան մատ­նե­լով եւ էա­պես թու­լաց­նե­լով: Հի­մա, երբ ա­մեն ինչ տվել-պրծել է, ար­դեն այդ ա­մե­նը սար­քել է, թե՝ «Իմ պարտքն է»: Բա 2018թ.-ին­ ա­սեիր, որ հենց ա­մեն ինչ տալն է «քո պարտ­քը», տես­նեինք քա­նի՞ մարդ «Նի­կոլ վար­չա­պետ» կգո­ռար կամ ձայն կտար:

Կրկ­նենք, գո­նե մեզ հա­մար սա նոր բան չէ. 2018թ.-ից սկսած բա­զում ան­գամ­ներ ենք ա­մե­նաու­ղիղ տեքս­տով նույն բա­նը պնդել, որ Նի­կո­լը ե­կել է ա­մեն ինչ տա­լու ծրագ­րե­րով: Եվ ոչ միայն հո­ղե­րի տես­քով, ո­մանց հա­մար ա­մե­նագլ­խա­վոր հար­ցը դեռ Նի­կո­լը չի լու­ծել, եւ դա էլ պարզ ի ցույց դրեց: «ՀԱՊԿ-ից դուրս ենք գա­լու, բա հո հետ չե՞նք գնա­լու»,- հայ­տա­րա­րեց նա. «Դուրս կգանք, դրա­նով վա­խեց­նո՞ւմ եք: Լավ ենք ա­նում, մենք կո­րո­շենք՝ երբ դուրս գանք: Բա ձեր կար­ծի­քով հա­ջորդ քայ­լը ո՞րն է, բա կա­րող ա՞ հետ գնանք: Ու­րիշ ճա­նա­պարհ չկա»: Նույն տո­նայ­նութ­յու­նը, ո­րով ժա­մա­նա­կին «ինչ ու­զում, բա­նակ­ցում էր»:

­Դուրս է գա­լիս, որ «գու­բերն­իա չդառ­նանք»: Այն­պի­սի «գու­բերն­իա», ինչ­պի­սին է հի­մա Բե­լա­ռու­սը, ո­րը, օ­րի­նակ, սե­փա­կան մի­ջու­կա­յին զեն­քի պաշտ­պա­նութ­յան տակ է: Դ­րա հա­մա՞ր է Նի­կո­լը ծայ­րա­հե­ղո­րեն սրում Բե­լա­ռու­սի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, որ հան­կարծ Հա­յաս­տա­նում ար­դիա­կան չլի­նի ՌԴ-­Բե­լա­ռու­սը: Մենք էլ Նի­կո­լի պատ­կե­րաց­րած «ա­զատ, ան­կախ Հա­յաս­տա՞նն» ենք, եր­կիր, ո­րի վայ վար­չա­պետն օ­րը մեջ ժո­ղովր­դին սպառ­նում է՝ էս մեկն էլ տանք, որ պա­տե­րազմ չլի­նի: Ու ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել, թե այդ ինչ­պես է հենց այդ սպառ­նա­լիք­նե­րի ա­րան­քում «ՀԱՊԿ-ից դուրս գա­լիս»: Ե­րե­ւի այս օ­րե­րին Հա­յաս­տան ե­կած ա­մե­րի­կա­ցի Ջեյմս Օ՛Բ­րա­յե՞նն է խնդրել, թե՞ Նի­կո­լը շատ վա­խե­ցավ Ա­լե­նից՝ Ա­մե­րի­կա­յի դես­պա­նի այ­ցից, թե ի­րեն կհա­նեն, Ա­լե­նը տե­ղում պա­հանջ­վո­ղը կա­նի:

­Վեր­ջա­պես, Նի­կո­լը նաեւ այն «հան­ճա­րեղ» մտքին հա­սավ, թե՝ «2022 թվա­կա­նի փետր­վա­րից եւ մի­գու­ցե դրա­նից ա­ռաջ էլ ԵԱՀԿ Մինս­կի խմբի ան­դամ­նե­րը միմ­յաց հետ չեն խո­սում: Այ­սինքն` ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, որ­պես այդ­պի­սին, դե ֆակ­տո գո­յութ­յուն չու­նի»: Շատ ճիշտ է ա­սում` միայն թե նո­րից ինքն ի­րեն մատ­նե­լով: «2022 թվա­կա­նի փետր­վա­րից եւ մի­գու­ցե դրա­նից» ա­ռաջ բազ­միցս ենք պնդել, որ Մինս­կի խումբ ի­րա­կա­նում չկա, դրա փո­խա­րեն Նի­կոլն ինքն է ստո­րագ­րել ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը՝ բո­լոր հար­ցե­րը տե­ղա­փո­խե­լով Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հար­թութ­յուն: Ա­վե­լին, որ Մինս­կի խմբի փաս­տա­ցի գո­յութ­յուն չու­նե­նա­լը Ա­րեւ­մուտ­քին դուրս է թո­ղել հա­րավ­կով­կաս­յան խա­ղա­տախ­տա­կից: Մինչ­դեռ, կա­րող ենք մեջ­բե­րել այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կո­լի եւ Ա­րո­յի բա­զում հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րով նրանք Մինս­կի խում­բը հա­մա­րում էին միակ եւ ան­փո­խա­րի­նե­լի, թե դրա մի­ջո­ցով պետք է լուծ­վեն բո­լոր հար­ցե­րը: Դեռ այն ժա­մա­նակ էր ակն­հայտ, որ դա ար­վում էր «ո­տա­տե­ղից զրկված» Ա­րեւ­մուտ­քին տա­րա­ծաշր­ջան նո­րից մուտ­քի ար­տո­նա­գիր տա­լու հա­մար: Ու հի­մա, երբ Նի­կո­լը պնդում է, թե՝ ի­րոք այն ժա­մա­նակ Մինս­կի խումբ չկա, դրա­նով հաս­տա­տում է՝ մի կող­մից ստո­րագ­րել է ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գիր, մյուս կող­մից՝ դի­տա­վո­րութ­յամբ եւ կեղծ պատր­վակ­նե­րով Ա­րեւ­մուտ­քի հա­մար հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ներ­քաշ­վե­լու ճա­նա­պարհ է բա­ցել: Արդ­յուն­քում, ե­թե մինչ այդ կար մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ` տա­րա­ծաշր­ջա­նում հաս­նել կա­յու­նութ­յան, ընդ ո­րում, Ար­ցա­խը թող­նե­լով հա­յաբ­նակ, Նի­կոլ-Ա­րո­յի այդ կուր­սի պատ­ճա­ռով հա­սանք ներ­կա փաս­տա­ցի վի­ճա­կին:

ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ

­Բայց բա­վա­կան է Նի­կո­լի մա­սին, ա­ռա­վել եւս, կրկնենք, որ ո­րե­ւէ նոր բան այս­տեղ չկա. նա պար­զա­պես հաս­տա­տեց այն, ինչն ակն­հայտ էր 2018թ. ապ­րի­լից սկսած: Այլ հարց, թե այս ար­դեն բա­ցա­հայտ ինք­նա­խոս­տո­վա­նութ­յունն ի՞նչ է նշա­նա­կում, սա վերջ­նա­կա­նա­պես ո՞ւր է տա­նում Հա­յաս­տա­նը:

Այն, որ «գու­բերն­իա» չլի­նե­լու միակ այ­լընտ­րան­քը «վի­լա­յեթ» լի­նելն է, դա հաս­կա­նում են բո­լո­րը: Նի­կոլն ու մյուս նի­կո­լան­ման­նե­րը, ի­հար­կե, խո­սում են նաեւ ԵՄ-ից, ԱՄՆ-ի հետ «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նից» եւ այլն: Օ­րի­նակ՝ ոմն Զա­վե­նիչն օ­րերս ի­րեն էր կո­տո­րում, թե ե­կեք հան­րա­հա­վաք ա­նենք ԵՄ մտնե­լու հար­ցով: Մի պահ մտա­ծում ես, թե մի­գու­ցե այս մար­դիկ ի­րենք է՞լ են հա­վա­տում, թե ինչ են ա­սում, ինչ­պես, օ­րի­նակ, «6-րդ պա­լա­տի Նա­պո­լեո­նը»: Բայց չէ, գո­նե պե՞տք է հաս­կա­նա­յին, որ ԵՄ-ում թքած ու­նեն՝ հան­րաք­վե ա­րել ես, թե՝ ոչ, ԵՄ-ն­ ինքն է ո­րո­շում՝ սրան-նրան վերց­նի՞, թե՝ ոչ: Չ­նա­յած, կա­րե­լի է հաս­կա­նալ, թե Զա­վե­նիչն ի­րա­կա­նում ինչ է ա­ռա­ջար­կում. պետք է հան­րաք­վեի մա­կար­դա­կով Հա­յաս­տա­նին կա­պել «եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յուն» կոչ­վա­ծի հետ, որ ե­թե գա այլ իշ­խա­նութ­յուն, այդ ուղ­ղութ­յան վրա մնա­լու օ­րենսդ­րա­կան պար­տադ­րանք ու­նե­նա, դրա հիմ­քով աղ­մուկ կսար­քեն, «հե­ղա­փո­խութ­յուն» կփոր­ձեն ա­նել: Նույ­նը ԱՄՆ-ի հետ «ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն» է, ո­րի ուղ­ղութ­յամբ աշ­խա­տում է Ա­րոն: Հա­յաս­տա­նը ԱՄՆ-ի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե՞ր. մեկ լու­մա­յի խելք կու­նե­նա՞ լրջո­րեն նման բա­նի հա­վա­տա­ցո­ղը: Այն ԱՄՆ-ի, ո­րի հետ Հա­յաս­տա­նի ա­ռեւ­տու­րը, այն է՝ տնտե­սա­կան կա­պե­րը զրո­յին մոտ մե­ծութ­յուն է: Այն ԱՄՆ-ի հետ, ո­րի հա­մար ան­գամ եվ­րո­պա­կան երկր­նե­րը վա­սա­լից այն կողմ չեն կա­րող անց­նել: Պար­զա­պես, պետք է մի թուղթ, որ հա­յաս­տան­յան ա­պա­գա իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար փա­կու­ղի­ներ ա­ռաջ բե­րի:

Այս­պի­սով, որ Ա­րեւ­մուտ­քի հա­մար Հա­յաս­տա­նը ԶՐՈ ար­ժեք ու­նի, ան­գամ նի­կոլ­յան խուն­տա­յում ե­րե­ւի հա­մոզ­ված են: Որ Հա­յաս­տա­նի տա­րածքը պետք է ըն­դա­մե­նը հա­կա­ռու­սա­կան եւ հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար, դա եւս: Որ այդ դեպ­քում Ա­րեւ­մուտ­քը, որ­պես վե­րա­կա­ցու, կար­գե­լու է Թուր­քիա­յին, դա էլ է միան­շա­նակ. ա­րեւմտ­յան ո­րե­ւէ այլ եր­կիր, ընդ­հուպ՝ ԱՄՆ-ն տա­րա­ծաշր­ջա­նում այն ռե­սուր­սը չու­նի եւ չի կա­րող կենտ­րո­նաց­նել, որ կա­րո­ղա­նա ան­ձամբ ստանձ­նել վե­րա­կա­ցո­ւի ֆունկ­ցիան:

Այն, որ Հա­յաս­տա­նի, Նի­կո­լի լեզ­վով ա­սած, «գու­բերն­իա» չլի­նե­լու միակ այ­լընտ­րան­քը «վի­լա­յեթ» լի­նելն է, դա միան­շա­նակ է: Միայն թե այս­տեղ է, որ Նի­կո­լի հա­մար շատ բան թարս է գնում՝ Ար­ցա­խը տա­լուց ի վեր: Հա­յաս­տա­նի «վի­լա­յեթ» դառ­նա­լը միայն Նի­կո­լից կամ անգ­լո­սաք­սե­րից չէ, որ կախ­ված է: Ա­լիեւն ու նրա­նից էլ ա­ռաջ՝ էր­դո­ղա­նը նաեւ պետք է կա­րո­ղա­նան (ցան­կա­նա­լու մա­սին չենք խո­սում, ի­հար­կե, ցան­կա­նում են, ան­գամ՝ ե­րա­զում այդ մա­սին) հաս­նել, ա­պա՝ կա­յու­նաց­նել Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թա­ցու­մը: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ սուր բա­խում ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հետ…

 






Պատգամավորական անձեռնմխելիության եւ աշխատավարձերի տակ մի՛ պախկվեք. Լեւս ԴավթյանՎստահեցնում եմ` գալիք ընտրություններին մասնակցելու ենք, պատրաստվում ենք դրան. ԽուդավերդյանԼիանա Անթառանյանն իր նոր բեմադրությամբ միավորեց ռուս Մալվինային՝ իտալացի Պինոկկիոյի հետ1955 սրտի զարկ՝ մեկ բեմում. Կասկադը շնչեց հայկական պարովԵրկու միջուկային տերությունների միջև մարտեր. պայթյուններ և կրակոցներ որոտում են բոլոր կողմերից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (Տեսանյութ) Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուսԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸԼավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասինՀեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալՉԼ. «Արսենալ»-ՊՍԺ. Մեկնարկային կազմեր Մխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասինՎարդան Ղուկասյանի (ԴՕԿ) անհետացման օպերացիան. Էդմոն ՄարուքյանՑանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու. «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի շնորհիվ ավագանի դարձան, նոր հասկացա՞ն, որ նա հայհոյում է. Անուշ ԳինոսյանՓաշինյանի ապազգային խոսքերը վտանգավոր են մեր ժողովրդի և պետության համար. Գառնիկ ԴանիելյանԽորհրդային կենցաղային տեխնիկա. ինչպիսի՞ն էին դրանք և ինչո՞ւ անհետացանԴարչինը կարող է թուլացնել դեղամիջոցների ազդեցությունը. Food ChemistryՈւժգին պայթյուն Իրանում. ինչ է տեղի ունեցելՍահմանապահ զինվորի մահվան գործով կա ձերբակալված․ զինվորին ինքնասպանության են հասցրել․ բացառիկ մանրամասներԻնչ հավաք է կազմակերպել Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հյուրատանը. «Իրավունք»Եվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինԲեռլինում «Անմահ գնդի» երթի ժամանակ արգելել են գեորգիևյան ժապավեններն ու ցանկացած դրոշԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետԻնչպես են կատուները ընտրում, թե որ տիրոջ հետ քնել, և ինչն է ազդում նրանց որոշման վրաՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվում Շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱնցյալ տարի Բայդենը արտաբերել էր, «ցեղասպանություն» եզրույթը, մեկ տարվա մեջ ի՞նչ փոխվեց. ԲալասանյանԱՄՆ-ն շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս է գալիս. ԲալասանյանՍահմանապահ զինծառայողի կյանքից զրկվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է1 ժամում` 20 կլինիկական մաh. Ռուբեն Մաթևոսյանը`կյանքի դեմ մղած պայքարի մասին.starnews.amԱնաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, և նրա ընտանիքը Հայաստանի քաղաքացիություն են ստացելՈրոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռի արձագանքը՝ Վազգեն սրբազանինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրաՄինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. օրենսդրական նախաձեռնությունՔաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԲացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՍկանդալ. Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր ԱրցախբանկումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՄասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըՀնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETԱրամ Զավենիչի սիրտը եվրոփոխվարչապետի պաշտո՞ն է ուզում. «Իրավունք»Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՈւնենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա ՀակոբյանՈղբերգական վթար, վիրավորներից մեկը մաhացել էԺաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբԱվարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՇՏԱՊ.Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկելՄեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top