2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԿԱԶԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ «BRICS» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
Սպորտ
Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ 98 կգ քաշային ԱՐՍԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ և 64 կգ քաշային ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, բրոնզե մեդալ են նվաճել ՌԴ Կազան քաղաքում անցկացվող Սամբոյի «BRICS» մարզական խաղերում։ Նշենք, որ այս մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ ունի սամբո, կարատե, ուշու, սեղանի թենիս, մարմնամարզություն և կոխ մարզաձևերում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ



