«ՀՀ-ն դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ Ադրբեջանի ԱԳՆ
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարությանը, նշել է, թե իբր «տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանը խոչընդոտող ՀՀ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի»։
«Այն պնդման առնչությամբ, որ Հայաստանն ունի զանգվածային ռազմականացման քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունք, պետք է նշել, որ բոլորը պետք է իմանան «այդ գործողությունների անօրինականության և Ադրբեջանի համար սպառնալիքի պատճառները»»,-ասել է նա։
Հաջիզադեն շեշտել է, թե Հայաստանը «դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ «ՀՀ-ն՝ խախտելով Ալմա-Աթայի հռչակագիրը, որին բազմիցս հղում է անում ներկայումս, շարունակում է «տարածքային հավակնություններ ունենալ իր հարևանների նկատմամբ»»։