Հարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածու Ռուսնրը առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep State Պեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրը Եթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Բոլթոն Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինք Քլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածու Ալիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ «Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալ ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում է Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններից

Ուզում են Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ անկլավի. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

«ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԵՏՔ Է ՊՆԴԵԼ, ՈՐ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈԽԻ ԻՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

— Պարոն Այվազյան, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն պահանջում, որպեսզի փոփոխվի ՀՀ Սահմանադրությունը։

—Այստեղ մի քանի շերտ կա։ Թուրքիայի հերթական զառանցանքն այն է, թե` Հայաստանի զինանշանի վրա Արարատ լեռն է պատկերված։ Դա տարածքային հավակնությունն է, իրենց բորբոքում է նաեւ Սողոման Թեհլերյանի, Գարեգին Նժդեհի արձանները Հայաստանում: Բացի այդ, խնդիր են տեսնում, որ մեր Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրի մասին, որտեղ հստակ նշված է, որ Արեւմտյան Հայաստան հասկացություն կա։ Կետ կա նաեւ` Թուրքիայում հայերի ցեղասպանության հետ կապված, որում ասվում է, որ Արցախի եւ Հայաստանի միավորման մասին հասկացություն գոյություն ունի: Հստակեցնեմ` ոչ թե Սահմանադրության մեջ, այլ Սահմանադրության պրիամբուլայի մեջ կա հղում` Անկախության հռչակագրի հետ կապված: Սակայն այստեղ նաեւ փոխադարձաբար պետք է պնդել, որ առաջին հերթին Ադրբեջանը փոխի իր Սահմանադրությունը եւ սահմանադրական փաստաթղթերը, որտեղ ակնհայտորեն տարածքային հավակնություններ գոյություն ունեն ՀՀ տարածքի վրա: Ըստ Ադրբեջանի սահմանադրական փաստաթղթերի` Ադրբեջանը հանդիսանում է Առաջին Հանրապետության իրավահաջորդը, որը եւ հռչակել է իրեն 113,800 քառակուսի կմ տարածքով:  Փաստացիորեն ներկայիս Ադրբեջանը ներկայիս Հայաստանից, ըստ իրենց Սահմանադրության, ունի տարածքային պահանջ, 19.200 քառ. կմ: Այսինքն` Հայաստանի համար իրենք պատկերացնում են տարածք՝ ընդամենը մոտ 10.000 ու մի քանի քառակուսի կմ: Դրա համար իրենք չեն կոնկրետացնում, թե ինչի հիման վրա ի՞նչ նկատի ունեն, ի՞նչ սահմաններ են հիմք վերցնում եւ այլն: Բայց, միեւնույն ժամանակ, ըստ նույն Ադրբեջանի Սահմանադրության, նրանք իրավահաջորդ չեն Ադրբեջանական ԽՍՀ-ի: Մինչդեռ պետք է հասկանանք, որ այս քեմալաբոլշեւիկյան պայմանագիրը` կապված Հայաստանի սահմանների հետ, ապօրինի է, որը միայն այն ժամանակահատվածում ապօրինի կերպով մտցված է Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը` Ադրբեջանի կազմ: Ուրեմն, ինքը՝ Ադրբեջանը, չի ճանաչում այդ բոլոր սահմանները Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ, Ադրբեջանը պետք է, օրինակ, փոփոխի իր Սահմանադրությունը: Նույնը եթե մենք զինանշանի մասին խոսենք, ապա Ադրբեջանին ավելի հարիր կլինի կացին նկարվի իրենց զինանշանի վրա, քանի որ ամենակարեւոր գործիքն է` իրենց խնդիրները լուծելու համար, եւ նաեւ դրոշի վրա, օրինակ, նրանք պատկերել են ինչպես Թուրքիայի կիսալուսինը, ընդ որում` երբ լուսինն էլ չի պատկանում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային: Ադրբեջանին առավել քան հարիր կլիներ դրոշի վրա տեղադրեր սեւ ու սպիտակ ոչխարների պատկերը: Եթե պատմության մասին ենք խոսում եւ պատմական արմատներին ենք վերադառնում, ինչպես նաեւ իրավական խնդիրների մասին ենք խոսում, ապա կարելի է դա փոխադարձաբար այդպես տարանջատել։ Բայրամովը շատ սխալ մոտեցում էր ցուցաբերում` ասելով, որ ի տարբերություն ՀՀ Սահմանադրության՝ իրենց Սահմանադրությունը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում: Այո՛, ներկայացնում է ե՛ւ Հայաստանի Հանրապետության հանդեպ, ե՛ւ Վրաստանի Հանրապետության, ե՛ւ անգամ Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ թաքնված են այդպիսի խոտաններ:

«ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, ԽՈՋԱԼՈՒՈՒՄ, ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ»

— Ադրբեջանի նախագահը մեծ ցանկություն է հայտնել, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ Հայաստանը ներողություն խնդրի Խոջալուի, իբրեւ թե, «ցեղասպանություն» ասվածի համար։ Ի՞նչ կասեք այս մասին:

Ինչ կատարվեց, այսպես կոչված, Խոջալուում, սադրանք էր ադրբեջանական կողմից, որը նպատակաուղղված էր իշխանությունն ապօրինաբար զավթելու համար, ինչը նաեւ տեղի ունեցավ: Եղելությունը վկայում է, որ ուղղակիորեն այնտեղ կոտորել են իրենք` ադրբեջանցիները: Պետք է փոխադարձաբար հիշեցնենք, որ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայերի ցեղասպանության փաստը եւ նաեւ պետք է ճանաչի այն, ինչը կատարեց հյուսիսային Արցախում, Նախիջեւանում: Եվ ի վերջո ցեղասպանական ակտ կատարեց Արցախում` 2023 թվականին։ Այս հարցերի շուրջ ինքներս պետք է նախաձեռնող լինենք: Չէ՞ որ համաշխարհային հանրությունը եւ դրան գումարած Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են, որ միջազգային հանրության երաշխիքների ներքո՝ Արցախի հայ բնակչությունը լիիրավ իրավունք ունի վերադառնալ եւ վերաբնակվել իրենց նախնյաց տարածքներում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո, այլ ոչ թե ադրբեջանական ցեղասպանական մեքենայի լծի տակ:

Իհարկե, Ադրբեջանն այս բոլոր բանակցություններում որքան փորձում է կառուցողական թվալ, այդքան էլ ինչ-որ հորինված պատճառներ է բերում առաջ։ Վաղն էլ լիովին այլ բան կարող են ասել: Ասենք թե` Երեւանի կենտրոնում երկու թուրք են ապրել եւ այնտեղ էլ սահմանազատում պետք է կատարվի՝ Ադրբեջանի ազգային ակադեմիայում հորինված քայլերի պատվերով, կամ հորինված քարտեզների հիման վրա։

Պարզ է, որ Ադրբեջանը բնավ շահագրգռված չէ խաղաղության մեջ եւ ոչ էլ այդպիսի նպատակադրում ունի։ Նրանք ցանկանում են, որ  Հայաստանն անձնատրման միակողմանի պայմանագիր ստորագրի, ըստ որի՝ Հայաստանն ընդունի իրենց բոլոր պայմանները անխտիր կերպով եւ եթե ընդունի՝ դրան կավելանան նորանոր պահանջներ եւս։ Չէ՞ որ նրանք մտադրություն չունեն, որ իրենց զորքը դուրս բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, որից արդեն իսկ օկուպացրել են մոտավորապես 200 քառ.կմ տարածք:

Պնդում են ինչ-որ գյուղերի մասով նաեւ Տավուշի մարզում։ Հերթական զառանցանքները: Աշխարհում որեւէ մի երկիր կա՞, որ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել են ոչ թե խաղաղության հիման վրա, քանի որ խաղաղությունը նկատի ունեն, որ պատերազմ է եղել, եւ մեկն ու մեկը պետք է որոշ տարածքների օկուպացիայի համար գումարներ վճարի։

Հարաբերությունների կարգավորման մասին նախքան պայմանագիրը ստորագրելը եւ դիվանագիտական հարաբերություններն հաստատելը, ո՞վ է տեսել, որ այդտեղից սահմանազատում եւ սահմանագծում տեղի ունենա, երբ թշնամու զորքերը մխրճվել են քո սեփական տարածք։ Այդպիսի բան գոյություն չունի, եւ Ադրբեջանն էլ մտադիր չէ բոլորովին որեւէ կառուցողական մոտեցման։ Իրենք մոտենում են հետեւյալ բանաձեւով. Որքան ավելին ստանան, այնքան էլ ավելին կպահանջեն, եւ այստեղ չափ ու սահման չկա, կանգ առնել չկա, ո՛չ պատիվ կա, ո՛չ խոսք կա, ո՛չ մի բան։ Դա սովորական թուրքական նացիզմի տրամաբանությունն է։ Նրանք ուզում են Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ անկլավի։

— «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը։ Ինչպե՞ս է սա հնարավոր։

— Ինձ դժվար է մեկնաբանել սրբազանի ասածը, սակայն կարող եմ ասել իմ կարծիքը։ Իմ կարծիքով` չփակվող պատերազմի դուռը միակողմանի փակել չի լինելու, որքան էլ մենք չցանկանանք։ Այնպես որ, այդ չփակվող դուռը այդպես էլ կմնա՝ հավերժ չփակվող, քանի որ թուրքը երբեք չի անհանգստանա` ապրելով Անատոլիայում թե ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքի ընդամնեը 1/7-րդ մասում։ Քանի դեռ մենք հիմար չենք, այդ տարածքում գոյություն ունենք, ապա այդ տարածքների կորստիչների համար վտանգ ենք ներկայացնում։ Իզուր չէ, որ նրանք պարտավոր են 50, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի կառավարություն ստեղծելով` ինչ-որ միջոցառումներ անցկացնել Լոնդոնում եւ Վարշավայում՝ հրահրելով Արեւմտյան Ադրբեջանին եւ ասելով, որ նրանք Հայաստանը նկատի ունեն եւ ծրագրեր են մշակում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսնրը առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալումՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարըԼոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանքՏեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնըՕտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահՌուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ ԱսադինՌոբերտ Քոչարյանը գրառում է կատարելԼոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներՌուսաց լեզուն երկրորդական պլան մղելը համարում եմ դավաճանական քայլ. Գայանե ՆերսիսյանԻսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. ԷրդողանՌուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)Մաշկի խնամքի միջամտություն՝ սաղմոնի սերմնահեղուկի ներարկմամբ․ այն փորձել է Քիմ ՔարդաշյանըԻգոր Տալկովի սպանության գործով կհարցաքննվեն Օլեգ Գազմանովը, Իգոր Նիկոլաևը, Նատաշա Կորոլևան, Բոգդան Տիտոմիրը, Ալեքսանդր Ցեկալոն և ԼոլիտանՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆԱսֆալտը շոգից հալվել էՀանրապետականները վերանայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը. Fox NewsՀիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի. Հաջիեւը ուլտիմատում է ներկայացրել«Իսկանդեր-Մ» հրթիռները ճշգրիտ հարված են հասցրել ուկրաինակն երկու ռազմական էշելոններին (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. վառելիքի ճգնաժամ է սպառնումԹալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբԱլկոհոլային լյարդի հիվանդություն. ինչպե՞ս հասկանալ, որ ձեր լյարդը մահանում էԿենդանակերպի այս 3 նշանների կյանքում նոր էջ կսկսվի 2024 թվականի հուլիսի վերջինԵս կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր Արմենիա

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода