Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը Հարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կրասնոդարի ներկայացուցչի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովին 22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներ Հուլիսի 20-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ Վիտամինային աղցան. Օրվա բաղադրատոմս

Չես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի Սամսոնյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԱԺ նախորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ:

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ Ձեր եւ Էդմոն Մարուքյանի միջեւ քաղաքական տարաձայնություններն են եղել պատճառը, որ դադարեցրել եք Ձեր անդամակցությունը ԼՀԿ-ին:

Ինչպես տեսել եք, ես օրերս հայտարարեցի, որ դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին՝ անդամակցությունս դադարեցնելու հարցով. դեռեւս մայիսի 29-ին։ Կուսակցությունը կենդանի միջավայր է, որտեղ լինում են ինչպես համաձայնություններ, այդպես էլ տարաձայնություններ։ Ես իմ գործընկերներին ասել եմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում համարում եմ ավարտված եւ լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ այս առումով։ Կարեւորը գործընկերներս գնահատել են ազնվությունս եւ հասկացել են ինձ։

Այդուհանդերձ, կբացե՞ք փակագծերը, թե ո՞ր քաղաքական հարցերի շուրջ է, որ Ձեր տեսակետները սկսել են չհամընկնել:

— Բազմաթիվ հարցեր են եղել, որ համընկել են, եւ եղել են, որ չեն համընկել։ Չեմ կարող ամբողջ 9-ը տարվա համընկնումներն ու չհամընկնումները հիշել։ Կուսակցություն հիմնելը եւ անդամ լինելը լուրջ բան է։ Չես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել այն։

— Առաջիկայում  այլ քաղաքական թիմում Ձեզ տեսնո՞ւմ եք:

— Ես շարունակելու եմ քաղաքական գործունեությունս։ Երբ մենք հիմնադրեցինք «Լուսավոր Հայաստան»-ը, դաշտում չկար քաղաքական ուժ, որին մենք կանդամակցեինք, դրա համար ստեղծեցինք մեր ուժը։ Հիմա գրեթե նույն պատմությունն է։

— Էդմոն Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում, որ Բագրատ սրբազանը պետք է երաշխավորի՝ հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու: Համամի՞տ եք այս մտքի հետ, երբ նույն շարժման մեջ կան Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհներ:

— Դա ասվել է, որպեսզի այդ քաղաքական քայլով մեծանա շարժման նկատմամբ վստահությունը։ Այո, ժողովուրդը հոգնել է եւ այլեւս չի վստահում Նիկոլ Փաշինյանին, բայց ի դեմս նրա՝ տեսնում է մեկին, ով իշխանությունը ո՛չ 2021-ին տվեց նախկիններին, ո՛չ էլ հիմա կտա։ Եթե լինի այնպիսի առաջնորդ, որ մարդիկ վստահ կլինեն այն բանում, որ այդ մարդը կստանա ժողովրդի քվեն, եւ դա նախկիններին չի տա, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերը արդեն կարելի է հաշված համարել։ Դրա համար էլ, ով քաղաքական հայտ է ներկայացնում, իշխանությունը կապում է նախկինների հետ, որ փչացնի։

— Ինչպե՞ս եք տեսնում Բագրատ սրբազանի շարժման ելքը, արդյո՞ք այն ձախողվեց, թե՞ մարտավարական սխալներ թույլ տվեց, որը դեռ հնարավոր է շտկել:

— Շարժումը մի ելք ունի՝ ճնշել պառլամենտին, որ մանդատները վայր դնեն եւ գնան արտահերթ ընտրությունների։ Կարծում եմ՝ մարդիկ կգնահատեն ու կհարգեն այն փաստը, որ Բագրատ սրբազանը փոխեց քաղաքական դաշտի լճացած ու փայտացած վիճակը, ժողովրդին ազատեց ազգակործան պառլամենտից եւ հնարավորություն տվեց նորից իրենց քվեով ձեւավորելու նոր իշխանություն։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորածՊուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբԶելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՄեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովըՄեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովըՀարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կրասնոդարի ներկայացուցչի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովին22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներՀուլիսի 20-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներՎիտամինային աղցան. Օրվա բաղադրատոմսՇՏԱՊ. ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին ու կրակել․ կան վիրավորներԱյսօրվա խորհուրդը Թալինի ու իր բնակիչների ամուր կապի, մեծ սիրո և նվիրումի մասին է.Հուլիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպասվում է անձրև և ամպրոպՈւկրաինական պաշտպանությունը Պոկրովսկի ուղղությամբ փլուզման եզրին է (Քարտեզ)«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համարԿենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է տասնյակ մասնակիցներով ծեծկռտուքիԹուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լԵս կդադարեցնեմ պատերազմը, կողմերը կկարողանան համաձայնության գալ. Թրամփը` Զելենսկու հետ զրույցի մասինԱկնկալում եմ հաջորդ շաբաթ վերադառնալ քարոզարշավին. Ջո ԲայդենԶելենսկու համար Թրամփը նորից ՆԱԽԱԳԱՀ է, դեռ անգամ ընտրությունների չհասածԹալինը հուսալի ու ապահով ձեռքերում է, քանզի ունենք Սափեյանի նման հոգատար համայնքապետ. Թալինցիները քաղաքի օրվա մասինՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է բազմակի չեմպիոն, Կարատեի ազգային ֆեդերացիայի լավագույն մրցավարներից Ալիսա ԱսոյանըԱշխատանքից ինձ հեռացրել էին երկու ամիս առաջ, բայց բոլորովին վերջերս են տեղեկացրել. Սամվել ԹոփալյանՆիկոլը կարող է արեւմտյան դիրքերը զիջել. ԲԱՄԲԱՍԱՆՔԵթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է օգտագործվել եւ չշպրտվել, այդպես չի լինելու. Աննա ՄկրտչյանՍևիկյանը չի ընդգրկվել «Ֆերենցվարոշի» հայտացուցակում ՉԼ խաղի համար Արեւմուտքը տվեց այն, ինչ ուզում էր ժողովուրդը` հոգեւորակա՞ն, խնդրեմ` մեր գրպանում կա. Գրիգոր ԳրիգորյանԻսկական թոռը կքաշի պապին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բաքվի 3 պահանջը Երեւանին. Ալիեւին խաղաղության պայմանագիրն այլեւս չի հետաքրքրումՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ՆԻԿՈԼԱԿԱՆԸ» («ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»)Սյուրպրիզներ ա, որ պատրաստել ա Նիկոլը. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնքնաթիռ է կործանվել / կան զոհեր / Ալիևը մերժե՞լ է. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժըՌուսական ուժերն ազատագրել են Պրոգրես բնակավայրՈչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասինՍտեփանակերտի քաղաքապետի գործով այսօր որոշում կհրապարակվի. Ռուբեն ՄելիքյանԱյս անգամ չի հաջողվելու «բոչկա» գլորել Ռուսաստանի վրա. ԶԱՐՄԱՆՔՍտեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը․ փաստաբանՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքըՆաթանյահուն մերժել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունըՈւմ վզին մնաց գյուղացու պտուղ-բանջարեղենըՋո Բայդենը 100%-ով վստահ էր, որ այս կինը իր կինն էԹե ինչու Բայդենը կորոնավիրուս ընկավԼոնդոնը ստիպված էր առաջին ջութակը վերցնել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода