ՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. Լուսանկար ՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվել Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղել ՇՏԱՊ. Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. (Տեսանյութ) Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստները Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելու Սիցիլիա դարձած իմ Հայաստան Նի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

Քրեական

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 21 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

«Մինչդեռ 2021-ի արտահերթից 2-3 ամիս անց այն ժամանակ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավոր ընտրված Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: Խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը, նաև կալանք էր դրվել Զաքարյանի անշարժ գույքերի վրա։ Հենց այդ օրերին էլ նա առանց հստակ պարզաբանումների լքել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

 

Փաստորեն քրեական գործի հարուցումից մոտ երեք տարի անց Իշխան Զաքարյանը մեղադրյալի կարգավիճակ այլևս չունի։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանը, համադրելով այս փաստերը, չի բացառում, որ իշխանությունն այն ժամանակ Զաքարյանի նկատմամբ ճնշումներ գործադրած լինի:

«Ստիպել ընդդիմադիր խմբակցության պատգամավորին ճամբարափոխ լինել և այլն՝ սպառնալով քրեական գործ հարուցել», - ասաց Հոկտանյանը:

 

Ազգային ժողովն ունի 107 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական: «Քաղաքացիական պայմանագրին» մեկ ձայն պակասում է որոշ նախաձեռնություններ առանց ընդդիմադիրների իրականացնելու համար: Օրինակ, պաշտոնանկ անել Հանրապետության նախագահին, իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Այս որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, այսինքն՝ 72 կողմ քվեի դեպքում:

 

Ընդդիմադիր խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը, որն, ի դեպ, Ազգային ժողովի նիստերին գրեթե չի մասնակցում, այն ժամանակ խոստանում էր գործել ընդդիմադիր դաշտում:

 

Հակառակ սրան այս տարիներին ոչ միայն ընդդիմադիր որևէ նախաձեռնությամբ հանդես չեկավ, այլ նաև, ըստ էության, չաջակցեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցում: Ընդդիմությունն ուներ 35 ձայն, իսկ նախագիծ ներկայացնելու համար պակասող 1 քվեն այդպես էլ Զաքարյանը չապահովեց: Ընդդիմությունը, Վարուժան Հոկտանյանի խոսքով, որպեսզի իշխանության դեմ պայքարում հաջողություն ունենա, պետք է զերծ մնա խոցելի անձանց ներգրավվել:

 

«Եթե դու փորձում ես պայքարել գործող իշխանությունների դեմ, դու պետք է բավականին մաքուր լինես, որովհետև իշխանությունն անմիջապես դա կօգտագործի քո դեմ, եթե նախկինում ունեցել ես որոշակի խնդիրներ օրենքի հետ», - ասաց նա:

Ի դեպ՝ ընդամենը օր երկու առաջ դատախազությունը հայտնեց, որ Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով, կառույցից, սակայն, դեռ չեն հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է ներկայացվել»,- ասվում է լուրում:

 






ՇՏԱՊ. Տվյալների բազայի արտահոսք է եղել. ԼուսանկարՀՐԱՏԱՊ. ապօրինի թմրաշրջանառության շղթա է հայտնաբերվելՄոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է ԹուրքիայումԹրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղելՇՏԱՊ. Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. (Տեսանյութ)Փարիզ-2024. Իսպանիան հաղթեց, Արգենտինայի ընտրանին` ոչ-ոքի կորզեց (տեսանյութ)Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստներըԱվագանու մանդատներն աշնանն են հաշվելուՍիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնումՆյու Յորքում ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզվել է. ռազմական աղբյուրներԱՄՆ-ում վերջապես կարողացան գտնել երկրի նախագահին (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ագրարայինի մասնաշենքը՝ ֆրանսիական համալսարանի՞ն«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու գործով 6 կալանավորվածներին. ժամկետները մոտենում են ավարտինԻլոն Մասկի սարսափելի ողբերգությունը. «Որդիս «սպանված» է» (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ռուսական բանակը գրոհում է Մաքսիմիլյանովկա՝ ճեղքելով 3 կմ և մտնելով կենտրոն (MAP)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է. Forbes⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода