Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս Մակգրեգոր
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին՝ ռազմավարական համաձայնագրեր կնքելով ասիական երկրների հետ, ասել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը Judging Freedom YouTube ալիքում։
«Ռուսների համար Վիետնամում, Կուբայում, Վենեսուելայում, Հյուսիսային Կորեայում լինելը մեծ պլյուս է, դա հնարավորություն է հիշեցնելու, որ Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է», - ասել է սպան։
Հաղորդման վարող Էնդրյու Նապոլիտանոն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը, իր կարծիքով, այսպիսով հակադարձում է Եվրոպայում և Ուկրաինայում ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությանը։
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցություններից հետո, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, երկու երկրների սահմանին Թումաննայա գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման համաձայնագիր եւ այլն: Բանակցություններից հետո Պուտինը խոսեց նաեւ ռազմական և տեխնիկական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ։