Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինք Քլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածու Ալիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ «Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալ ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում է Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններից Ինչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի Հովհաննիսյան Երբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամ Հոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալում

Երկիրը տանում են գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու. Արա Վարդանյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

— Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները` ի՞նչ եք կարծում` Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞:

— Ընդհանրապես, եթե տեսնենք 6 տարի է` ի՞նչ են սրանք անում, ապա դժվար չէ հանգել այն մտքին, որ ի սկզբանե նպատակ եղել է Արցախի հանձնումը եւ Ռուսաստանի Դաշնության այս տարածաշրջանից դուրս բերելը։ ՀԱՊԿ-ից դուրս գալը տեղավորվում է այդ երկու գաղափարների մեջ: Արցախից արդեն իրենք ազատվել են: Հիմա, կարծես թե, փորձում են ՀԱՊԿ-ից դուրս գալով ստեղծել նախապայման, որպեսզի Ռուսաստանն արդեն ասի, որ դուք եթե այստեղից դուրս եք գալիս, ես էլ իմ զորքերն եմ հանում, կամ` ԵԱՏՄ-ից էլ եմ ձեզ հանում:

Այսինքն` մնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական սղումը։ Իհարկե ակտիվ գործողություններում ես էլ եմ տեսնում որոշ խնդիրներ, բայց նաեւ արդար լինելու համար պետք է ասեմ, որ խնդիրների գերակշիռ մասը գալիս է մեր պահվածքից: Այսինքն, դու չես կարող ակնկալել, որ, օրինակ, Ջերմուկի վրա հարձակման ժամանակ ՀԱՊԿ-ը լիիրավ ինչ-որ գործողություններ կիրականացներ, քանի որ դրանից ամիսներ առաջ դու Գորիսում եւ Կապանում ճանապարհն ես հանձնում, որն, ըստ բոլոր քարտեզների, քոնն է: Հիմա ՀԱՊԿ-ի մասնակից երկրների մոտ էլ, իհարկե, հարց է սկսում ծագել, թե ո՞րն է Հայաստանի սահմանը եթե Հայաստանի վարչապետն ամեն օր արթնանում է եւ ինչ-որ նոր սահմանների մասին է խոսում: Հենց դրանով կարելի է նաեւ պայմանավորել ՀԱՊԿ-ի նման պահվածքը: Ավելին, ՀԱՊԿ-ն առաջարկել էր ուղարկել դիտորդական միսիան, նաեւ զորավարժություններ անել, նաեւ զենքով եւ զինամթերքով աջակցել Հայաստանին, բայց այդ ամենը մերժելով` Հայաստանը ասում էր քաղաքական հայտարարություն արեք, որը համարժեք չէ այն առաջարկին, որն անում էր ՀԱՊԿ-ը: Այսինքն, ակնհայտ է, որ նպատակն է ՀԱՊԿ-ից դուրս գալը եւ Ռուսաստանին այստեղից հանելը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Բելառուս այլեւս չգնալու մասին։ Սա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել:

— Այո, Ազգային ժողովում հայտարարեց Բելառուսի հետ կապերի խզման մասին: Սա էլ բավական տարօրինակ է հնչում: Այսինքն, դու գնում ես Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` մի երկրի նախագահի, որը բացահայտորեն բռնել էր Ադրբեջանի ձեռքը եւ քո դեմ էր պատերազմում, սպանում էր հազարավոր հայ քաղաքացիներին, իսկ Լուկաշենկոյի արած անմիտ հայտարարությունների պատճառով ասում ես` Բելառուս էլ չենք գնա: Այստեղ այլ հարց էլ կա. եթե դու ինքդ ասում ես, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ապա, ըստ քեզ, ո՞րն է Լուկաշենկոյի ասածի մեջ սխալ: Ես ինքս չեմ հասկանում: Այսինքն, ինձ համար Լուկաշենկոյի ասածն ամբողջապես սխալ է, սակայն Նիկոլի համար պետք է, որ որեւէ սխալ չլինի: Այո՛, Նիկոլն է ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ Բելառուսում հայտարարել է, որ ես մասնակից եմ լինելու Արցախի վերականգմանը:

Հիմա այստեղ այլ հարց է, որ Հայաստանի ընդդիմադիր սեգմենտը կամ այն բոլոր քաղաքացիները, որոնք դեմ են եղել Արցախի հանձմանը եւ կան, ապա այդ մարդիկ կարող են շատ վատ ընդունել Լուկաշենկոյի ասածները, բայց Նիկոլն ուղղակի իրավունք չունի: Ինքն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախն ամբողջությամբ հանձնվի: Հիմա էլ, որ ասում է, թե մասնակիցն է լինելու Արցախի վերականգմանը։ Ինքն ասում է, որ ես այդ երկիր այլեւս չեմ գնա: Ավելին, Լուկաշենկոն, այցելելով Շուշի, ասում է, որ դա դրախտ է, որին ինքն ականատեսն է եղել եւ աշխարհում որեւէ տեղ նման բան չի տեսել, իսկ, օրինակ, Նիկոլի համար Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր: Միգուցե, հենց դրա պատճառո՞վ է նեղվել:

Մինչդեռ ընդհանուր առմամբ պետք է գիտակցենք, որ` այո՛, այս իշխանությունները Հայաստանը տանում են, կարելի է ասել, գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու: Այսինքն, մենք ունենալու ենք խայտառակ կորուստներ՝ թե՛ տարածքային, թե՛ մարդկային եւ, ի վերջո, հայտնվելու ենք ինչ-որ ծանրագույն իրավիճակում, տարբեր սցենարների ներքո: Դա լինելու է կա՛մ ուկրաինական, կա՛մ սիրիական սցենար, կամ կարող է նաեւ շատ ավելի վատը լինել եւ Հայաստանը բաժանվի ուղղակի մի քանի պետությունների միջեւ:

Օրինակ, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի: Սրանք բոլոր հնարավոր սցենարներն են, եւ որքան ուշ դա գիտակցի հայ ժողովուրդը, այնքան ավելի վատ է լինելու մեր վիճակը: Նույնը եղել է նաեւ Արցախում: Այժմ Նիկոլն անընդհատ գցում է Արցախի վերջին ղեկավարի վրա Արցախի հանձման խնդիրը, բայց նա ակնհայտ կերպով սուտ է խոսում: Այսինքն, Արցախը հայտնվել է մի իրավիճակում, անկախ նրանից, թե ով է Արցախի նախագահը։ Ինչ տեղի ունեցավ, տեղի էր ունենալու: Հիմա Հայաստանը շատ մոտիկ է այդ կետին, եւ ես բազմիցս ասել եմ, որ Նիկոլին պետք է շուտափույթ հեռացնել, որովհետեւ եթե մենք ձգձգենք, ապա Նիկոլի հեռացումն արդեն մեզ ոչ մի բանով այլեւս չի փրկի: Պարզապես կհայտնվենք Արցախի կարգավիճակում:

Ի՞նչն է խանգարում Հայաստանին լքել ՀԱՊԿ-ը, եթե արդեն իսկ չի մասնակցում այս ռազմական դաշինքի ոչ մի միջոցառման։

— Տեսեք, ինձ թվում է նյարդերի խաղ է գնում, բայց նաեւ կասկած չունեմ, որ Արեւմուտքն իրեն ստիպելու է ուշ, թե շուտ հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանը եւ դուրս կգա: Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսը հատկապես տարբեր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանում են Հայաստան եւ Նիկոլին տալիս են նոր հրահանգներ, թե ինչ ինքը պետք է անի: Ակնհայտ է, որ Նիկոլի այսօրվա իշխանությունը պահպանվում է միայն Թուրքիայի, Ադրբեջանի եւ որոշ արեւմտյան երկրների աջակցության շնորհիվ ու, իհարկե, ոստիկանության:

Այսինքն, եթե մենք վերհիշենք Հայաստանում վերջին 30 տարվա մեջ տեղի ունեցածները, ապա նույնիսկ մեկ ցուցարար վնասելու դեպքում մենք հիշում ենք, որ արեւմտյան տարբեր երկրների եւ Եվրոպական միության անդամ երկրների դեսպանություններում վայնասուն էին դնում՝ է՛լ հայտարարություն, է՛լ ինչ-որ կոշտ բաներ, վախեցնում էին սանկցիաներով: Այժմ մի քանի տարի է արդեն ցուցարերներին է՛լ ծեծում, է՛լ ջարդում, է՛լ սպանում եւ ինչ ասես անում են, սակայն եվրոպական երկրները լուռ են։ ԱՄՆ-ն լուռ է, դեռ ավելին` գալիս են այստեղ, ողջունում են դեմոկրատական փոփոխությունները Հայաստանում:

Ակնհայտ է, որ այս մարդը իշխանության մնալու դիմաց պատրաստ է ամեն ինչի եւ դա հասկացել են ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Թուրքիայում ու Ադրբեջանում, դրա համար էլ իր վզին դնում են ինչ-որ նոր խնդիրներ։ Օրինակ` Տավուշի գյուղերի հանձնումը, հաջորդը կդնեն նաեւ Ջերմուկի հանձնումը եւ հետո` Երեւանի, Սիսիանի, ապա Սյունիքի ամբողջական հանձնումը: Ինքը ամեն ինչ անելու է միայն մեկ բանի համար, որպեսզի մնա իշխանության եւ իրեն թույլ են տալու, որ ինքը Հայաստանում անի ինչ ուզենա՝ միայն թե մնա իշխանության: Եթե իրենց պետք լինի հրապարակի մեջտեղը, ասենք, գլխատեն մարդկանց, ապա ինքը դա կանի, իսկ Եվրոպական միությունը դա միայն կողջունի:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալումՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարըԼոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանքՏեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնըՕտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահՌուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ ԱսադինՌոբերտ Քոչարյանը գրառում է կատարելԼոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներՌուսաց լեզուն երկրորդական պլան մղելը համարում եմ դավաճանական քայլ. Գայանե ՆերսիսյանԻսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. ԷրդողանՌուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)Մաշկի խնամքի միջամտություն՝ սաղմոնի սերմնահեղուկի ներարկմամբ․ այն փորձել է Քիմ ՔարդաշյանըԻգոր Տալկովի սպանության գործով կհարցաքննվեն Օլեգ Գազմանովը, Իգոր Նիկոլաևը, Նատաշա Կորոլևան, Բոգդան Տիտոմիրը, Ալեքսանդր Ցեկալոն և ԼոլիտանՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆԱսֆալտը շոգից հալվել էՀանրապետականները վերանայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը. Fox NewsՀիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի. Հաջիեւը ուլտիմատում է ներկայացրել«Իսկանդեր-Մ» հրթիռները ճշգրիտ հարված են հասցրել ուկրաինակն երկու ռազմական էշելոններին (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. վառելիքի ճգնաժամ է սպառնումԹալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբԱլկոհոլային լյարդի հիվանդություն. ինչպե՞ս հասկանալ, որ ձեր լյարդը մահանում էԿենդանակերպի այս 3 նշանների կյանքում նոր էջ կսկսվի 2024 թվականի հուլիսի վերջինԵս կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր ԱրմենիաԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. ԼուսանկարՎերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերըՖրանսիայում որոշ ռուս լրագրողների զրկել են ամառային օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքիցԵս չեմ ընդունում անտարբեր մտավորականներին. Ժասմեն Ասրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода