Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը «Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղել Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների շարքում է հայտնվել հայկական Շաքեի ջրվեժը Բրոկոլիի պատրաստման յուրօրինակ ձևը և օգտակար հատկությունները Աստղակերպիա՛յս նշանների հմայքով՝ հիացած են բոլորը «Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ են Կոկոլը Մոսկվայում կապիկ էր աշխատում Սարսափ. Արմավիրի գյուղերից մեկի տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը 7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնեն

Իրականում ինչու իմպիչմենթը ձախողվեց, ուղերձն էլ` վրադիր

Վերլուծություն

Ինչ կատարվեց վերջին մեկ ամսում` հայաստանյան ներքաղաքական կյանքում, որքան էլ այն փաթեթավորվի գեղեցիկ խոսքերի ներքո` արդեն ամեն ինչ պարզ է ու ակնհայտ: Նախ տապալվեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու` այսպես ասած` իմպիչմենթի գործընթացը, թեպետ դրա համար Բագրատ սրբազանը` իր առաջնորդած շարժումով տվել էր 96 ժամ, ապա ձախողվեց անգամ անվստահություն հայտնելու մասին ուղերձի նախագիծը ԱԺ նիստում քննարկելը: ՔՊ-ական պատգամավորները երեկ, պարզապես, չներկայացան արտահերթ նիստին, եւ այն չկայացավ: Իսկ շուրջ մեկ ամիս Հանրապետության հրապարակում կանգեցված բեմն ապամոնտաժվեց` մերձնիկոլականների սոցցանցային հեգնանքների ներքո: Ըստ էության, խնդիրը հետեւյալն էր` Նիկոլ Փաշինյանին ամերիկացիները հասկացրին` կա՛մ շիկացնում ես քո հակառուսական գործողությունները, կա՛մ մենք քեզ փոխում ենք, որովհետեւ դրսում կանգնած են հազարավոր մարդիկ, որոնք քեզ ատում են եւ ընդհանրապես` ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է քեզ ատում: Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ իրեն փոխելը մի վայրկյանի գործ է, եթե իրեն չպահեն նույն այն ուժերը, ովքեր իրեն բերեցին 2018 թվականին իշխանության: Այո՛, ժողովրդական արդար բողոքի ալիքի ֆոնին` քաղաքական կուլիսներում տեղի ունեցավ շանտաժ: Ինչպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է արձանագրում «Իրավունք TV»-ի եթերում` այս խորհրդարանն ԱՄՆ-ի ձեռքում է. «Ընդ որում` Միացյալ Նահանգները պատրաստվում էին ոչ թե Նիկոլ Փաշինյանին փոխել Բագրատ սրբազանով, ինչի համար պետք է Սահմանադրություն փոխել եւ այլն, այլ կդնեին, օրինակ, Ալեն Սիմոնյանին: Այն, որ ԱՄՆ դեսպանը եկավ խորհրդարան թեժ պահին` դրանով ընդգծեց, որ իրենք Ալենին են տեսնում` որպես փոխարինող: Նիկոլը հասկացավ` ինչ է կատարվելու` իրեն հանելու են, ամերիկացիներն էլ չեն պահելու, իր յուրայիններն էլ, բնականաբար, ուրախ կլինեին Նիկոլին ներկայացնել` որպես քավության նոխազ ու հայ ժողովրդի վեց տարիների դժբախտությունը ջարդվելու էր իր գլխին»: Ահա թե ինչու, առանց առիթ` Նիկոլ Փաշինյանը սկսեց ԱԺ ամբիոնից «փուչիկ» անվանել ՀԱՊԿ-ին, հայտարարեց այդ կառույցից դուրս գալու մասին` երկու օր շարունակ խորհրդարանում խոսելով դրա մասին: Նպատակը մեկն էր` ցույց տալ իր տերերին, թե տեսեք` ձերն եմ, մի փոխեք ինձ, փրկեք ու պահեք, եթե պետք է կասեմ` ՀԱՊԿ-ն էլ է վատը, ՀԱՊԿ անդամ Բելառուսի վրա էլ կհոխորտամ: Ի դեպ, Բելառուսի թեման լրիվ կուրիոզ է: Հունիսի 1-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհավորում է Փաշինյանի տարեդարձը, հարաբերությունների որեւէ սրվածության նշաններ երկուստեք չեն նկատվում, բայց հանկարծ մեկ ամիս անց Նիկոլը հիշում է, որ Լուկաշենկոն հանդիպել է Ալիեւին եւ ինչ-ինչ արտահայտություններ իրեն թույլ տվել: Օրինակ, ինչո՞ւ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը չասաց, որ չի ընդունում Լուկաշենկոյի շնորհավորանքները, որովհետեւ նա Ալիեւի ձեռքն է սեղմել: Չնայած` ինչպես ասեր, եթե անձամբ իր համար Ալիեւը կիրթ ու կառուցողական է: Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին արդարացրած Հունգարիայի հետ վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, ինչը սառեցվել էր ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Բելառուսի հետ այն կարգի է հարաբերությունները փչացնում, որ Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Զելենսկիից հետո Փաշինյանին կնքում է «Եվս մի ոջիլ» անունով:

ԿԻՐԱՌԵՑԻՆ ՆՈՒՅՆ «ՊՐԻՈՄԸ», ԻՆՉ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Նիկոլ Փաշինյանի հակաՀԱՊԿական ջղաձգումների հետ ամեն ինչ այլեւս հասկանալի է, այս դեպքում` հարց է ծագում, թե որն էր Բագրատ սրբազանի շարժման դերակատարությունը: Ի վերջո, որքան էլ նա ասում է, որ քաղաքական մարդ չէ, իսկ փողոցում իր ներկայությունն «անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է աղաղակ ու ճիչ», բայց, այդուհանդերձ, չէ՞ որ նա քաղաքական հայտ է ներկայացնում` ստանալով նաեւ մի շարք քաղաքական ուժերի աջակցությունը ու, բնականաբար, ուներ իր հաշվարկները: Այս առումով ուշագրավ դիտարկում է անում Հայկ Բաբուխանյանը. «Ամերիկացիները, ովքեր տիրապետում են ե՛ւ Նիկոլին, ե՛ւ խորդարանին եւ շատ քաղաքական գործընթացներին ու Բագրատ սրբազանի կողքին կանգնած մի շարք քաղաքական գործիչներին ու քաղաքական ուժերին, արեցին այն, ինչ արել են արդեն մի քանի անգամ: Հիշո՞ւմ եք, նախորդ շարժման ժամանակ էլ Վազգեն Մանուկյանն էր կանգնած կառավարության շենքի դիմաց: Նա պահանջում էր, որ արցախցիները տեղահանվեն ու տեղափոխվեն Հայաստան (ի դեպ, Նիկոլն օրերս դա հիշեց) եւ ունենում էր հակառուսական ելույթներ: Նիկոլին այն ժամանակ էլ բացատրեցին` կա՛մ դու հիմա կհայտարարես, որ խզում ես հարաբերությունները ռուսների հետ եւ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից, կա՛մ քո դռան առջեւ կանգնած մի քանի հազար մարդ կա, իրենք կգան իշխանության, որոնց առաջնորդները պատրաստ են էլ ավելի հակառուսական ելույթներ ունենալ, քան` դու: Եվ Նիկոլը միանգամից մտավ ուղիղ եթեր ու սկսեց նոր հակառուսական թեզեր առաջ բերել` դրանով ցույց տալով իր ամերիկյան տերերին, որ ձերն եմ, խնդրեմ ապացույցը` իմ հակառուսական դիրքորոշումը: Արդյունքում այդ ժամանակ նրան թողեցին իր աթոռին, իսկ ընդդիմությունը ասաց` գնացեք տներով»: Ստացվում է, որ հիմա էլ ամերիկացիները կիրառեցին արդեն փորձված տեխնոլոգիան, ասենք, մարդկանց ականջին ասացին, որ կան 18 ՔՊ-ական պատգամավոր, ովքեր կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, եւ այն տեղի կունենա: Ամենայն հավանականությամբ` դրանով էր պայմանավորված, որ Բագրատ սրբազանը վստահաբար պնդում էր, թե 96 ժամվա ընթացքում պատգամավորները հավաքելու են անհրաժեշտ ստորագրությունները, սկսվելու է իմպիչմենթի գործընթաց, ու Նիկոլ Փաշինյանը հեռանալու է: Աներեւակայելի է պատկերացնել, որ չիմանալով, թե 18 պատգամավոր արդյոք կմիանային այս գործընթացին, Բագրատ սրբազանը գնար այսպիսի արկածախնդրության եւ օր ու ժամ նշեր` վստահ չլինելով այդ գործընթացի հաջողության մեջ: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ԱՄՆ դեսպանն այցելեց ԱԺ ամենաթեժ պահին, իսկ Բրիտանիայի դեսպանը շտապեց կառավարություն: Ըստ Հ. Բաբուխանյանի` նրանք ստացան հավաստիացումներ Նիկոլից եւ Ալենից, որ հակառուսական գիծը շարունակվելու է ամենակոշտ ձեւով, ինչը Նիկոլն անմիջապես երկու օր շարունակ ապացուցեց իր ելույթներում խորհրդարանական ամբիոնից. «Մարդիկ դուրս են գալիս բողոքի, սրանք օգտագործում են այդ արդարացի հուզումները` Նիկոլին ու իր ոհմակին շանտաժի ենթարկելու համար: Եվ երբ տեսան, որ Նիկոլը կատարում է այն, ինչ իրենց է պետք, որոշեցին, որ կարելի է չգնալ իմպիչմենթի ու հավաստիացրին, որ այդ ՔՊ-ական 18 հոգին չեն միանալու: Այդ նույն ինֆորմացիան թերեւս հասավ նաեւ ընդդիմությանը: Հետեւապես, 18 պատգամավորի չմիանալու դեպքում` այլեւս անիմաստ էր իմպիչմենթի գործընթաց սկսելը: Դրա համար այն փոխվեց ուղերձի նախագծի, որը ոչ մի իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է: Ենթադրում եմ, որ դեպքերի զարգացումն այսպես է եղել: Հաջորդ անգամ էլ, երբ էլի հազարավոր մարդիկ կհավաքվեն, չի բացառվում, որ Նիկոլը սկսի Ռուսաստանի մասին ասել այն, ինչ ասում էր Լուկաշենկոյի հասցեին` հավաստիացնելով, որ պատրաստ է մինչեւ վերջ գնալ»:

Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ. ՇՈՒՏՈՎ «ԿԻՐԱՆՑ-2» ՍՑԵՆԱՐԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՍՅՈՒՆԻՔՈ՞ՒՄ...

Իհարկե, դեռեւս վաղ է ասել, թե Նիկոլ Փաշինյանն իր տերերին խոստացել է միայն հակառուսական քայլերը կոշտացնել: Որեւէ երաշխիք չկա, որ շուտով ականատեսը չենք լինի, այսպես կոչված, անկլավների հանձնմանը, ինչը տեղավորվում է Փաշինյանի տրված խոստումների փաթեթում: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին, թե` «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքեց. «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»: Ընդ որում` Փաշինյան Նիկոլը, այցելելով Սյունիք ու ապահովելով տեսարաններ, թե ինչպես են իրենց սյունեցիներն ընդունում` նախկին հայտնի «ողջույնների» փոխարեն` եւս մեկ մեսիջ հղեց իր տերերին, որ Սյունիքում էլ սահմանազատումը կիրականացնի նույնքան հաջողությամբ, ինչպես Կիրանցում: Երիցս իրավացի է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, երբ զգուշացնում է. «Շուտով «Կիրանց-2»-ը Սյունիքում...»: Այսքանից հետո հարց է ծագում` ի՞նչ խնդիր էր լուծում խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, երբ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին մի քանի ժամ հարցախեղդ էր անում: Էլ ի՞նչ հարց կա տալու մի մարդու, ով խոստովանում է, թե` «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»: Վերջիվերջո, ինչի՞ համար էին մեկամսյա այս պոռթկումները, երբ ՀՀ քաղաքացու ազնիվ պայքարը չէր պսակվելու առնվազն նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր չդներ մանդատներն ու ցույց տար աշխարհին, որ Նիկոլի օրոք Հայաստանն, իսկապես, դարձել է ավտորիտար ոստիկանապետություն, որի վրա աչք փակել չի ստացվելու: «Հիմա իրավիճակը հետեւյալն է` իշխանության համար ընդդիմադիր ֆրակցիաների գոյությունը ունի զուտ արտաքին աչքի համար ժողովրդավարության ինչ-որ էլեմենտ ապահովելու եւ ընդունված որոշումների համար լեգիտիմություն ապահովելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունն ինքը պետք է կայացնի ռազմավարական որոշում` «մնալ թե՞ չմնալ», - ասում է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ Արա Պողոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուներըԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չենԵրևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը«Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղելԲրոկոլիի պատրաստման յուրօրինակ ձևը և օգտակար հատկությունները Աստղակերպիա՛յս նշանների հմայքով՝ հիացած են բոլորը«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ ենԿոկոլը Մոսկվայում կապիկ էր աշխատումՍարսափ. Արմավիրի գյուղերից մեկի տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինըԵՎՐՈ-2024. Իսպանիայի և Անգլիայի հավաքականների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնենՊուտինը չի նախատեսում զանգահարել ԹրամփինՄանրամասներ հնդիկ տղամարդուն խոշտանգելու գործովՔրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել Պարկ քաղաքից է․Հայտնի է, թե ով է Թրամփի վրա մահափորձ կատարած երիտասարդըՍուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնըԾառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրաԳեներալը այն զորավարն էր, ով ոսոխին վազել սովորեցրեց․Հայտնի փաստաբանի շնորհավորանքը, ով դիմակայելով ու պայքարելով ընտրովի արդարադատության դեմ ազատեց գեներալին կալանքիցԵրեկոյան ժամերին՝ անձրև և ամպրոպ. Եղանակային կանխատեսումՍծիպանակերտցի որոշ «կույսեր,» իրենց լավ չեն զգում.Վահրամ Աթանեսյանի բացահայտումըԿվճարի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ ՀԱՊԿ-ի 2025թ․-ի վճարը․ Մանրամասնում է Հովիկ ԱղազարյանըԿգա պահն ու Ալիեւ  ամեն ինչից կզրկվի․Իշխանական պատգամավորը բացահայտում է, թե ինչ ընտրության առաջ է կանգնած երկիրըՇնորհավորում ենք մեր գործընկերոջ 50-ամյակըՎերահաստատում եմ Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը․ Փաշինյանի ուղերձը՝ ՄակրոնինԷլինա Ջանիբեկյանը յուրահատուկ հոլովակ է հրապարակել Սոֆի Դևոյանի ծննդյան առթիվՇՏԱՊ. Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետումԴոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. PoliticoԱյո…Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է ամուսնության անակնկալ առաջարկը `ԴուբայումԿատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասինԶախարովան մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձըԻնչ ազդեցություն է ունենում կեռասը օրգանիզմի վրաՀայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղելԱյսօր ՀՀ-ում գործող խոշորագույն սուպերմարկետների ցանցի՝ MG գրուպի տնօրեն Արսեն Վարդանյանի տարեդարձն էՏեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. ՄիջազգայնագետԵվրո-2024-ի ամենաշատ հիասթափեցրած ֆուտբոլիստները. Give me SportԹրամփի որդին` հոր մահափորձի մասինԱշխարհի քաղաքական առաջնորդները՝ Թրամփի դեմ մահափորձի մասինԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանն ամուսնացել է. ով է ամուսինը․ ԼուսանկարԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսական բանակը ներխուժեց Ժելեզնոյե՝ դեպի Տորեցկ ճեղքելով մեկ այլ ուղղությամբ եւս (Քարտեզ) «Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվել է․ հայտնի են մրցանակակիրներըՈվ է Թրամփին սպանել փորձած ենթադրյալ կասկածյալը«Իսկանդերը» Խարկովի մոտ այրել է ուկրաինական հերթական էշելոնը (Տեսանյութ)Թրամփն իր նկատմամբ մահափորձից հետո առաջին պաշտոնական հայտարարություն է տարածելՋաան Ռուզը դարձավ առաջին մարդը, ով ճոպանի վրայով քայլելով Իտալիայից հասավ Սիցիլիա (Տեսանյութ)Ժիրինովսկու որդին` Օլեգը պատմել է, թե ինչպես է հիվադանոցում գտնվող մահացող հորը հայտնել ՀՌՕ-ի մեկնարկի մասին (Տեսանյութ)Ես ու Անին միասին ենք հիմա երջանիկ. Մհեր Բաղդասարյանը` իր ու Անի Երանյանի մասինՍա կդառնա պատմական լուսանկարՓամփուշտներից մեկը միլիմետրերով հեռու է անցել Թրամփի գլխից (Մահափորձի ամբողջական տեսանյութը)Մահափորձ Դոնալդ Թրամփին նկատմամբ. գնդակը քերծել է ականջը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода