Ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու», այլ` Երեւան. Բենիամին Մաթեւոսյան Պատմական շանս՝ Հայաստանի համար, արեւմտյան օգնության համար Ուկրաինան վճարելու է տարածքներ զիջելով Ինչ արեց ԱՄՆ-ն, բերեց Լիպարտյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ մեր երկիրը քանդեց. Գեղամ Գալստյան Մեզ ազատագրելու համար որոշիչ կարող է լինել… Գագիկ Հարությունյան Ինչ է կատարվում «Դելոյի տանը», շուտով կիմանան բոլորը Հայաստանը Եվրամիության անդամ երբեք չի դառնալու. Արմեն Բադալյան Իրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակարարման խոշոր գործարք են կնքել. աղբյուր ՌԴ-ում նախատեսվում է արտաքսվածների ցանկ ստեղծել ՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. Լուսանկար ՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվել

Ինչո՞ւ է մինչ օրս զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը շարունակում պաշտոնավարել. meganews.am

Մամուլի տեսություն

Այն, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ օրենքն այլեւս չի գործում, կամ գործում է միայն այն անձանց համար, ովքեր չունեն քավոր-սանիկ ու խնամի պատկան կառույցներում, արդեն պարզ էր, բայց որ այս աստիճան կտիրի անպատժելիություն եւ անպատասխանատվություն, դժվար էր պատկերացնել անգամ սարսափ երազում։ 

Ուրեմն՝ «Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանն օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Շեշտենք, որ գործարարի եւ դատախազության միջեւ վեճը տասնամյակների պատմություն ունի։  

«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» թեւավոր խոստումը, որը տվել էր երկրի վարչապետը՝ մինչ վարչապետ դառնալը ու որին ականջալուր լինելով հավատացել է ընտրողների մեծ զանգված, այսօր բոլորովին այլ պատկեր է տեսնում՝ լավ էլ պլստում են ու դեռ մի բան էլ բազմանում։ Իմ միամիտ ժողովուրդ, ինչպես տեսնում ենք հեղափոխությունից հետո «ժողովրդավարության բաստիոնում» «քցող» դատախազին ոչ-ոք չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել։ 

Հիշեցնենք, որ Ղարիբյանը Մուրադյանից 19 միլիոն դրամի պարտք ու պահանջ ունի ու որ վեճը սկիզբ է առել 2005-ին, ինչը անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թ. հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը վաճառել է Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։ Ըստ գործի տվյալների. «Վ. Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո Վ․ Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձեւական առքուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885 հազար դոլար իրական արժողությամբ գույքը 163 հազար 542 դոլարով առքուվաճառքի ձեւական պայմանագրերով ձեւակերպել է իր 2 մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձեւական առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով նախապես մշակված ծրագիրը»: 

Նշենք նաեւ, որ Մուրադյանի տարեկան հայտարարագրերից երեւում է, որ նա բնակարաններ, տներ, գործարաններ ունի Երեւանի կենտրոնում, առանձնատուն՝ Գերմանիայում, դրամական մեծ միջոցներ, բայց թե որքանը չի հայտարարագրել, դա էլ թող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզի, ինչի համար վճարվում են ու կրկին բազմանում։ Ինչեւէ, Ղարիբյանն ակնկալում է, որ այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ եւ օբյեկտիվ կգտնվի` կստուգի նշված հանգամանքները:  Հիմա հարց Հակակոռուպցիոն կոմիտեին, ԱԱԾ-ը, դատախազությանը. ինչո՞ւ է մինչ օրս զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը շարունակում պաշտոնավարել։

Ո՞վ է այսքանից հետո շարունակելու վստահել նման կոռուպացված անձի, ով չի վարանում «գցել» ում պատահի, հատկապես եթե պատահածը յուղոտ կտոր է։ Մինչ ե՞րբ պիտի աչք փակվի նման «գցողների» վրա։ Ակամայից հիշեցինք մի կնոջ, ով հարեւանի տանից հաց եւ 5000 դր. էր գողացել երեխաներին կերակրելու համար։ Այժմ այդ կինը իր պատիժը կրում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, իսկ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը որտե՞ղ է հիմա, այո, վայելում է իր «գցած»-ները ու մտածում, թե հիմա ում «գցի», որ յոթ պորտ սերունդ բարեկեցիկ կյանքով ապահովի։ Մենք տեղեկացանք, որ Ղարիբյանը նաեւ ՄԻԵԴ է դիմել։ Մենք հետամուտ ենք լինելու այս գործի ընթացքին եւ «պինցետով հատիկ-հատիկ քաշելու ենք» նման «գցող» եւ սուտ օրենք պահող պաշտոնյաներին։

Նյութի աղբյուրը` meganews.am






Ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու», այլ` Երեւան. Բենիամին ՄաթեւոսյանՊատմական շանս՝ Հայաստանի համար, արեւմտյան օգնության համար Ուկրաինան վճարելու է տարածքներ զիջելովԻնչ արեց ԱՄՆ-ն, բերեց Լիպարտյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ մեր երկիրը քանդեց. Գեղամ ԳալստյանՄեզ ազատագրելու համար որոշիչ կարող է լինել… Գագիկ ՀարությունյանԻնչ է կատարվում «Դելոյի տանը», շուտով կիմանան բոլորըՀայաստանը Եվրամիության անդամ երբեք չի դառնալու. Արմեն ԲադալյանԻրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակարարման խոշոր գործարք են կնքել. աղբյուրՌԴ-ում նախատեսվում է արտաքսվածների ցանկ ստեղծելՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. ԼուսանկարՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվելՄոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է ԹուրքիայումԹրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղելՇՏԱՊ. Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. (Տեսանյութ)Փարիզ-2024. Իսպանիան հաղթեց, Արգենտինայի ընտրանին` ոչ-ոքի կորզեց (տեսանյութ)Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստներըԱվագանու մանդատներն աշնանն են հաշվելուՍիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода