«Իսկանդեր»-ները հարվածել են Օդեսայի ռազմական օբյեկտներին (Ֆոտո) Տվերի գլխավոր հետիոտնային փողոցը վերածվել է գետի (Տեսանյութ) Արեգակի վրա տեղի ունեցավ ուժեղ բռնկումների նոր շարք Չեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ` փոխել իմ գրաֆիկը. Թրամփը շարունակում է ընտրարշավը Ազդակներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտից մեկ ամիս առաջ Կա՞ կապ Թրամփի դեմ մահափորձի և Ուկրաինայի միջև Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը «Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղել Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների շարքում է հայտնվել հայկական Շաքեի ջրվեժը

Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից

Ներքաղաքական

«Հրապարակ» թերթը գրել է.

«Եռօրյա այցով Սյունիք մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տեղի կուսակցականների հանդիպումը թեժ է անցել։ Կիրակի օրը Կապանում ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մթնոլորտն այնքան է շիկացել, որ Փաշինյանն «ախրանային» հրահանգել է՝ դահլիճից հեռացնել 8 տարվա կուսակցական ակտիվիստ Արփինե Թումանյանին եւ նրա մորը՝ Սիլվա Գրիգորյանին, որոնք Փաշինյանին փորձել են պատմել մարզի ՔՊ-ում տիրող «անառողջ մթնոլորտի ու անարժաններին պաշտոն տալու մասին»: Ըստ նրանց՝ մարզը ղեկավարում են նախկինների պես։ Փաշինյանը փորձել է լռեցնել, ապա հրահանգել է քննարկման դնել նրանց հեռացման հարցը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել` Արփինեն եւ մայրը հաջորդ օրը կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել։ Հետո պարզել են, որ մարզպետն ավելի վաղ է իրենց հեռացման հարցը դրել կուսակցական խորհրդում, քանի որ նրանք ՔՊ-ում «ընդդիմություն» են եղել եւ բարձրաձայնել են բոլոր թերությունների մասին։ 


ՔՊ Կապանի մեր աղբյուրներն ասում են, թե Արփինե Թումանյանն իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմներից է, եւ վարչապետի մոտ այդ դեմարշը հենց մարզպետի պաշտոնին հավակնող Դանիելյանն է կազմակերպել: Նրա եւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի լարված հարաբերությունները վաղուց են հայտնի: Կալավանցի Ռոբերտը տեղի ՔՊ-ականներին բարձր պաշտոնների չի նշանակում, փոխարենը լավ հարաբերությունների մեջ է Փաշինյանին քննադատողների հետ։ Արփինե Թումանյանը խոսել է Փաշինյանի նախկին քննադատ, փոխմարզպետ Նարե Ղազարյանի նշանակման մասին, ինչը եղել է վարչապետի հրամանով։ Իսկ մայրը պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ է լեզվակռվի բռնվել։ 

29-ամյա Արփինե Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը ոչ թե իր անձնական բարեկեցության համար է ընդվզել, այլ՝ գաղափարական անարդարությունների դեմ․ «Ես, զոհելով իմ անձնական կյանքը, 8 տարի նվիրվել եմ այս կուսակցությանը, բայց հիմա մարզը զոռով ՔՊ մտածներն են ղեկավարում, մի քանի ավագանիներ կան, որ խոստովանում են՝ իրենք պարտադրված են մտել ՔՊ։ Ճիշտ հասկացեք՝ ես աշխատանքի կռիվ չեմ տալիս, այլ՝ գաղափարի»: 

Ապա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Խոսել եմ մեր մարզպետի մասին՝ ում հետ է շփվում, ինչ է անում, փորձում է մեր վարչապետին համոզել, որ քաղաքապետերը մեր կողմից են, եւ այլն։ Ասել եմ, որ ՔՊ-ականների հետ բացարձակ հաշվի չի նստում։ Իմ ելույթից հետո դահլիճում ներկաների 80 տոկոսը ծափահարել է, բացառությամբ մի քանի տիկնոջ, ովքեր դուրս չեն գալիս մարզպետի աշխատասենյակից։ Հետո մամաս է ելույթ ունեցել, ու մեր ելույթները չմարսեցին, որովհետեւ մայրս պատգամավոր Մարինա Ղազարյանին ասաց, թե նա ստում է․․․ Ինձ նման հիմարների մեղավորությունն է, որ ժամանակին ասֆալտ քերելով քայլել եմ, բայց ոչ մի բանի չեմ արժանացել, իսկ իրենք․․․ Նույնը՝ պոլիկլինիկայի վարիչ ունենք՝ Նարինե Գրիգորյան, որը ՔՊ կուսակցական չաթից քոփիներ է անում` փոխմարզպետին ցույց տալիս, որը մերժում էր Փաշինյանին։ Կամ՝ էն օրը ՔՊ-ական Նելլի Մինասյանը գրկում-փաթաթվում էր Նիկոլին, բայց, հազար ներողություն, միշտ խոսակցության ընթացքում ասում է. «Տանձս բռնի ձեր ՔՊ-ն, տանձս բռնի Նիկոլը»։ Հիմա էս մարդիկ դարձել են ՔՊ-ական, մենք էլ՝ վատամարդ, որ բարձրաձայնել ենք այս մասին»։

Արփինե Թումանյանը հաստատեց, որ իրեն եւ մորը դահլիճից դուրս են հրավիրել, ու Փաշինյանն ասել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու հարցը կքննարկվի․ «Կիրակի օրով կուսակցության գրասենյակը բացել եմ տվել, ու գրել ենք մեր հեռանալու դիմումները: Ինչ-որ կուսակցական լակոտ, որ ասում էր՝ Արփինե, երբ Երեւան ես գալիս, ասա։ Խոսքը Միքայել Խաչատրյանի մասին է, երեւի իր երազանքն էր, որ ձեռքիցս բռներ, դուրս հաներ։ Դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգում են, թե բա՝ թող մեր մեջ մնա, ոչ մի բան չլինի, իսկ երբ իմացան, որ գնում ենք դիմում գրենք, ասացին՝ Փաշինյանն այդպես չի ասել, մի շտապիր, բայց իմ համբերությունը հատել է արդեն, հավատացեք՝ իրենք են ինձ կորցրել։ Բացի այդ, երբ վարչապետն ասաց, որ իրենց, այսինքն՝ մեր հարցը պետք է քննարկել, Արուսյակ Մանավազյանն ասաց, որ արդեն քննարկվել է։ Պարզվում է՝ մարզպետը, որ մեկ տարի առաջ է ՔՊ-ական դարձել, մեր հարցն արդեն դրել է քննարկման, որովհետեւ իրեն խոչընդոտում ենք: Անգամ Կապանի խորհուրդը տեղյակ չէր, որ ինքը մեր հարցը դրել է։ Այսինքն՝ այս վեճը եթե անգամ չլիներ, մեզ հեռացնելու էին, որովհետեւ ես միշտ ընդդիմացել եմ իրեն՝ նույն Նարեի նշանակման հարցում, մյուսների: Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ես նրանց տեղ տալիս, ասում է՝ հարմար եմ գտնում, օրինակ, դաշնակի հետ աշխատեմ, ՀՀԿ-ականի հետ աշխատեմ, ու իբր վարչապետն է համոզում, որ բոլորը մեր կողմից են»:

Իսկ լավ չէ՞, որ մարզպետը լեզու է գտնում բոլորի հետ։ «Լավ է, եթե կեղծ չլինեն, ես մտածում եմ, որ մարդը մի օրում չի կարող փոխվել»: ՔՊ-ի համար հիմա մեծ պատիվ կլինի, որ նախկիններն իրենց հետ համագործակցեն։ «ՔՊ-ի համար պատիվ կլիներ, եթե մարզպետը մեզ հետ հաշվի նստեր, սիրեր մեզ, գնահատեր, չասեր մեզ` ձեր ՔՊ-ն, մերոնք-ձերոնք»։
Մարզպետը, Արփինե Թումանյանի պատմելով, չի շփվում կուսակցականների հետ, ունի իր նեղ թիմը․ «Ես իմ ելույթում ասել եմ, որ ի սկզբանե բան չեմ ունեցել մարզպետի դեմ, ընդունել եմ իրեն, փորձել շփվել, բայց չի ստացվում... նույն պոլիկլինիկայի վարիչ Նարինե Գրիգորյանը ժամանակին բյուլետեն ծախելու համար դատվել է, հիմա լավ է զգում, սքրիններ է հանում ներքին չաթից, մենք ի՞նչ իմանանք, որ մենակ փոխմարզպետին է տալիս, ոչ, ասենք, Բագրատ սրբազանին»։

Հարցրինք՝ այսինքն միայն ներկուսակցական խնդիրներո՞ւմ է իր անհամաձայնությունը, թե՞ քաղաքական կուրսի հետ կապված` Սյունիքը սահմանամերձ է դարձել, ադրբեջանցիները վերցրել են Գորիս-Կապան ճանապարհը եւ այլն։ «Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, գուցե ավելի ուշ հասկանամ՝ ինչ եմ արել»։

Արփինեի մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ տիկին Գրիգորյանն էլ պատմեց, որ Մարինա Ղազարյանն ու Նելլի Մինասյանը վաղուց են ունեցել իրենց ՔՊ-ից հանելու մտադրություն, բայց չեն հաջողել, մարզպետն է այդ հարցը գլուխ բերել․ «Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւ իր եղբայրը, Նելլի Մինասյանը, Մարինա Ղազարյանը փորձում են քանդել մեր տարածքային խորհուրդը, մարզպետը եւ Նարե Ղազարյանը միասին են մեզ հեռացնելու որոշումը կայացրել։ 2 տարի առաջ Մարինա Ղազարյանին 1-ին դպրոցի ուսուցիչներից մեկը դիմել էր, հարցնելով՝ ձեզ չի՞ հուզում, որ դպրոցից 8 հոգի միանգամից դուրս են եկել տնօրենի պատճառով, պատասխանել էր՝ «սաղ տեղերն էլ տիա»: Բայց չէ՞ որ մենք իրենց ընտրել ենք, որ նախկինը չլինի, պետք է իրենք ապացուցեն, որ նախկինում այլ կերպ էր, հիմա՝ այլ։ Ես շաբաթ օրվա ժողովին, երբ սկսեցի խոսել այդ հարցերի մասին, Ղազարյանը տեղից ասաց՝ սուտ է: Ունենալով չարորակ ուռուցք` զսպվածությունս մի քիչ թուլացել է, պատասխանեցի՝ սուտը Դուք եք։ Նա իմ պես հարգված մարդու է նման բան ասում։ Մենք ո՛չ աշխատանքի խնդիր ունենք, ո՛չ պաշտոնի, ընդամենը բարձրաձայնել ենք իրենց սխալները։ Մարդիկ, առանց իրենց կրթական ցենզը հաշվի առնելու, պաշտոնյաներ են։ Իսկ Ղազարյան Մարինան այն անձնավորությունն է, որ ավագանու թեկնածուի կարգավիճակում 2016-ին հարյուրից ավել ձայն չի հավաքել, հաջողեց միայն, երբ համամասնական կարգով իրեն գրեցին ցուցակ։ Ինձ համար դաշնակցական, Հանրապետական՝ կապ չունի, մարդու վարքն է առաջնայինը․․․»: Գրիգորյանը շեշտեց․ «Կուսակցությունից հեռանալու դիմումում շեշտել եմ՝ ստի եւ կեղծիքի պատճառով հեռանում եմ կուսակցությունից»։

Ի դեպ, բողոքողներից մեկին՝ Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Քրիստինե Պետրոսյանին նույնպես Փաշինյանը հրահանգել է կարճ կապել ու ավարտել։ Սակայն տիկինը շարունակել է, եւ Փաշինյանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո նրան «դեմագոգ» է անվանել՝ հայտարարելով, որ ինքն էլ չէր աշխատի նման տնօրենի հետ»։

 



«Իսկանդեր»-ները հարվածել են Օդեսայի ռազմական օբյեկտներին (Ֆոտո)Տվերի գլխավոր հետիոտնային փողոցը վերածվել է գետի (Տեսանյութ)Արեգակի վրա տեղի ունեցավ ուժեղ բռնկումների նոր շարքՉեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ` փոխել իմ գրաֆիկը. Թրամփը շարունակում է ընտրարշավըԱզդակներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտից մեկ ամիս առաջԿա՞ կապ Թրամփի դեմ մահափորձի և Ուկրաինայի միջևԱրգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթը (տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուներըԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չենԵրևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը«Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղելԲրոկոլիի պատրաստման յուրօրինակ ձևը և օգտակար հատկությունները Աստղակերպիա՛յս նշանների հմայքով՝ հիացած են բոլորը«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ ենԿոկոլը Մոսկվայում կապիկ էր աշխատումՍարսափ. Արմավիրի գյուղերից մեկի տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինըԵՎՐՈ-2024. Իսպանիայի և Անգլիայի հավաքականների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնենՊուտինը չի նախատեսում զանգահարել ԹրամփինՄանրամասներ հնդիկ տղամարդուն խոշտանգելու գործովՔրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել Պարկ քաղաքից է․Հայտնի է, թե ով է Թրամփի վրա մահափորձ կատարած երիտասարդըՍուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնըԾառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրաԳեներալը այն զորավարն էր, ով ոսոխին վազել սովորեցրեց․Հայտնի փաստաբանի շնորհավորանքը, ով դիմակայելով ու պայքարելով ընտրովի արդարադատության դեմ ազատեց գեներալին կալանքիցԵրեկոյան ժամերին՝ անձրև և ամպրոպ. Եղանակային կանխատեսումՍծիպանակերտցի որոշ «կույսեր,» իրենց լավ չեն զգում.Վահրամ Աթանեսյանի բացահայտումըԿվճարի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ ՀԱՊԿ-ի 2025թ․-ի վճարը․ Մանրամասնում է Հովիկ ԱղազարյանըԿգա պահն ու Ալիեւ  ամեն ինչից կզրկվի․Իշխանական պատգամավորը բացահայտում է, թե ինչ ընտրության առաջ է կանգնած երկիրըՇնորհավորում ենք մեր գործընկերոջ 50-ամյակըՎերահաստատում եմ Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը․ Փաշինյանի ուղերձը՝ ՄակրոնինԷլինա Ջանիբեկյանը յուրահատուկ հոլովակ է հրապարակել Սոֆի Դևոյանի ծննդյան առթիվՇՏԱՊ. Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետումԴոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. PoliticoԱյո…Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է ամուսնության անակնկալ առաջարկը `ԴուբայումԿատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասինԶախարովան մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձըԻնչ ազդեցություն է ունենում կեռասը օրգանիզմի վրաՀայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղելԱյսօր ՀՀ-ում գործող խոշորագույն սուպերմարկետների ցանցի՝ MG գրուպի տնօրեն Արսեն Վարդանյանի տարեդարձն էՏեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. ՄիջազգայնագետԵվրո-2024-ի ամենաշատ հիասթափեցրած ֆուտբոլիստները. Give me SportԹրամփի որդին` հոր մահափորձի մասինԱշխարհի քաղաքական առաջնորդները՝ Թրամփի դեմ մահափորձի մասինԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանն ամուսնացել է. ով է ամուսինը․ ԼուսանկարԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսական բանակը ներխուժեց Ժելեզնոյե՝ դեպի Տորեցկ ճեղքելով մեկ այլ ուղղությամբ եւս (Քարտեզ) «Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվել է․ հայտնի են մրցանակակիրներըՈվ է Թրամփին սպանել փորձած ենթադրյալ կասկածյալը«Իսկանդերը» Խարկովի մոտ այրել է ուկրաինական հերթական էշելոնը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода