Թեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարում
ՆորություններԴե իհարկե մեր շատ սիրելի Գոհար Գասպարյանը։ Նա դեռևս ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։
Բացառիկ անհատականություն, ով աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում։
Քչերն են հավանաբար տեղյակ, որ նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։