Եւ դեռ հարց է՝ հաջորդ իմ դատավարությունը կլինի հայկական դատարանու՞մ, թե՞ Բաքվի․ Վարդանյան Փաշինյանը գնում է դեպի անցյալ, և դա կարող է շատ թանկ նստել հայկական պետականության վրա Հայե՛ր, ժամանակն է. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը. Բորել ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ Նախկին ընկերոջն է դանակահարել. Բացառիկ մանրամասներ Ռանչպարում 17-ամյա աղջկա կողմից իրականացված դանակահարության գործով Արտառոց դեպք․ քաղաքացին հայտնել է, որ պատրաստվում է ինքնաuպան լինել «Աջարաբեթ»-ով 5 մլն կnրցնելու պատճառով Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Ջորջ Սորոսն ու նրա որդին պաշտպանել են դեմոկրատ Հարիսի թեկնածությունը

Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկան

Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանն այսօր կդառնար 23 տարեկան: «Մեր արեւաբաց, մեր ուրիշ, մեր չկրկնվող տեսակ՝ Էրոոո՜ս, հավերժ 19֊ը, բայց արդեն 23… Մենակ Աստված գիտի հոգիս ոնց է ալեկոծվում քո լռությունից ու քո բացակայությունից։ Շնորհավոր կյանքս...», - գրել է Էրիկի մայրը՝ ՎԻՈԼԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆՑԸ եւ հրապարակել Էրիկի ծննդյան տորթը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» գրությամբ: 

Նռնականետորդ Էրիկ Խաչատրյանը Հադրութի 2-րդ գումարտակից էր, ով կիսատ թողնելով բուհական կրթությունն՝ անցել էր ծառայության, բայց անմահացավ պատերազմի թեժ մարտերի երրորդ օրը՝ դիպուկահարի գնդակից… «Իրավունքի» հետ զրույցում Էրիկի մայրը պատմում էր, որ որդուն մարտական ընկերները «Երգիչ Էրո» էին ասում՝ լավ երգում էր, անսպառ հումոր ուներ եւ հայրենասիրական ամուր ոգի. «Նա այնքան հայրենասիրությամբ տոգորված տղա էր, որ այդ ամենն իր մեջ արդեն կար: Չեմ կարող ուղղակի նկարագրել, պարզապես, կարելի է թերթել իր տարիների նկարները, որտեղ հիմնականում զինվորական համազգեստով է բոլոր միջոցառումներին: Ավելին ասեմ՝ դպրոցում մասնակցում էր միայն զինվորական միջոցառումներին, մյուսներից հրաժարվում էր: Հայրենասիրական միջոցառումներին՝ անկախությանը, Մայիսյան եռատոնին, Մոնթեին, Վազգենին, Կարոտին, Բեկորին (Աշոտ Ղուլյան) նվիրված տեսադասերին էրիկը միշտ առաջնագծում էր, առաջին շարքերում էր: Նա անգամ ուներ իր ընտրած հերոսին՝ Կարոտին (Մկրտչյան): Ես երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ հենց Կարոտը… Այսօր կարոտը դարձավ մեր կյանքի ուղեկիցը. ինքը գնաց, կարոտը թողեց մեզ…»:

Ի դեպ, Էրիկի հայրը խաղաղապահ է եղել, զինվորականի ու հայրենասիրության թեման անընդհատ շոշափվել է Խաչատրյանների տանը: Տիկին Վիոլետան հիշում էր, որ իրենց ընտանիքը հայրենասիրությամբ է ապրել ու շնչել. «Մի դեպք եմ ուզում հիշել. երբ հայրը խաղաղապահ առաքելությունն իրականացնելուց հետո եկել էր Իրաքից, զենք էր բերել հետը: Էրիկը տակավին 4-5 տարեկան էր այդ ժամանակ եւ պահարանի վերեւից զենքը «թռցրել էր» ու ընկերների հետ փախել տանից: Իհարկե, մեզ հաջողվեց շուտ բռնել: Չարաճճի էր ու սիրում էր զենք, զինվորական համազգեստ եւ հայրենասիրական երգեր: 7 տարի հաճախել է երգի եւ այդ ուղղությամբ էլ պետք է շարունակեր: Ի դեպ, զորախումբը ճաշարան գնում էր՝ երգելով իր առաջնորդությամբ»: 

Թե ի՞նչ էր էրիկը պատմում պատերազմից, երբ վերջին օրերին կարողացել են խոսել նրա հետ, հերոսի մայրն արցունքները զսպելով՝ պատմում էր. «Հենց սեպտեմբերի 27-ին ենք խոսել ու դրանից հետո էլ չենք խոսել էրիկի հետ: Շատ հանգիստ էր, վստահ, հուսադրող խոսքեր էր ասում, թե ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ՝ այդ ռումբերի պայթյունների տարափի տակ որտե՞ղ էր հարմար ժամ կամ տեղ գտնում, որ մեզ հետ խոսեր եւ տպավորություն ստեղծեր, թե ինչ-որ մի սենյակից է մեզ հետ զրուցում: Ոչինչ չի ասել պատերազմի մասին, ոչինչ չենք իմացել, խոսել է այնպես, ինչպես սովորական օրերին էինք խոսում»: 

Ինչպե՞ս իմացան դեպքի մասին հարցը տիկին Վիոլետայի համար դարձել է ամենացավոտ հարցը. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ միայն նրա կենդանության մասին խոսել: Սա այն ցավն է, որը դրոշմվեց  ամբողջ կյանքումս, ես անընդհատ դրա մեջ եմ, անընդհատ դրա հետ եմ: Ուզում եմ խոսել միայն այն մասին, որ նա կա, մի՛շտ կա»:

Հավերժ փառք մեր հերոսներին....

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Եւ դեռ հարց է՝ հաջորդ իմ դատավարությունը կլինի հայկական դատարանու՞մ, թե՞ Բաքվի․ ՎարդանյանՓաշինյանը գնում է դեպի անցյալ, և դա կարող է շատ թանկ նստել հայկական պետականության վրաՀայե՛ր, ժամանակն է. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը. ԲորելԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետՆախկին ընկերոջն է դանակահարել. Բացառիկ մանրամասներ Ռանչպարում 17-ամյա աղջկա կողմից իրականացված դանակահարության գործովԱրտառոց դեպք․ քաղաքացին հայտնել է, որ պատրաստվում է ինքնաuպան լինել «Աջարաբեթ»-ով 5 մլն կnրցնելու պատճառովՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինՌՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է. Բայրամյան Ջորջ Սորոսն ու նրա որդին պաշտպանել են դեմոկրատ Հարիսի թեկնածությունըՄարտի 1-ը և հունիսի 12-ը ունեն մեկ ընդհանրություն. երկու դեպքում էլ մեղավորը Փաշինյանն է. Մամիջանյան2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքըԼարված իրավիճակ է Թալին-Երևան ճանապարհինԻրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասինԻ՞նչ հետևանքներ է թողել կապի խափանումը շտապօգնության կանչերի վրա. տնօրենը մանրամասնում է.ArmLur.amՄեդիա արշավ սկսեք Բաքվում կայանալիք COP29-ի դեմ. Օկամպոն դիմել է աշխարհի հայերինՎստահ եմ՝ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար․ Փաշինյանը՝ Եգիպտոսի նախագահինԱյսօր, հունիսի 23֊ը, տասներկու սուրբ մարգարեների հիշատակության օրն էԿրակոցներ՝ «Օշականի ձորում»․ Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին․ կա վիրավորՓաշինյանը «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի. Տիգրան ԱբրահամյանԱղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Hetq.amՈւթ մեքենաների վթարի հետևանքով քաղաքացին կլինիկական մահ էր տարել․ սկզբում արձանագրվել էր նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկելՀնարավոր է որոշակի գումարային շահույթ․ հուլիսի 23-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավորՄխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Սևանում. 3 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել է, մայրն իրեն նետել է հետևից. MediaHubԲագրատ Սրբազանն այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակեր«Հրապարակ». Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է«Փաստ». Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը«Հրապարակ». Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն«Ժողովուրդ». Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էրՄшհացու հիվանդություն է բռնկվել. ահազանգ«Փաստ». Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն ՀայաստանԱՄՆ-ում ակտիվորեն Բայդենի մահվան մասին լուրեր են տարածվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ուկրաինական զորքերը ջախջախվել եւ Գլուբոկոյեից հետ են շպրտվել. Bild5 նշան, nրոնք կօգնեն հաuկանալ, nր գործ ունեք ՉԱՐ ՍՐՏՈՎ մարդու հետ«Հրապարակ». ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից«Ժողովուրդ». 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով«Փաստ». Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրըԿրեմլում խոսել են, թե ինչ պետք է սպասել ԱՄՆ-իցԵզակի կադրեր Տորեցկի գրոհից. ռուսական զինվորները մտել են ուկրաինական ամրացված տարածքի թիկունք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Պետական ​​հեղաշրջում». ԱՄՆ-ում խսում են նախագահ Բայդենի տապալման մասինՉախալյանի կալանքը փոխվել է. Հարցազրույց Վահագն Չախալյանի հետՄահացել է Հռիփսիմե Առաքելյանի մայրըԲաքվում COP29 համաժողովի անցկացման նպատակը Ղարաբաղում էթնիկ զտումներն արդարացնելն է. Fridays For Future«Կրասնոդարը» մերժել է ֆրանսիական ակումբի Սպերցյանի համար արված առաջարկըԻրենք դիվանագետներ չեն, Փաշինյանի աթոռապահներն են. Հայկ Մամիջանյանը իշխող կուսակցության մասին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода