«Հիմա նա արդեն հաղթել է: Եթե միայն ​​նրան չսպանեն». Մեդվեդև «Իսկանդեր»-ները հարվածել են Օդեսայի ռազմական օբյեկտներին (Ֆոտո) Տվերի գլխավոր հետիոտնային փողոցը վերածվել է գետի (Տեսանյութ) Արեգակի վրա տեղի ունեցավ ուժեղ բռնկումների նոր շարք Չեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ` փոխել իմ գրաֆիկը. Թրամփը շարունակում է ընտրարշավը Ազդակներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտից մեկ ամիս առաջ Կա՞ կապ Թրամփի դեմ մահափորձի և Ուկրաինայի միջև Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը «Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղել

Հայաստանի հետ կարգավորումը դժվար է, քանի որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից. թուրք գրող

Միջազգային

Ermenihaber.am-ը հայ-թուրքական երկխոսության գործընթացի վերաբերյալ զրուցել է թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանն է։ Օրանը ծնվել է 1945թ․ Իզմիրում։ Նա Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքի նախաձեռնողներից է, և զբաղվում է ազգային փոքրամանսությունների խնդիրներով, ինչպես նաև նրա ուսումնասիրությունները վերաբերում են ազգայնականության թեմային:

-Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

-Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն, Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։

-Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։

-Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծավ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։ 

-Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

-Եթե այցի և անմիջապես հետո պատասխան այցի գործընթացն իրականացվի, ապա կարող է կարևոր չլինել, թե որտեղ կանցկացվի առաջին հանդիպումը: Օրինակ 2008թ․ նախագահ Աբդուլլահ Գյուլը (Թուրքիայի նախկին նախագահ 2007-14թթ․) ֆուտբոլային խաղը դիտելու համար գնացել էր Երևան, իսկ հետո Սարգսյանն (Սերժ Սարգսյան-խմբ․) էր խաղը դիտելու համար եկել Բուրսա։ Այնուամենայանիվ թեման, որը պետք է հաշվի առնել այս հարցում, քայլ առ քայլ առաջ շարժվելու կարևորությունն է այնպիսի հարաբերություններում, որոնք գտնվում են նման զգայուն իրավիճակում: Օրինակ՝ ամենասկզբում Սարգսյանը գալու համար նախապայման էր դրել սահմանի բացումը, բայց հետո եկավ։ Լավ կլինի, որ նման զգայուն հարաբերություններում այդպիսի բաներ չլինեն։ 

-Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չլիներ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կրկին պատրվա՞կ էր փնտրելու։ 

-Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:

-Հայաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ իշխանության։ Հնարավոր իշխանափոխությունը ինչպե՞ս կազդի այս գործընթացի վրա։ 

-Դեռ չգիտեմ, բայց քանի որ պատմությունը օգտագործվում է սոցիալական գիտություններում կանխատեսումներ անելու համար, կարող եմ ասել հետևյալը․ Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, ով ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։



«Հիմա նա արդեն հաղթել է: Եթե միայն ​​նրան չսպանեն». Մեդվեդև«Իսկանդեր»-ները հարվածել են Օդեսայի ռազմական օբյեկտներին (Ֆոտո)Տվերի գլխավոր հետիոտնային փողոցը վերածվել է գետի (Տեսանյութ)Արեգակի վրա տեղի ունեցավ ուժեղ բռնկումների նոր շարքՉեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ` փոխել իմ գրաֆիկը. Թրամփը շարունակում է ընտրարշավըԱզդակներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտից մեկ ամիս առաջԿա՞ կապ Թրամփի դեմ մահափորձի և Ուկրաինայի միջևԱրգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթը (տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուներըԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չենԵրևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը«Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղելԲրոկոլիի պատրաստման յուրօրինակ ձևը և օգտակար հատկությունները Աստղակերպիա՛յս նշանների հմայքով՝ հիացած են բոլորը«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ ենԿոկոլը Մոսկվայում կապիկ էր աշխատումՍարսափ. Արմավիրի գյուղերից մեկի տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինըԵՎՐՈ-2024. Իսպանիայի և Անգլիայի հավաքականների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնենՊուտինը չի նախատեսում զանգահարել ԹրամփինՄանրամասներ հնդիկ տղամարդուն խոշտանգելու գործովՔրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել Պարկ քաղաքից է․Հայտնի է, թե ով է Թրամփի վրա մահափորձ կատարած երիտասարդըՍուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնըԾառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրաԳեներալը այն զորավարն էր, ով ոսոխին վազել սովորեցրեց․Հայտնի փաստաբանի շնորհավորանքը, ով դիմակայելով ու պայքարելով ընտրովի արդարադատության դեմ ազատեց գեներալին կալանքիցԵրեկոյան ժամերին՝ անձրև և ամպրոպ. Եղանակային կանխատեսումՍծիպանակերտցի որոշ «կույսեր,» իրենց լավ չեն զգում.Վահրամ Աթանեսյանի բացահայտումըԿվճարի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ ՀԱՊԿ-ի 2025թ․-ի վճարը․ Մանրամասնում է Հովիկ ԱղազարյանըԿգա պահն ու Ալիեւ  ամեն ինչից կզրկվի․Իշխանական պատգամավորը բացահայտում է, թե ինչ ընտրության առաջ է կանգնած երկիրըՇնորհավորում ենք մեր գործընկերոջ 50-ամյակըՎերահաստատում եմ Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը․ Փաշինյանի ուղերձը՝ ՄակրոնինԷլինա Ջանիբեկյանը յուրահատուկ հոլովակ է հրապարակել Սոֆի Դևոյանի ծննդյան առթիվՇՏԱՊ. Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետումԴոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. PoliticoԱյո…Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է ամուսնության անակնկալ առաջարկը `ԴուբայումԿատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասինԶախարովան մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձըԻնչ ազդեցություն է ունենում կեռասը օրգանիզմի վրաՀայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղելԱյսօր ՀՀ-ում գործող խոշորագույն սուպերմարկետների ցանցի՝ MG գրուպի տնօրեն Արսեն Վարդանյանի տարեդարձն էՏեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. ՄիջազգայնագետԵվրո-2024-ի ամենաշատ հիասթափեցրած ֆուտբոլիստները. Give me SportԹրամփի որդին` հոր մահափորձի մասինԱշխարհի քաղաքական առաջնորդները՝ Թրամփի դեմ մահափորձի մասինԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանն ամուսնացել է. ով է ամուսինը․ ԼուսանկարԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսական բանակը ներխուժեց Ժելեզնոյե՝ դեպի Տորեցկ ճեղքելով մեկ այլ ուղղությամբ եւս (Քարտեզ) «Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվել է․ հայտնի են մրցանակակիրներըՈվ է Թրամփին սպանել փորձած ենթադրյալ կասկածյալը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода