Առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց. Գեղամ Մանուկյանն ահազանգում է
Ներքաղաքական
«Այս պահին գործընկերոջս՝ Արման Ղազարյանի եւ փաստաբանների հետ Եղեգնաձորում, Վայոց Ձորի քննչական վարչությունում ենք, ուր առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց: Չեն թույլ տալիս նրանց իրավունքները պաշտպանել փաստաբաններին, չեն տրամադրում տեղեկություններ...», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: