Քենիայից ժամանած եղբայրներից Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) հունիսի 10-ին Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։
Արսեն Բաբայանը հայտնել էր, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա։
Պաշտպանի խոսքով՝ ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես «Սրբազան շարժմանը» նրանց մասնակցությամբ։
Այնուհետև պաշտպանը հայտնեց, որ Սարգսյան եղբայրներն ազատ են արձակվել։
Սակայն Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 2 ամսով, թույլ չեն տալիս շփվել լրատվամիջոցների հետ