100 տարի առա՛ջ էլ ՀՀ-ն ճիշտ չկողմնորոշվեց ու դարձավ 10 հազար քկմ. Հայկ Այվազյան /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ «Մեր բակ»-ից Մադլենյանին հորդորում են զբաղվել իր գործով Նոր ձերբակալություններ ու խուզարկություններ. ինչ են ցանկանում իշխանությունները Մեզ միշտ հրամցնում են դրսի արժեքներ՝ եվրոպական, թե մեկ այլ, դրանք մեր հագով չե՛ն, մերը չե՛ն. Թոփալյան Հնարավոր է Ադրբեջանը նոյեմբերին հարձակում գործի Հայաստանի վրա. Ղազարյան Ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու», այլ` Երեւան. Բենիամին Մաթեւոսյան Պատմական շանս՝ Հայաստանի համար, արեւմտյան օգնության համար Ուկրաինան վճարելու է տարածքներ զիջելով Ինչ արեց ԱՄՆ-ն, բերեց Լիպարտյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ մեր երկիրը քանդեց. Գեղամ Գալստյան Մեզ ազատագրելու համար որոշիչ կարող է լինել… Գագիկ Հարությունյան Ինչ է կատարվում «Դելոյի տանը», շուտով կիմանան բոլորը

Կուզեի մարմնավորել մի քանի օրով Ստալինի կերպարը Հայաստանում. Յուրա Իգիթխանյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցն դերասան ՅՈՒՐԱ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ, ով տեւական ժամանակ է բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

«ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՉԱՐԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՍ ՊԵՏՔ ՉԵՄ»

Ինչո՞ւ որոշեցիք մեկնել Հայաստանից:

Բարդ հարցից սկսեցիք։ Ես հասկացա, որ այս Հայաստանին ՝ պետությանը, մեծամասամբ` չարացած հասարակությանը, ես պետք չեմ։ Մի քիչ բացեմ պատասխանս։ Ես հասկացա, որ հանգում եմ այդ վիճակում` անկեղծ փորձեցի ապրել սրանց նոր Հայաստանում, բայց, ըստ սրանց, ես հին էի, սեւ էի, նախկինների պալատական հաղորդավար էի, այսպիսի որակումներ, պիտակներ կային վրաս։ Իհարկե, շատ զարմանալի էր, որ իրենք առաջարկեցին թատոնի տնօրեն դառնալ, ես նույնիսկ մտածեցի` ահա, Յուրա, բան ա փոխվել, իսկ այս սուրբ մարդկանց չէիր հավատում։ Հետո ինձ կանչեցին, թեթեւ բացատրեցին, որ այսպես աշխատել չի կարելի։ «Քաջ Նազարի» բեմադրության հայտ էի ներկայացրել, եկամուտը 5 ամիսների համար բարձր էր, ու այդպես ահագին պատճառներ, պատվիրված անանուն նամակներ սկսեցին գրել իմ սուրբ ու տաղանդաշատ կոլեկտիվի անդամները, նաեւ մարդիկ, ում աշխատավարձերը բարձրացրել էի, կամ նախկինում տվածները օրինականացրել էի, որ ոչ մի տնօրեն չկարողանա կպնի, հարուցվում էին գործեր՝ փակվում, որովհետեւ հանցակազմ չէին գտնում, ու այսպես կարող եմ շատ երկար պատմել։ Օրենքի խախտումով մրցույթը կասեցրին, հետո նշանակում արեցին… Մի խոսքով` կլոունադա։ Հետո՝ քովիդ, հետո պատերազմ ՝ սեւ ժապավեններ, Եռաբլուր, Կաստրատի ձայնով մարդիկ, որոնք ղեկավարում են երկիրը ցինիկ պահվածքով եւ տեքստերով, որն ուղղակի ծիծաղում էր մեր վրա։ Ես խեղդվում էի, ուղղակի շնչահեղձ վիճակ էր։ Սա է ձեր հարցի պատասխանը։

Ընդհանուր հաշվով քանի՞ դեր եք կերտել։

Օ՜, շատ կան, չեմ կարող հաստատ ասել։ Մինչ 2013 թիվը` վարում էի ստատիստիկ թվերը՝ այդ պահին մոտ 200 էր, բայց հետո ակտիվացավ կյանքն այնպես, որ արդեն չէի հասցնում հաշվել։ Շատ-շատ են դերերս։

«ԵԹԵ ԹԱՏՐՈՆՆԵՐ ԵՆ ՓԱԿՎՈՒՄ, ՈՒՐԵՄՆ` ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՉԻ»

Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս թատրոնի վիճակը Հայաստանում։

Անկեղծ չեմ կարող լիարժեք պատասխանել ՝ երեք տարի մի քիչ էլ ավել Հայաստանում չեմ։ Մենակ եզրակացություն կանեմ, որ եթե թատրոններ են փակվում, ուրեմն` այնքան էլ լավ չի։ Թատրոններին պետք էին ոչ թե (ներողություն) «հետույքում տեղավորվող, անատամ կամակատար տնօրեն»-ներ, այլ լավ գաղափարներով, ամբիցիոզ, տաղանդավոր մենեջերներ։ Կան, կարծես, մեկ-երկուսը, բայց հետո երբ տեսնում եմ, թե ինչ արագությամբ են տեղավորվում տարբեր վայրերում, զզվելի է դառնում։

Ի՞նչ պետք է փոխվի, որ արվեստագետները մնան եւ ստեղծագործեն հայրենիքում։

Շատ բան։ Նախ դրա կարիքը պիտի առաջացնեն։ Ամեն բան կրթությունից պիտի սկսվի։ Ասենք, որ մանկապարտեզից տոմս գնեն թատրոնի, դա չդիտվի դրամահավաք, այլ հակառակը` դաստիարակին շնորհակալագիր տան։ Արվեստի պահանջարկ պիտի ստեղծվի, այլ ոչ թե Մշակույթի նախարարությունը լուծարվի, միանա տառակույտ նախարարության։

«Ո՞ՆՑ Է ՍԵՅՐԱՆ ՄՈՒՇԵՂԻՉԸ ՄԱՐՍՈՒՄ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ԳՈՌՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԱԺ-ՈՒՄ»

Տեսնելով Հայաստանի ներքաղաքական վիճակը` ի՞նչ գնահատական կտաք։

— Գիտե՞ք, նման է քաոսի։ Անհասկանալի իրավիճակ, խեղճ հայ ժողովուրդ` խաբված ու իրեն կորցրած։ Ամենավատը հենց դա է, որ նկատում եմ համատարած անտարբերություն։ Ինձ համար դժվար է, որովհետեւ ես այլեւս ինձ իրավունք չեմ վերապահում կոչեր անել, քանի որ ապրում եմ այլ երկրում։ Կարող են պտտվել ու ասել, թե բա` գնացել ես, ապրիր քո համար, մենք այստեղ գիտենք` ոնց կապրենք։ Բայց հիմա մենք անցնում ենք ամենասուր էտապը։ Եթե ղժղժանները խաբեցին ու կործանեցին հավատը դեպի մարդը, քաղգործիչը, հիմա խաղասեղանին դրված է ամենաթանկը՝ եկեղեցին։ Ես հույս ունեմ, որ բոլոր դերակատարները լավ հասկանում են` ինչ են անում։ Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ, թե ո՞նց է ներկայիս անձը, որ ղեկավարում է երկիրը, ամեն ինչ մարսում, ո՞նց է Սեյրան Մուշեղիչը մարսում, որ իր վրա գոռում է ինչ-որ մեկն ԱԺ -ում, ինձ համար շատ անհասկանալի բաներ կա այս պատմության մեջ։ Շա՜տ…

Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտեցումն ինչպիսի՞ն է ներկայիս վիճակի վերաբերյալ։

Սփյուռքում շատ տարբեր են մտածողությունները, ինչպես եւ Հայաստանում։ Ասեմ, որ այն ոգեւորությունը՝ «դուխով» վիճակը, չկա պատերազմից հետո, դրամահավաքներից հետո առավել եւս հասկացան, ում հետ գործ ունեն։ Բայց սրանք արեցին ինչ ուզում էին՝ կտրեցին Հայրենիք-Սփյուռք թելը, ու հիմա Էրդողանից լսում ենք Սփյուռքին ուղղված մեղադրանքը` Ցեղասպանություն հիշելու համար։ Այսպես ասեմ. ով որ նախագահի ժամանակ եկել է այստեղ, այդ նախագահին էլ ատում է, մեծամասամբ` այդպես է։ Շնորհավորում եմ այսօրվա ղեկավարին (նրա անունը չեմ տալիս, եթե նկատեցիք, նյարդերս սկսում են շարժվել դրա անունից), նա առաջատարն է, որովհետեւ ատողների քանակով նա համար մեկն է՝ իր օրոք ամենաշատ քանակն է եկել ։

«Ի ՎԵՐՋՈ, «ՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ԵՄ ԵՂԵԼ» …ԳԻՏԵՄ ՈՎՔԵՐ ԵՆ»

Ինչո՞վ կբացատրեք շատ ու շատ մշակութային գործիչների անտարբերությունն ու լռությունը` ստեղծված իրավիճակում։

Կարծում եմ` աշխատում է ինքնապահպանման բնազդը, վախը` «բա որ հանկարծ դագաղները բերեն մեր տան մոտ էլ դնեն»։ Այդ թավիշը բերեց նաեւ ամենաճղճիմ պայքարի ձեւը։ Մտածում եմ նաեւ, որ մեր արվեստի մարդիկ ունեն շատ փոքր շուկա, այդ իսկ պատճառով լռում են, որպեսզի հանկարծ չզրկվեն աշխատելու ու վաստակելու հնարավորությունից։ Ոչ բոլորն ունեն այդ վստահությունը, որ ասեն իրենց կարծիքը եւ դիմակայեն հարձակումներին, կամ էլ մի կերպ գլուխը պահեն։

  • Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։

— Այս թյուրիմացությունները պիտի գնան։ Ցավն այն է, որ շատ- շատերին ճանաչել եմ շատ վաղուց, շատ բաներ եմ տեսել, թե ինչպես էին քծնում նախկին վարչակազմի կարկառուն դեմքերին, ինչ կենացներ էին խմում։ Մի՛ մոռացեք, ի վերջո, «պալատական հաղորդավար եմ եղել», շատ բան եմ տեսել, շատերին 100 դրամ եմ տվել, որ հասնի տուն, երեսով չեմ տալիս, չէ՛, բայց գիտեմ ովքեր են։ Նրանք ինքնաբերաբար հաշիվ են մաքրում բոլորիցս, ով մի փոքր ավելի լավ դիրքերում էր այն ժամանակ։ Իրենց թվում է, որ մենք ենք մեղավոր եղել՝ ինքնահաստատվում են ու շատ բաներ անում նախկինների ինադու ու մոռանում են պետական շահերի մասին, եթե, իհարկե, նրանք այլ երկրի ներդրված հատուկ ծառայողներ չեն: Եթե դու մանկությունում չես ունեցել հեծանիվ, բայց հիմա վարում ես Բենթլի, մեկ է՝ դու մանկությունում չես ունեցել հեծանիվ։

«ՎՈԼԱՆԴԻ ԿԵՐՊԱՐԸ ՄՆԱՑ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԵՌ ԵՐԱԶԱՆՔ»

— Կրկին վերադառնանք մշակույթին` Ձեր ո՞ր դերն եք ամից շատ առանձնացնում։

Բոլոր դերերս շատ սիրում եմ։ Կինոյից՝ Լիլիթ Մովսիսյանի «Մոխրաման» ֆիլմից ընկեր կոչվող կերպարն իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր։ Թատրոնից՝  «Համադասարանցիներ» պիեսից` Չերմետը։ Երկու կերպարները համեմված էին մարդկային գույներով, էմոցիաներով։

Պատմական ո՞ր կերպարին կցանկանայիք մարմնավորել։

Ես կուզեի մարմնավորել մի քանի օրով Ստալինի կերպարը՝ Հայաստանում… Սա, իհարկե, կատակ է։ «Վարպետն ու Մարգարիտայի» Վոլանդի կերպարը մնաց ինձ համար դեռ երազանք։ Հույս ունեմ` դեռ կխաղամ։ Խելագարվելու կերպար է, եւ ստեղծագործությունը՝ միշտ արդի։

«ՈՐՈՇԵԼ ԵՄ ՉԸՆԿՆԵՄ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ, ԿԱՐՈՏԻ ԳԻՐԿԸ…»

Միացյալ Նահանգներում այժմ ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում։

Ես այն երջանիկներից եմ, որ տեղափոխվելով ԱՄՆ` շատ չփոխեցի իմ զբաղմունքը։ Նկարահանվում եմ սերիալներում, վերջինը` «Կարմա» հեռուստասերիալն էր` հրաշալի կազմով ստացված սերիալ է։ Դասավանդում եմ «Լարք» երաժշտական դպրոցում՝ դերասանի վարպետություն։ Անցյալ տարի «Քաջ Նազար» ներկայացում արեցինք իրենց հետ, այս տարի ՝«Մենք Թումանյանն ենք» չորս հեքիաթ մի ներկայացման մեջ` երաժշտությամբ, պարով։ Հետաքրքիր եւ շատ կարեւոր աշխատանք ենք անում՝ օտարության մեջ մեծացող հայ երեխաների համար։ Աշխատում եմ հաղորդավար «Շանսոն» ակումբում, որտեղ նույնպես մի կտոր Երեւան է հավաքված։ Հարսանիքներ, ընտանեկան միջոցառումներ էլ եմ վարում։ Մի խոսքով, ամեն ինչ, ինչով զբաղվում էի Երեւանում։ Միայն, ցավոք թատրոն չկա։

— Ի՞նչ նոր ծրագրեր, դերեր ունեք առաջիկայում։

Ծրագրերս շատ-շատ են։ Իհարկե, սեփական բիզնես նախագծեր ունեմ կյանքի կոչելու։ Դերերի մասով ասեմ, որ որոշել եմ մասնագիտության մեջ չընկնեմ  էմոցիաների, կարոտի գիրկն ու անիմաստ նկարվեմ։ Ո՛չ, չեմ նկարվի այնքան, մինչեւ չլինի արժանի առաջարկ։ Շատ շնորհակալ եմ, որ հիշեցիք եւ տվեցիք հնարավորություն կիսվել իմ մտքերով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






100 տարի առա՛ջ էլ ՀՀ-ն ճիշտ չկողմնորոշվեց ու դարձավ 10 հազար քկմ. Հայկ Այվազյան /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ«Մեր բակ»-ից Մադլենյանին հորդորում են զբաղվել իր գործովՆոր ձերբակալություններ ու խուզարկություններ. ինչ են ցանկանում իշխանություններըՄեզ միշտ հրամցնում են դրսի արժեքներ՝ եվրոպական, թե մեկ այլ, դրանք մեր հագով չե՛ն, մերը չե՛ն. ԹոփալյանՀնարավոր է Ադրբեջանը նոյեմբերին հարձակում գործի Հայաստանի վրա. ՂազարյանԱդրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու», այլ` Երեւան. Բենիամին ՄաթեւոսյանՊատմական շանս՝ Հայաստանի համար, արեւմտյան օգնության համար Ուկրաինան վճարելու է տարածքներ զիջելովԻնչ արեց ԱՄՆ-ն, բերեց Լիպարտյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ մեր երկիրը քանդեց. Գեղամ ԳալստյանՄեզ ազատագրելու համար որոշիչ կարող է լինել… Գագիկ ՀարությունյանԻնչ է կատարվում «Դելոյի տանը», շուտով կիմանան բոլորըՀայաստանը Եվրամիության անդամ երբեք չի դառնալու. Արմեն ԲադալյանԻրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակարարման խոշոր գործարք են կնքել. աղբյուրՌԴ-ում նախատեսվում է արտաքսվածների ցանկ ստեղծելՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. ԼուսանկարՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվելՄոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է ԹուրքիայումԹրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղելՇՏԱՊ. Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. (Տեսանյութ)Փարիզ-2024. Իսպանիան հաղթեց, Արգենտինայի ընտրանին` ոչ-ոքի կորզեց (տեսանյութ)Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստներըԱվագանու մանդատներն աշնանն են հաշվելուՍիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода