Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին
Միջազգային
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։
Ինչպես նշված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում, հայկական կողմին բողոքի նոտա է փոխանցվել։
Հիշեցնենք, որ Վիլնյուս կատարած իր այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Ըստ Տիխանովսկայայի՝ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին «Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար» և հույս հայտնել, որ Հայաստանի և ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի։