Յոթ ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում երկաթի պակասի մասին
Հասարակություն
Ֆերիտինը երկաթը պարունակող կարևոր սպիտակուց է, որի հիմնական գործառույթն օրգանիզմում երկաթի պաշարներ ստեղծելն է։ Այս տարրի պակասի մասին են վկայում գլխացավերը, հոգնածությունը, մաշկի չորությունը, անոթազարկի արագացումը, հևոցը, հաճախակի մրսածությունը, իսկ երեխաների մոտ նաև ուսման հետ կապված դժվարությունները: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Եվգենյա Գալաֆաստը։
«Երկաթը հեմոգլոբինի մի մասն է, որը թույլ է տալիս թթվածինը տեղափոխել թոքերից օրգաններ և հյուսվածքներ: Այն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների ձևավորման համար։ Օրգանիզմում միջինում պարունակվում 4-5 գրամ երկաթ, որի 30%-ը ֆերիտինի տեսքով, որը հիմնականում կուտակվում է լյարդում, փայծաղում, մկաններում և ոսկրածուծում։ Օրգանիզմում երկաթի մակարդակը որոշելու համար նշանակվում է ֆերիտինի մակարդակի հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել դրա պակասը կամ ավելցուկը»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ ֆերիտինի ցածր մակարդակի մասին հուշող ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն հաճախ այս վիճակն արտաքին դրսևորումներ չի ունենում և որոշվում է արյան հետազոտության միջոցով։
«Ֆերիտինի ցածր կամ բարձր մակարդակի դեպքում հարկավոր է դիմել բժշկին՝ խնդրի պատճառը պարզելու համար: Հիվանդությունը ժամանակին և ճշգրիտ ախտորոշելը թույլ կտա մասնագետին կիրառել ժամանակակից և արդյունավետ բուժման մեթոդներ՝ կյանքի որակը բարելավելու և միաժամանակ մարդու աշխատունակությունն ու սոցիալական ակտիվությունը պահպանելու համար»,- եզրափակել է Գալաֆաստը։