Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը Հարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կրասնոդարի ներկայացուցչի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովին 22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներ Հուլիսի 20-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ Վիտամինային աղցան. Օրվա բաղադրատոմս ՇՏԱՊ. ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին ու կրակել․ կան վիրավորներ Այսօրվա խորհուրդը Թալինի ու իր բնակիչների ամուր կապի, մեծ սիրո և նվիրումի մասին է. Հուլիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

ՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն

Վերլուծություն

Ազգային ժողովը նախորդ շաբաթ վերածվել էր «7 ու կես» հումորային նախագծի, հատկապես «ու կեսը» հիշեցինք, երբ ամբիոնին լուրջ դեմքի արտահայտությամբ հայտնվեց դերասան Հովհաննես Ազոյանը, ով 44-օրյա պատերազմից հետո գտնում էր, թե Ալիեւի դեմքին խաղաղություն է եկել: Այսպիսով` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս արեւմտամետների` Լեւոն Շիրինյանի, Արամ Զ. Սարգսյանի, Արման Բաբաջանյանի ու Տիգրան Խզմալյանի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել էր «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ: Հնչեցին ամենախայտառակ ելույթները` այն աստիճանի, որ արդեն ՔՊ-ական պատգամավոր, նիստը վարող Արման Եղոյանն էր միջամտում ու «պորտները տեղը դնում»: Ինչեւէ, կուլմինացիան եղավ այն, որ Արման Բաբաջանյանը Եվրամիության դրոշը փռեց ԱԺ ամբիոնից, վրան էլ ո՛չ ավել, ո՛չ պակս դրեց ռուսական կալոշ: Ինչպես մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է ասում. «Ծիպը ակցիա է անում, բայց վերջում Եվրամիության դրոշը կոխում է ռուսի սապոգի տակ»: Հանուն արդարության նշենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Արման Եղոյանի «դուխը» հերիքեց եւ նկատողություն արեց Բաբաջանյանին. «Ես խնդրեցի չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների եւ դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է։ Դրոշի հետ խնդիր չկա, երկու հատ էլ ես կարող եմ բերել»։ Բայց, այդուհանդերձ, «դուխը» մինչեւ վերջ չհերիքեց, ու դրոշը լավ էլ կախված մնաց ՀՀ ԱԺ ամբիոնից: Ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի` իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում այլ սուբյեկտի դրոշ է դրվել ԱԺ ամբիոնին, եւ նա արդարացիորեն հարց է բարձրացնում. «Բա անկախականներն ո՞ւր էին, բա ասում էին՝ Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն։ Պառլամենտում Արցախի դրոշը հանել են, տեղը ԵՄ դրոշն են ծածանել։ ԱԺ ամբիոնում, բացի ՀՀ եւ Արցախի դրոշներից, ինչ դրոշ էլ դրվի, դա ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանն ուղիղ հարված է։ Ինչպե՞ս է ստացվում, որ երբ մարդիկ խոսում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սերտացման մասին` դառնում են «ռուսի ստրուկ», բայց երբ ԱԺ-ում ԵՄ-ի դրոշը պաչպչելով ման են գալիս՝ դառնում են անկախական: Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում»։ Ի դեպ, դուք կհարցնեք` բա ո՞ւր էր խորհրդարանական ընդդիմությունը, որ չէր հակադարձում ԵՄ դրոշը պաչպչողներին, ցավոք, նրանք չկային, ու այդպես էլ անհայտ մնաց` հիմա իրենք կողմնակի՞ց էին այդ «7 ու կես» շոուին, թե` ոչ:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐԵՔ ՏՈՂ

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ կողմ է հանրաքվեին: Ըստ նրա` կա երկու ճանապարհ` կա՛մ դու գնում ես Եվրամիություն, կա՛մ` դեպի Ռուսաստանի շուրջը ստեղծվող Միութենական պետություն. «Հիմա եթե նրանք հանրաքվե են ուզում անցկացնել եւ առաջարկել Եվրամիություն գնալ, ուրեմն` նույն հանրաքվեի ժամանակ պետք է լինի երեք տող. առաջին` ՀՀ քաղաքացի, ուզո՞ւմ ես Եվրամիություն մտնել, երկրորդ տարբերակ` թե՞ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետություն, եւ երրորդ` ոչ մեկը: Բայց երրորդ տարբերակ ընտրողները պետք է ասեն, թե ինչպե՞ս են երկիրն ու հայ ժողովրդին պաշտպանելու արտաքին վտանգներրից, որոնք ակնառու են: Կան չէ՞ տուրբո հայրենասերներ, որոնք, շորերը ճղելով, ասում են` ամենաուժեղ ու ամենահզոր ազգն ենք, կփրթենք, կմորթենք բոլորին, ով է ամերիկացին ու ռուսը, թուրքերն ու ադրբեջանցիների հարցերը լուծելն էլ ընդհանրապես հարց չի իրենց համար: Բայց հենց կռիվը սկսում է, առաջին կրակոցից իրենք փախչում են երկրից: Դրա համար ովքեր կընտրեն երրորդ տարբերակը, պետք է պարտադիր զինվորագրվեն բանակ, մտնեն Շուշի եւ ազատագրեն»:

Հայկ Բաբուխանյանը նաեւ հստակեցրեց, թե ինչու է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեմ Եվրամիությանը: Նրա գնահատմամբ` վերջին 300 տարվա հայ ժողովրդի փորձը ցույց է տալիս, որ երբ եղել ենք Ռուսաստանի հետ, պահպանվել ենք, զարգացել ենք, ունեցել ենք ազգաբնակչության աճ, պահպանել ենք մեր սուվերենությունը, ինքնիշխանությունը: Իսկ երբ եղել ենք շատ կարճ ժամանակ այդ ռուսական պաշտպանական համակարգից դուրս, ինչպես 1918-20-ական թվականներին կամ` Նիկոլի ժամանակ, կորցրել ենք մեր տարածքները, հողերը, ինքնիշխանությունը, զորքը:

«Հայաստանում կա մեկ հիմնական հարց` մեր երկրի անվտանգության ապահովումն ինչպես ենք իրականացնելու: Եվ այս հարցը լուծելուց հետո` դառնում է գլխավոր հարց, թե` ո՞րն է մեր ազգային արժեհամակարգը, արդյոք դա համընկնում է Եվրոպայի հետ, որտեղ  չկա հայր եւ մայր, այլ կա «ծնող-1» եւ «ծնող-2», որտեղ միասեռականները ստեղծում են, այսպես կոչված, «ընտանիքներ», որտեղ դու` որպես անձ, ոչինչ ես, եթե հանկարծ փորձում ես դուրս գալ այդ համակարգի դեմ: Նրանք, պարզապես, ոչնչացնում են քեզ, չեն թողնում աշխատանքի, զրկում են այդ համակարգում ապրելու բոլոր հնարավորություններից: Եվ ի հակադրություն դրա` կա Ռուսաստանում այսօր գործող արժեհամակարգը, որն, ի դեպ, արդեն Վրաստանն էլ է իր մոտ հռչակում, որտեղ արգելված է ԼԳԲՏ քարոզչությունը, որտեղ երեխան ունի հայր եւ մայր, որտեղ ոչ թե երեխան է տարիքի հետ որոշում` իր սեռը որն է լինելու, այլ` Աստված: Այսինքն` այսօր կա երկու արժեհամակարգ` եվրոպական եւ արեւելաքրիստոնեական, որն այսօր Ռուսաստանն է իր օրենսդրությամբ եւ գործողությամբ ավելի հստակեցնում»,- մանրամասնում է Բաբուխանյանը:

Ըստ էության, ստացվում է, որ հայ ժողովուրդը երկու հազար տարի ապրել է արեւելյան քրիստոնեության արժեհամակարգի մեջ, իսկ հիմա ուզում են փոխել` մեր մշակութային կոդը, մտածելակերպը, եւ եկել է պահը, որ հայ ժողովուրդն ընտրի` ուզո՞ւմ է պահպանել իր ազգային ինքնությունը, թե` ոչ:

«ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՎԵԿՏՈՐԻ, Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՍՐԲԱԶԱՆ ՋԱՆ»

Ի դեպ, թե ո՞րն է այս հարցում Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դիրքորոշումը, անհայտ է, քանի որ հայտարարում են, թե` արտաքին քաղաքական վեկտոր չունեն, այսպես ասած` կողմ են առանց հակաների քաղաքականության: Իսկ Հայկ Բաբուխանյանն այսպես է արձագանքում դրան. «Եթե չունես արտաքին քաղաքական վեկտոր, մի՛ մտիր քաղաքականություն, մի՛ փորձիր վերցնել իշխանություն եւ մի՛ փորձիր քո հետեւից տանել մարդկանց, ովքեր ունեն արտաքին քաղաքական վեկտոր, բայց ֆոկուսնիկի նման վերջում են գլխարկը հանելու, որի միջից դուրս է գալու նապաստակը, այս դեպքում` արտաքին վեկտորը: Մենք համաձայն չենք այդպիսի տարբերակի: Ի վերջո, պետք է բաց խաղաքարտերով խաղալ, թեպետ սա ում համար խաղ է, ում համար էլ երկրի լինել-չլինելու հարց»:

Ցավոք սրտի, Բագրատ սրբազանի շարժման հետ եղավ այն, ինչ կանխատեսում էր «Իրավունքը»: Այլեւս փաստ է, որ գոնե այս փուլում այն հասավ տխուր հանգրվանի, եթե չասենք` ձախողվեց: Չէ որ շարժումը ենթադրում էր մի քանի փուլ. սկզբում Նիկոլ Փաշինյանին տրվեց 1 ժամ ժամանակ, հետո` 24 ժամ, ապա 96 ժամ, եւ «մայիսը հունիս չի դառնալու» կարգախոսների ներքո` արդեն հունիսն է հուլիս դառնում: Իսկ Բագրատ սրբազանը սկսում է շրջայցեր մարզեր, ինչով ավարտվել են նախորդ բոլոր շարժումները: Խնդիրն այն էր, որ ի սկզբանե էլ այս շարժումը չուներ քաղաքական օրակարգ` բացի նրանից, որ Բագրատ սրբազանը պետք է առաջադրվեր վարչապետ, հետո էլ պարզվեց, որ դա էլ հնարավոր չէ, քանի որ ունի Կանադայի քաղաքացիություն, որով չի կարող առաջադրվել եւ ընտրվել վարչապետ: Սակայն, ըստ Հ. Բաբուխանյանի, Բագրատ սրբազանի շարժման ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ նրանք խուսափեցին արտաքին վեկտորի մասին հայտարարելուց, եւ հարց էր ծագում` «Առանց արտաքին վեկտորի, ո՞ւր ես գնում, սրբազան ջան»: Ընդ որում` հաշվի առնելով, թե ովքեր էին կանգնած շարժման առաջին շարքերում` կարելի է եզրակացնել, որ ոչ թե չունեին արտաքին վեկտոր, այլ ուղղակի չէին ասում:

«Առանց հակաների քաղաքականությունը ո՞րն է, Ադրբեջանի հե՞տ էլ են ուզում բարեկամ լինել: Նիկոլը հենց դա էլ ասում է` Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ, Եվրոպայի հետ էլ պետք է բարեկամության անենք, ռուսների դեմ էլ չենք ուզում լինել: Այսինքն` այլ ձեւակերպումներով սա նույնն է, ինչ այդ առանց հակաների քաղաքականությունը: Հետեւապես, այս շարժումն ինչո՞վ է տարբերվում Նիկոլից: Վերջիվերջո, հարցը միայն անձը չէ, այլ այն, թե նա, ով վարչապետի աթոռին է, ինչ քաղաքականություն է իրականացնում: Ակնհայտ է, որ հայկական բանակն ինքնուրույն չի կարող դիմակայել Թուրքիային ու Ադրբեջանին, որոնց գումարվում է նաեւ տասնյակ հազարավոր ահաբեկիչներ Պակիստանից ու Իսլամական ահաբեկչական խմբավորումից: Ուստի` եթե պետք է մեր անվտանգությանը գումարենք արտաքին մի համակարգ, որը կապահովվի մեր անվտանգությունը, ապա դրանք աշխարհում երկուսն են` մեկը ՆԱՏՕ-ն է, մյուսը` ՀԱՊԿ-ը: Առաջինը ԱՄՆ-ի վերահսողության տակ գտնող կառույց է, մյուսը` ՌԴ-ի: Նիկոլն ասում է պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից եւ քանի որ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան է, նա է մտնելու մեր տարածաշրջան եւ վերահսկողություն իրականացնի: Իսկ ԱՄՆ-ն այստեղ իր հարցերն է լուծելու Թուրքիայի միջոցով: Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլի ուզածը սա է, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» մեր շարժումն ասում է` մենք դատապարտում ենք այս ճանապարհը եւ համարում ենք ճիշտը ՀԱՊԿ-ում մնալն է եւ էլ ավելի ամրապնդելը մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդպես էլ չենք հասկանում, թե ի՞նչ է ասում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, երբ երրորդ տարբերակ չկա», - ընդգծում է Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովըՄեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովըՀարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կրասնոդարի ներկայացուցչի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովին22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներՀուլիսի 20-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներՎիտամինային աղցան. Օրվա բաղադրատոմսՇՏԱՊ. ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին ու կրակել․ կան վիրավորներԱյսօրվա խորհուրդը Թալինի ու իր բնակիչների ամուր կապի, մեծ սիրո և նվիրումի մասին է.Հուլիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպասվում է անձրև և ամպրոպՈւկրաինական պաշտպանությունը Պոկրովսկի ուղղությամբ փլուզման եզրին է (Քարտեզ)«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համարԿենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է տասնյակ մասնակիցներով ծեծկռտուքիԹուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լԵս կդադարեցնեմ պատերազմը, կողմերը կկարողանան համաձայնության գալ. Թրամփը` Զելենսկու հետ զրույցի մասինԱկնկալում եմ հաջորդ շաբաթ վերադառնալ քարոզարշավին. Ջո ԲայդենԶելենսկու համար Թրամփը նորից ՆԱԽԱԳԱՀ է, դեռ անգամ ընտրությունների չհասածԹալինը հուսալի ու ապահով ձեռքերում է, քանզի ունենք Սափեյանի նման հոգատար համայնքապետ. Թալինցիները քաղաքի օրվա մասինՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է բազմակի չեմպիոն, Կարատեի ազգային ֆեդերացիայի լավագույն մրցավարներից Ալիսա ԱսոյանըԱշխատանքից ինձ հեռացրել էին երկու ամիս առաջ, բայց բոլորովին վերջերս են տեղեկացրել. Սամվել ԹոփալյանՆիկոլը կարող է արեւմտյան դիրքերը զիջել. ԲԱՄԲԱՍԱՆՔԵթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է օգտագործվել եւ չշպրտվել, այդպես չի լինելու. Աննա ՄկրտչյանՍևիկյանը չի ընդգրկվել «Ֆերենցվարոշի» հայտացուցակում ՉԼ խաղի համար Արեւմուտքը տվեց այն, ինչ ուզում էր ժողովուրդը` հոգեւորակա՞ն, խնդրեմ` մեր գրպանում կա. Գրիգոր ԳրիգորյանԻսկական թոռը կքաշի պապին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բաքվի 3 պահանջը Երեւանին. Ալիեւին խաղաղության պայմանագիրն այլեւս չի հետաքրքրումՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ՆԻԿՈԼԱԿԱՆԸ» («ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»)Սյուրպրիզներ ա, որ պատրաստել ա Նիկոլը. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնքնաթիռ է կործանվել / կան զոհեր / Ալիևը մերժե՞լ է. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժըՌուսական ուժերն ազատագրել են Պրոգրես բնակավայրՈչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասինՍտեփանակերտի քաղաքապետի գործով այսօր որոշում կհրապարակվի. Ռուբեն ՄելիքյանԱյս անգամ չի հաջողվելու «բոչկա» գլորել Ռուսաստանի վրա. ԶԱՐՄԱՆՔՍտեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը․ փաստաբանՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքըՆաթանյահուն մերժել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունըՈւմ վզին մնաց գյուղացու պտուղ-բանջարեղենըՋո Բայդենը 100%-ով վստահ էր, որ այս կինը իր կինն էԹե ինչու Բայդենը կորոնավիրուս ընկավԼոնդոնը ստիպված էր առաջին ջութակը վերցնելԱրթուր Վարդանյանին պատժում են, որովհետեւ մասնակցել է ընդդիմադիր շարժմանը. Մհեր ՍահակյանԹրամփն առաջին անգամ խոսեց մահափորձի մասին (Տեսանյութ)«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода