Հերթական կրակոցը Երևանի փողոցներում․ կրակողը 20-ամյա երիտասարդ է Փաշինյանը գնում է դեպի անցյալ, և դա կարող է շատ թանկ նստել հայկական պետականության վրա Ալիեւն ու Նիկոլը սպասում են մեծ շրջադարձերի Եւ դեռ հարց է՝ հաջորդ իմ դատավարությունը կլինի հայկական դատարանու՞մ, թե՞ Բաքվի․ Վարդանյան Հայե՛ր, ժամանակն է. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը. Բորել ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ Նախկին ընկերոջն է դանակահարել. Բացառիկ մանրամասներ Ռանչպարում 17-ամյա աղջկա կողմից իրականացված դանակահարության գործով Արտառոց դեպք․ քաղաքացին հայտնել է, որ պատրաստվում է ինքնաuպան լինել «Աջարաբեթ»-ով 5 մլն կnրցնելու պատճառով

Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն Մելիքյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն աջակցող Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:

«ԴՐԱ ՏԱԿԻՑ ՀԵՏՈ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ, ԵԹԵ ՉԱՍԵՄ՝ ԱՆՀՆԱՐ Է»

Փաշինյանն ԱԺ ամբիոնից անոնսավորեց, թե՝ դուրս կգանք ՀԱՊԿ-ից: Ո՛չ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, ո՛չ Բագրատ սրբազանն անձամբ մինչ այս պահը չեն անդրադարձել այս հարցին եւ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը: Ինչո՞վ է սա պայմանավորված:

— Եթե նկատել եք, նախ շարժման եւ ընդհանրապես՝ սրբազանի ելույթների մեջ աշխարհաքաղաքական անդրադարձներն այդքան շատ չեն: Այս շարժումն ավելի ներհայաստանյան է եւ համաժողովրդական՝ այն առումով, որ խնդիրները, որոնք ունենք այսօր՝ գոյութենականից մինչեւ այն վտանգները, որոնք տեսանելի են արդեն հիմա, դրանք են հիմնականում բարձրաձայնվում՝ կլինի սահմանազատումը, այսպես կոչված, խաղաղության օրակարգը եւ այլն: Վստահ եմ, որ անպայման անդրադարձ կլինի. արդեն սովորական է դարձել, որ վարչապետը հայտարարություն է անում, դրանից անմիջապես հետո սրբագրումներ են փորձում անել, ինչի ապացույցը հենց նույն արտաքին գործերի նախարարի, այսպես կոչված, մի քիչ ավելի մեղմ մոտեցումն էր հարցին, թե՝ չի հայտարարվել, որ վաղը հենց դուրս ենք գալիս, այլ ասվել է, որ եթե այսպես շարունակվի, մենք կորոշենք՝ երբ ենք դուրս գալու եւ այլն: Այս մանկական մոտեցումները լրջագույն աշխարհաքաղաքական հարցերին, եթե շատ մեղմ գնահատական տամ, ուղղակի, ծիծաղի առարկա է դարձնում Հայաստանի վարկը: Եվ ընդհանրապես, պարզապես, ամոթ է նման ձեւով գնահատականներ տալը:

Ի դեպ, Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ այլեւս Բելառուս չի մեկնի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ավելին՝ նա ընդգծել է, որ այսուհետ ընդհանրապես Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու։ Ձեր դիվանագիտական պրակտիկայում նման դեպք հանդիպե՞լ եք:

— Որեւէ նշանակություն չունի՝ դու այս կամ այն երկրի ղեկավարի հետ ինչ հարաբերությունների մեջ ես, բայց ի՞նչ է նշանակում ուլտիմատիվ այդ տոնը, թե՝ մինչեւ Լուկաշենկոն չգնա, այդ երկիր չեմ գա: Էհ, մի՛ գնացեք, դա ինչ-որ բան է փոխո՞ւմ իր կյանքում, ավելի վատացնելու է ամեն ինչ: Իհարկե, նման դեպք երբեւէ չի եղել եւ չի կարող լինել: Սա դիվանագիտական լեզու չէ, պահի տակ բռնկումների եւ ջղաձգումների արդյունքում այնպիսի արտահայտություններ են անում, որ տակից հետո շատ դժվար է լինելու դուրս գալ, եթե չասեմ, անհնար է լինելու: Չի՛ կարելի այդ մոտեցումներով առաջնորդվել: Դրա համար կա դիվանագիտություն, կա Արտաքին գործերի նախարարություն, կա դեսպաններին կանչել, խոսել, բողոքի նոտաներ տալ: Իսկ նման ոճը դիվանագիտական լեզու չէ, չի կարելի այդ ձեւով հարաբերվել: Սա ընդամենն էմոցիա է եւ ջղաձգում:

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ԻՍՊԱՌ ՉԿԱ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԳԻՏԻ՝ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ»

Շարժման հարթակից, երբ ներկայացնում էիք արտաքին քաղաքականության վերաբերյալ հնարավոր անցումային կառավարության անելիքները, Ձեր թեզերն ավելի շատ նման էր «եւ-եւ-ի» քաղաքականությանը: Որքանո՞վ է այն իրատեսական այսօր:

— Այդքան «եւ-եւ» չէր, ինչքան շեշտադրումն ավելի շատ առանց հակաների քաղաքականությանն էր վերաբերում: Բայց այստեղ «եւ-եւ»-ն, անշուշտ, աշխատել է եւ աշխատող է:

Բայց հաշվի առնելով Արեւմուտք-Ռուսաստան առճակատումն՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ «եւ-եւ»-ը հիմա:

— Ամեն ինչ հնարավոր է անել, դուք հետեւեք, օրինակ, նույն Ռուսաստանից հնչող արձագանքներին, որ Մոսկվան երբեք էլ դեմ չի եղել, որ Հայաստանը որոշակիորեն դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները: Վառ ապացույցը նորից եմ կրկնում՝ «եւ-եւն» է եղել, որն աշխատել է:

Այո, աշխատել է, բայց դա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն չէր սկսել Ուկրաինայում, Արեւմուտք-ՌԴ հարաբերություններն էլ պատերազմական չէին

— Այսօր դու նախ պետք է ունենաս քո ազգային օրակարգը, որն իսպառ չկա, ժողովուրդը չգիտի՝ ո՞ւր է գնում այս երկիրը, չգիտենք՝ վաղն առավոտյան արթնանանք՝ ո՞ւր կհասնենք: Շատ ցցուն օրինակ բերեմ` Վրաստանը, թեպետ չեմ ուզում համեմատական անցկացնել, որովհետեւ շատ տարբեր են իրավիճակները: Վրաստանի օրվա իշխանությունները որդեգրել են մի այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին հենց բխում է այդ ժողովրդի շահերից: Այստեղ է, որ աշխարհաքաղաքականությունն աշխատում է, եւ մարդիկ կարողանում են ճիշտ հաշվարկներ անել: Սա է խնդիրը:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԵՎ ՀՂԻ Է ՎՏԱՆԳՆԵՐՈՎ»

Ի դեպ, եթե Բագրատ սրբազանի շարժումը հաջողի, եւ ձեւավորվի անցումային կառավարություն, առաջնահերթությունների մեջ կմտնի՞ Վրաստանի պես Հայաստանում էլ ընդունել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք:

— Ես չեմ կարող բացառել, չեմ էլ կարող՝ հաստատել, բայց հիմա նմանատիպ բան քննարկելն ուղղակի ժամանակն է: Բայց անպայման պետք է մտնի մի այնպիսի օրակարգ, որ այն կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն հակազգային քաղաքականություն կամ գործունեություն են վարում, ինչ-որ ձեւով պետք է չափ ու սահման իմանան՝ ե՛ւ իրենց խոսույթի մեջ, ե՛ւ իրենց մոտեցումներում, ե՛ւ դիրքորոշումներում: Սա Հայաստանն է, եւ առաջին հերթին դու պետք է կարողանաս սպասարկել քո ազգային շահերը՝ փոխանակ քննարկելու այս կամ այն երկրի շահերը, առավել եւս Ռուսաստանին փորձելու բացատրել, թե որտեղ է իրենց շահը: Իրենք իրենց շահը հրաշալի գիտեն, պետք է փորձենք մեր շահը կառուցել եւ այն համադրելի դարձնել առաջին հերթին դաշնակիցների, երկրորդ հերթին՝ իրավիճակային դաշնակիցների, երրորդ հերթին՝ ընդհանրապես տարածաշրջանային շահերի հետ:

Հիմա այս ամենը նկատի ունենալով՝ սպասե՞լ, որ շարժումը ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, օրինակ, դատապարտող հայտարարությամբ հանդես կգա, թե՞ կխուսափի այս հարցից: Ի՞նչ խորհուրդ է տվել Դիվանագետների համահայկական խորհուրդը Բագրատ սրբազանին:

— Շատ անկեղծ ասեմ՝ չենք անդրադարձել այս հարցին: Անշուշտ, քննարկում խորհրդի անդամների միջեւ եղել է: Եթե այդպես հոխորտում են, որ դուրս կգան, թող դուրս գան, որեւէ մեկն իրենց չի պահում կամ չի պարտադրում մնալ, ինչո՞ւ դուրս չեն գալիս: Դե թող ԵԱՏՄ-ից էլ ասեն, որ դուրս են գալու, ինչո՞ւ այնտեղից էլ դուրս չեն գալիս: Մի քիչ ավելի պրագմատիկ փորձենք լինել եւ հասկանալ, որ այս ամենը ոչ մի տեղ տանող ճանապարհ է եւ հղի է վտանգներով, որոնք հետո վերականգնելը կամ ինչ-որ ձեւով կասեցնելը շատ-շատ ավելի դժվար է լինելու, քան երեկ: Այս մարտահրավերը, որ նետված է քո ժողովրդին, քո ազգային շահին, դրա տակից հետո դուրս գալ է պետք: Եթե դու չես կարողանալու, դա մնալու է հետագա եկողներին, ինչը շատ ավելի դժվար է դարձնելու իրավիճակը:

Փաստորեն, շարունակում եք «իքս» թողնել, թե, ի վերջո, այս շարժումը, որը քաղաքական հայտ է ներկայացնում՝ անցումային կառավարություն կազմելու, ի՞նչ արտաքին քաղաքական վեկտոր է որդեգրելու:

— Հայաստանակենտրոն, պետականակենտրոն վեկտոր պետք է լինի: Նորից եմ կրկնում՝ դու պետք է ունենաս հստակ ձեւակերպված ազգային օրակարգ՝ բխող տարածաշրջանային օրվա պահանջներից՝ թե՛ փոքր, թե՛ մեծ իմաստով, ինչու ոչ, նաեւ աշխարհաքաղաքական տարբեր շահերից: Այսինքն՝ Հայաստանը դու ոչ թե պետք է դարձնես թատերաբեմ՝ տարբեր հակոտնյա մայրաքաղաքների իրար բախման կիզակետ հենց քո տարածքի վրա, այլ ընդհակառակը՝ պետք է կարողանաս քո տարածքների անվտանգային հարցերը առաջին հերթին լուծես՝ նորից ու նորից փորձելով խոսել աշխարհաքաղաքական ուժեղ կենտրոնների հետ: Այս շարժումը վեկտոր չունի, այն համաժողովրդական է, ազգային է եւ հետապնդում է բուն միայն ազգային օրակարգ եւ ազգային շահերի առաջ մղում: Ուրիշ խնդիր մի՛ փնտրեք: Ինչքան էլ փորձում են ականջներ դնել, թե՝ ովքեր են, ինչ են, ծիծաղ է առաջացնում: Պետք չէ վախենալ այս շարժումից: Ու միջազգային հանրությունն էլ պետք է իմանա, որ այս շարժումն իրենից վտանգ չի ներկայացնում, այն Հայաստանը դարձնելու է ավելի կանխատեսելի եւ ավելի վստահելի գործընկեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հերթական կրակոցը Երևանի փողոցներում․ կրակողը 20-ամյա երիտասարդ էՓաշինյանը գնում է դեպի անցյալ, և դա կարող է շատ թանկ նստել հայկական պետականության վրաԱլիեւն ու Նիկոլը սպասում են մեծ շրջադարձերիԵւ դեռ հարց է՝ հաջորդ իմ դատավարությունը կլինի հայկական դատարանու՞մ, թե՞ Բաքվի․ ՎարդանյանՀայե՛ր, ժամանակն է. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը. ԲորելԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետՆախկին ընկերոջն է դանակահարել. Բացառիկ մանրամասներ Ռանչպարում 17-ամյա աղջկա կողմից իրականացված դանակահարության գործովԱրտառոց դեպք․ քաղաքացին հայտնել է, որ պատրաստվում է ինքնաuպան լինել «Աջարաբեթ»-ով 5 մլն կnրցնելու պատճառովՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինՌՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է. Բայրամյան Ջորջ Սորոսն ու նրա որդին պաշտպանել են դեմոկրատ Հարիսի թեկնածությունըՄարտի 1-ը և հունիսի 12-ը ունեն մեկ ընդհանրություն. երկու դեպքում էլ մեղավորը Փաշինյանն է. Մամիջանյան2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքըԼարված իրավիճակ է Թալին-Երևան ճանապարհինԻրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասինԻ՞նչ հետևանքներ է թողել կապի խափանումը շտապօգնության կանչերի վրա. տնօրենը մանրամասնում է.ArmLur.amՄեդիա արշավ սկսեք Բաքվում կայանալիք COP29-ի դեմ. Օկամպոն դիմել է աշխարհի հայերինՎստահ եմ՝ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար․ Փաշինյանը՝ Եգիպտոսի նախագահինԱյսօր, հունիսի 23֊ը, տասներկու սուրբ մարգարեների հիշատակության օրն էԿրակոցներ՝ «Օշականի ձորում»․ Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին․ կա վիրավորՓաշինյանը «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի. Տիգրան ԱբրահամյանԱղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Hetq.amՈւթ մեքենաների վթարի հետևանքով քաղաքացին կլինիկական մահ էր տարել․ սկզբում արձանագրվել էր նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկելՀնարավոր է որոշակի գումարային շահույթ․ հուլիսի 23-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավորՄխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Սևանում. 3 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել է, մայրն իրեն նետել է հետևից. MediaHubԲագրատ Սրբազանն այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակեր«Հրապարակ». Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է«Փաստ». Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը«Հրապարակ». Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն«Ժողովուրդ». Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էրՄшհացու հիվանդություն է բռնկվել. ահազանգ«Փաստ». Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն ՀայաստանԱՄՆ-ում ակտիվորեն Բայդենի մահվան մասին լուրեր են տարածվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ուկրաինական զորքերը ջախջախվել եւ Գլուբոկոյեից հետ են շպրտվել. Bild5 նշան, nրոնք կօգնեն հաuկանալ, nր գործ ունեք ՉԱՐ ՍՐՏՈՎ մարդու հետ«Հրապարակ». ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից«Ժողովուրդ». 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով«Փաստ». Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրըԿրեմլում խոսել են, թե ինչ պետք է սպասել ԱՄՆ-իցԵզակի կադրեր Տորեցկի գրոհից. ռուսական զինվորները մտել են ուկրաինական ամրացված տարածքի թիկունք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Պետական ​​հեղաշրջում». ԱՄՆ-ում խսում են նախագահ Բայդենի տապալման մասինՉախալյանի կալանքը փոխվել է. Հարցազրույց Վահագն Չախալյանի հետՄահացել է Հռիփսիմե Առաքելյանի մայրըԲաքվում COP29 համաժողովի անցկացման նպատակը Ղարաբաղում էթնիկ զտումներն արդարացնելն է. Fridays For Future

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода