Մբապեն բաց կթողնի Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումները
ՍպորտՖրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն քթի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումները, հայտնում է Le Figaro-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը կվերականգնվի ոչ շուտ, քան 15 օրից։
Ավստրիայի հետ հանդիպման (1:0) 86-րդ րոպեին 25-ամյա ֆրանսիացին բախվել է պաշտպան Կևին Դանսոյին, ինչի արդյունքում էլ վերջինս վնասել է քիթը։