Ռուսնրը առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep State Պեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրը Եթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Բոլթոն Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինք Քլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածու Ալիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ «Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալ ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում է Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններից Ինչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ

Կառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում․Բաբկեն Պիպոյանը գազալցակայանի պայթյունի հետքերով

Հանդիպում

Հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով 7 անձ հոսպիտալացվել է։ Նմանատիպ դեպքեր եզակի չեն: Արդյո՞ք յուրաքանչյուր դեպքից հետո չեն արվում անհրաժեշտ հետևություններ,  ինչի՞ հետևանք են նման պատահարները։ Ինչո՞ւ պատասխանատվության ենթարկվողներ չեն լինում, ինչո՞ւ է հանրային անվտանգությունը ստորադասվում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից, ով նկատեց․

– Ցավոք, դժբախտ պատահարներ մենք ունենում ենք, ու էլ ավելի ցավով պետք է ասեմ, որ մեզ մոտ դա՝ «մի հատ փորձանք էր, եղավ» չէ, որովհետև փորձանքն աշխարհի յուրաքանչյուր երկրում կարող է լինել մեկ անգամ, բայց, հաշվի առնելով մեզանում դեպքերի քանակը, պարբերականությունն ու մնացած փաստերը, հասկանում ենք, որ ոչ թե փորձանք էր՝ եկավ, այլ հասկանում ենք, որ այդ ամենն օրինաչափություն է, ցավալիորեն օրինաչափ։ 

Խնդիրը պետք է դիտարկել հետևյալ կերպ․ գազալցակայան, որը ստուգված չէ, ու եղավ պայթյուն, և գազալցակայան, որը ստուգված է, ու եղավ պայթյուն՝ սրանք էականորեն տարբեր բաներ են։ Շատ վատ է, որ, օրինակ՝ երկրում լինի գազալցակայան, որը ստուգված չէ, ու եղել է պայթյուն, ինչ-որ իմաստով պետական կառույցները կունենային իրենց մեղավորության չափը, որ չեն ստուգել, լավ չեն դիտարկել, ու առնվազն արդար չէր լինի հավասար պատասխանատվություն դնել բիզնեսի հետ։ 

Իսկ երբ որ դու տեսնում ես, որ գործ ունես մի գազալցակայանի հետ, որը ստուգվել է երկու տեսչական մարմինների կողմից, որոնք կոչված են անվտանգություն ապահովելու, ու դրանից հետո այդ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, այս դեպքում արդեն ոչ միայն պետական օղակները բիզնեսի հետ հավասար պատասխանատու են, այլև ավելի են պատասխանատու, որովհետև իրենք հարկատուների վճարած հարկերից են աշխատավարձ ստանում ու կոչված են անվտանգություն ստուգել, անվտանգություն ապահովել։ 

Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ տնտեսվարող սուբյեկտը, որի գործունեությունը պետք է կասեցված լիներ, որը հրդեհային անվտանգության կանոններին չի բավարարել, աշխատել է։ Հիմա տեսչականը կասի՝ ես կասեցումը տվել եմ, անընդհատ չեմ գնա, բայց պետք է հասկանանք, որ մի տեսչական մարմին չէ, գործադիրն ամբողջական համակարգ է, տեսչականն ունի տեսչականը համակարգող գրասենյակ, գրասենյակն ունի կառավարության աշխատակազմ։ 

Կարող է պարզվի, որ ներքին գործերի նախարարությունը արդեն պետք է գնար, բերետավորները պետք է ոչ թե 80 հոգով հարձակվեին մի հոգու վրա, այլ պետք է գնային ու թույլ չտային այդ գազալցակայանի գործունեությունը, որովհետև տեսչական մարմինը կասեցրել էր, ու բիզնեսը վտանգավոր գործունեություն էր ծավալել։ Ավելին ասեմ, շատ կարճ ժամանակ առաջ մենք ունեցանք «Սուրմալուի» պայթյունը ու տեսչական համակարգում առկա խայտառակ վիճակի դրսևորումը մենք տեսել ենք դեռևս այդ ժամանակ։ 

Բայց Կառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում, ու, ըստ էության, ստուգող մարմիններից գործադիրին հետաքրքիր են բացառապես Պետեկամուտների կոմիտեի ստուգումները, որովհետև բյուջե մուտք է ապահովում, իսկ այն մնացած կառույցները, որոնք կոչված են անվտանգություն ապահովելու, չեն հետաքրքրում։ Այս կառույցների հանցավոր անգործությունը չի անհանգստացնում գործադիրին։ 

Գործադիրում համակարգի անպատասխանատու լինելն արդեն ճյուղավորվել է, արմատ է տվել, այսինքն՝ ներքևի օղակն անպատասխանատու է, որովհետև իր բաժնի պետն է անպատասխանատու ու այսպես շարունակ՝ մինչև գործադիրի ղեկավարը։ Այս անպատասխանատվությունը արմատացած է համակարգում, ու ավելին ասեմ՝ անպատասխանատվության խորացումն էլ շատ ավելի խոր արմատներ 

– Պարո՛ն Պիպոյան, իսկ ինչո՞ւ պատասխանատվության ենթարկվողներ չեն լինում, ինչո՞ւ է հանրային անվտանգությունը ստորադասվում։

– Հիմա, եթե գործադիրին հարցնենք՝ կասի, դե, պայթյունից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում մենք արել ենք փոփոխություն, օրինակ՝ պայմանական միջին օբյեկտին փոխարինել ենք մյուսով: Նախ՝ հարց է առաջանում՝ ավելի լավո՞վ ենք փոխարինել, թե՞ վատով, բայց անձերի խնդիր չէ, անձով չես կարող խնդիր լուծել։ Երբ դու ունես վատ ավտոմեքենա, որի արգելակները չեն աշխատում, դու այդ մեքենան շահագործում ես, վարորդը վթարի է ենթարկվում, հետո դու ասում ես՝ լավ, որ էդպես է, ես կփոխեմ վարորդին։ Երբ որ գործադիրը չի հասկանում՝ ինչի՛ հետ գործ ունի, խնդիրը չի հասկանում, այս պատկերն է լինում։ 

Ես չեմ էլ հիշում արդեն, թե քանի անգամ եմ խոսել տեսչական համակարգի անարդյունավետության մասին։ Երբ որ դու անձ ես փոխում, սա բոլոր ոլորտներին է վերաբերում, դա որևէ նոր արդյունք չի տալու, եթե համակարգը նույնն է: Անձերի փոփոխությունը կարող է փոփոխություն բերել, երբ նոր անձը համակարգային այլ պատկերացում ունի, երբ նոր անձը պետք է այդ փչացած արգելակներով մեքենան վարի, պարզ է, որ նա էլ է վթարի ենթարկվելու։ 

Դեմ չեմ, որ կարող են վատ լինել և՛ մեքենան, և՛ վարորդը, բայց անգամ ամենալավ վարորդը, եթե գալիս է՝ պետք է ասի, մինչև ես այս մեքենան չվերանորոգեմ, չեմ վարի այն, եթե ինչ-որ մեկը գալիս ու համաձայնում է վարել, նշանակում է ինքն ավտոմատ վատ վարորդ է։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկն այսօրվա համակարգում համաձայնում է ղեկավարել, դա ավտոմատ նշանակում է, որ ինքը վատ ղեկավար է, որովհետև ինքը պետք է նախ համակարգը փոխի։

Հիմա արձանագրված է խնդիրների շարք, որոնք լուծված չեն, դա ուղիղ նշանակում է, որ մենք պետք է ոչ թե զարմանանք, այլ շնորհակալ լինենք Աստծուն իր բարեհաճության համար, որովհետև Աստծո բարեհաճությամբ է, որ այս դեպքերն ուշ-ուշ են լինում։ Շատ ավելի օրինաչափ կլիներ, որ շուտ-շուտ լինեին, որովհետև դու վտանգն արձանագրել ու գնացել ես։ Երբ որ դու նստում ես ճյուղի վրա ու այդ ճյուղը կտրում ես, ինչ-որ պահի պետք է ընկնես, որովհետև ճյուղի վրա նստած՝ ճյուղը չեն կտրում։ 

 

 






Ռուսնրը առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալումՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարըԼոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանքՏեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնըՕտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահՌուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ ԱսադինՌոբերտ Քոչարյանը գրառում է կատարելԼոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներՌուսաց լեզուն երկրորդական պլան մղելը համարում եմ դավաճանական քայլ. Գայանե ՆերսիսյանԻսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. ԷրդողանՌուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)Մաշկի խնամքի միջամտություն՝ սաղմոնի սերմնահեղուկի ներարկմամբ․ այն փորձել է Քիմ ՔարդաշյանըԻգոր Տալկովի սպանության գործով կհարցաքննվեն Օլեգ Գազմանովը, Իգոր Նիկոլաևը, Նատաշա Կորոլևան, Բոգդան Տիտոմիրը, Ալեքսանդր Ցեկալոն և ԼոլիտանՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆԱսֆալտը շոգից հալվել էՀանրապետականները վերանայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը. Fox NewsՀիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի. Հաջիեւը ուլտիմատում է ներկայացրել«Իսկանդեր-Մ» հրթիռները ճշգրիտ հարված են հասցրել ուկրաինակն երկու ռազմական էշելոններին (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. վառելիքի ճգնաժամ է սպառնումԹալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբԱլկոհոլային լյարդի հիվանդություն. ինչպե՞ս հասկանալ, որ ձեր լյարդը մահանում էԿենդանակերպի այս 3 նշանների կյանքում նոր էջ կսկսվի 2024 թվականի հուլիսի վերջինԵս կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր ԱրմենիաԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. Լուսանկար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода