Քամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումը Շաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանք Քոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնը Կամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսեր Սարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջ Հարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածու Ռուսնրը առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep State Պեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրը Եթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Բոլթոն

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին

մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Կապան քաղաքում: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է ս.թ. հուլիսին 25-ին: Սուբվենցիոն ծրագրով մաքրվել և կահավորվել է 500 գծմ գետի հուն, պայմանագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է նաև Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 170 սանի համար նախատեսված, կահավորված մանկապարտեզ: Պայմանագրի արժեքը 295 մլն դրամ է, որից պետական մասնաբաժինը 80 տոկոս է` 236 մլն դրամ:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան մուտք գործող հատվածի աշխատանքների ընթացքին: Ճանապարհի երկարությունը 4 կմ է, արժեքը 1,404 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Կապան-Ճակատեն նոր ճանապարհի իրականացված աշխատանքներին: Ճանապարհի երկարությունը 7,5 կմ է, արժեքը 1,454,5 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր, հանդիպել տեղի բնակիչներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Մասնավորապես, դրանք վերաբերել են գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը, խմելու ջրագծի կառուցման, տանիքների վերանորոգման, բնակարանաշինության և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և, ըստ կարևորության և հերթականության, դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում կառավարության ղեկավարը ծանոթացել է Կապան-Ծավ-Մեղրի 17,2 կմ երկարությամբ հատվածում իրականացված նորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 1,046 մլրդ դրամ է, միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք մեկնարկել են 2024թ. մայիսին, ավարտը նախատեսված է 2026թ. վերջին: Ծրագրի արժեքը 214.4 մլն. դոլար է, իսկ շինաշխատանքներն իրականացնում են իրանական երկու ընկերություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ծրագրի ռազմավարական բնույթը տարածաշրջանի համար և կարևորել շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը:

Քաջարանում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվել են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120 մլն դրամ։ Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է: Վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել կատարված բարեկարգման աշխատանքների ու ստեղծված պայմանների համար:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Վերջերս կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել։ Վարչապետն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, ինչը կնպաստի Կապանում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Մ-2 Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Ճանապարհի երկարությունը 11,04 կմ է, ծրագրի արժեքը` 3,018 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է: Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առիթով:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցերին և բնակիչների հետ հանդիպումներին, ընդգծել, որ դրանք մեծ էներգիա են հաղորդել: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին: Վարչապետն ընդգծել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր մեր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է և ամեն օր իր ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնում է, և դա առաջին հերթին հանրության ըմբռնման և աջակցության շնորհիվ:

«Մենք պետք է քայլ-քայլ, հետևողական Իրական Հայաստանը կառուցենք: Սա է Իրական Հայաստանը, որտեղ ապրում են իրական մարդիկ, որտեղ ապրելն ամոթ չէ, որտեղ մարդիկ պետք է սիրեն կյանքը, որտեղ կյանքը սիրելը պետք է հնարավոր լինի, ապրելը, աշխատելը, հարստանալը, բարեկեցիկ ապրելը պետք է հնարավոր լինի»,- նշել է վարչապետը:






Քամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումըՇաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանքՔոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնըԿամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսերՍարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջՀարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսնրը առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալումՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարըԼոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանքՏեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնըՕտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահՌուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ ԱսադինՌոբերտ Քոչարյանը գրառում է կատարելԼոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներՌուսաց լեզուն երկրորդական պլան մղելը համարում եմ դավաճանական քայլ. Գայանե ՆերսիսյանԻսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. ԷրդողանՌուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)Մաշկի խնամքի միջամտություն՝ սաղմոնի սերմնահեղուկի ներարկմամբ․ այն փորձել է Քիմ ՔարդաշյանըԻգոր Տալկովի սպանության գործով կհարցաքննվեն Օլեգ Գազմանովը, Իգոր Նիկոլաևը, Նատաշա Կորոլևան, Բոգդան Տիտոմիրը, Ալեքսանդր Ցեկալոն և ԼոլիտանՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆԱսֆալտը շոգից հալվել էՀանրապետականները վերանայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը. Fox NewsՀիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի. Հաջիեւը ուլտիմատում է ներկայացրել«Իսկանդեր-Մ» հրթիռները ճշգրիտ հարված են հասցրել ուկրաինակն երկու ռազմական էշելոններին (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. վառելիքի ճգնաժամ է սպառնումԹալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբԱլկոհոլային լյարդի հիվանդություն. ինչպե՞ս հասկանալ, որ ձեր լյարդը մահանում էԿենդանակերպի այս 3 նշանների կյանքում նոր էջ կսկսվի 2024 թվականի հուլիսի վերջինԵս կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода